Իրանի դեմ պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերի, իսկ Մերձավոր Արևելքը միայն կկորցնի, եթե իրավիճակը սրվի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Անկարան կողմ է Իրանի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունները բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծելուն։
Նրա խոսքով՝ Թուրքիան բարձր մակարդակի շփումներ է պահպանում երկու կողմերի հետ և քննարկում է լարվածությունը նվազեցնելու հնարավոր ուղիները», - լրագրողներին ասել է Թուրքիայի առաջնորդը՝ Եթովպիայից վերադառնալիս։
Նա նշել է, որ բանակցություններ է վարել ինչպես Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, այնպես էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և որ քննարկվել են հնարավոր ապագա քայլերը։ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան հանձնառու է կամուրջներ կառուցելուն և խաղաղության հիմք դնելուն, այլ ոչ թե հակամարտությունների սրմանը։
«Իրանի դեմ նոր պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերի, ընդհակառակը, մեր տարածաշրջանը միայն կկորցնի», - ասել է Էրդողանը։








