Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը փետրվարի 18-19-ը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ կմասնակցի Գազայի խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«2026 թվականի փետրվարի 18-19-ը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին», - ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը նշել է, որ «գագաթնաժողովը կկենտրոնանա Գազայի հատվածում իրավիճակի կայունացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայուն մարդասիրական աջակցության ապահովման գործնական քայլերի մշակման վրա»։
Տոկաևը նաև մի շարք հանդիպումներ է նախատեսել ԱՄՆ-ում ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչների հետ։








