Կիրակի օրը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է Կուրսկի շրջանի ազատագրմանը մասնակցած ԿԺԴՀ զինվորների պատվին կառուցված Սաեբյոլ փողոցի հիմնարկեքի արարողությանը, երկուշաբթի օրը հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Գործակալության տվյալներով՝ փետրվարի 15-ին Փհենյանում տեղի է ունեցել Կուրսկի շրջանի ազատագրմանը մասնակցած Կորեայի ժողովրդական բանակի (KPA) զինվորների պատվին կառուցված «Սաեբյոլ» (կորեերենից թարգմանաբար նշանակում է «նոր աստղ») անունով փողոցի հիմնարկեքի արարողությունը:
Արարողությանը մասնակցել է նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:








