ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ հնարավոր երկարատև ռազմական գործողության, որը կտևի մի քանի շաբաթ, հաղորդում է Ռոյթերսը՝ հղում անելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների:
Նրանց խոսքով՝ արդեն մշակվել են ավելի բարդ գործողության ծրագրեր, քան 2025 թվականի հունիսին իրականացվածը: Մասնավորապես, հարվածները կարող են թիրախավորել ոչ միայն Իսլամական Հանրապետության միջուկային ենթակառուցվածքները, այլև նրա կառավարական հաստատությունները և անվտանգության գործակալությունները:
Գործակալությունը, սակայն, նշում է, որ Վաշինգտոնը սպասում է Իրանի կողմից պատասխան հարձակումների, որոնք կարող են մեծացնել տարածաշրջանային հակամարտության ռիսկը: Հունվարի 26-ին ԱՄՆ-ը հայտարարեց, որ «մեծ նավատորմ» է շարժվում դեպի Իրան: Ամերիկյան կողմը հույս հայտնեց, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնի «արդար և հավասար» գործարքի, որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում:
ԱՄՆ-ը զգուշացրեց, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի վատ»՝ նկատի ունենալով 2025 թվականի ամռանը Իսլամական Հանրապետության վրա հարվածները, և կոչ արեց «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»:








