Աշխարհի ոչ մի երկիր իրավունք չունի ուրիշներին մարդու իրավունքների մասին դասեր կարդալու, և ոչ մի պարտադրված քաղաքական մոդել չի կարող համարվել գերազանց։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԱԿՄԻԽ) 61-րդ նստաշրջանի բացմանը։
«Ոչ մի երկիր իրավունք չունի ուրիշներին մարդու իրավունքների մասին դասեր կարդալու, և ոչ մի մոդել չի կարող գերազանցության մասին պնդել։ Մարդու իրավունքների զարգացման ուղին պետք է արտացոլի ազգային իրականությունը և բավարարի ժողովրդի կարիքները», - ընդգծել է չինական դիվանագիտության ղեկավարը։








