Պորտուգալիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Բարձրագույն պետական պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածուներ, որոնք առաջին փուլում ստացել են ընտրողների ամենամեծ աջակցությունը։ Դրանք են ծայրահեղ աջ «Չեգա» («Հերիք է») կուսակցության առաջնորդ Անդրե Վենտուրան և «Սոցիալիստական կուսակցության» նախկին գլխավոր քարտուղար Անտոնիու Ժոզե Սեգուրուն։
Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 08:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին) և կաշխատեն մինչև ժամը 19:00-ը (Մոսկվայի ժամանակով՝ 22:00-ը)։ Ակնկալվում է, որ քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն արդեն գիշերվա ընթացքում։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը անհրաժեշտ դարձավ, քանի որ առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ ստանալ ձայների ավելի քան 50 տոկոսը։ Վերջին անգամ նման իրավիճակ գրանցվել էր 1986 թվականին։








