Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բոլորին արդեն քանի տարի հետաքրքրում է մի հարց՝ ի՞նչ եղավ մեր ժողովրդի հետ, ինչո՞ւ այն դարձավ այսքան անտարբեր․ Ֆարմանյան


Բոլորին արդեն քանի տարի հետաքրքրում է մի հարց՝ ի՞նչ եղավ մեր ժողովրդի հետ, ինչո՞ւ այն դարձավ այսքան անտարբեր և այլն: Չհավակնելով ասել, որ ներքևում բերված վերլուծությունը տալիս է հարցի ճիշտ ու առավել ևս համակողմանի ու գիտական բացատրությունը, կարծում եմ այն ամեն դեպքում կօգնի հասկանալ տեղի ունեցողի ամենակարևոր նրբերանգը:

Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Տեսեք, մեզանից յուրաքանչյուրի՝ մարդու ինքնությունը կազմված է 3 առանցքային շերտերից:

1-ին շերտը դա ինքնանույնականացումն է, երբ մարդն իրեն ընկալում է որպես անհատ՝ Արամ, Իվան, Ջեք, Խոսե և այլն: Սա բնորոշ է ամեն մեկիս: Անվանենք սա ինքնության 1-ին՝ անհատական ինքնանույնականացման շերտ (ինդիվիդուալիզմ): Ինքնության այս շերտը առավել դոմինանտ է արևմտյան հասարակություններում:

Դա է պատճառը, որ շատ հայեր, օրինակ, հայտնվելով արևմտյան հասարակություններում, ունենում են միանման զգացում, որ այդտեղ հասարակությունները էգոցենտրիկ են՝ ամեն մարդ ինքն իր դարդին է, ընկերություն ու բարեկամություն չկա, շփում չկա և այլն: Սրանք այս ֆենոմենի ժողովրդական մեկնաբանություններն են:
Պարզ ասած, արևմտյան հասարակություններում առավել դոմինանտ է ինքնության հենց այդ՝ անհատական ինքնանույնականացման, ինդիվիդուալիզմի շերտը:Անցնենք առաջ:
Մեր ինքնության երկրորդ շերտը դա խմբային ինքնությունն է: Ո՞րն է դա:
Մեզանից յուրաքանչյուրը բացի այն, որ իրեն ինքնանույնականացնում է ինքն իր հետ, այսինքն ինքն Արամն է, Իվանը կամ Ջեքը, նաև նույնականացնում է ինչ-ինչ խմբերի հետ: Կախված նրանից, թե ինչ միջավայրում է ձևավորվում անձը, այդ խմբային ինքնությունները կարող են լինել շատ տարբեր: Օրինակ, մեկն իրեն ինքնանույնականացնում է ծննդավայրի կամ թաղամասի հետ, որտեղ ապրում է՝ գյումեցի եմ, մասիվցի եմ և այլն: Իր ազգի հետ՝ Ասատրյան եմ, Խաչոենցից եմ: Կրոնական խմբի հետ՝ առաքելական եմ, սուննի եմ, բուդդիստ եմ և այլն: Ձեռնակության հետ, որտեղ աշխատում է՝ Սոնիի աշխատող եմ (ի միջի այլոց, շատ ճապոնացիներ մինև օրս, երբ ծանոթանում են այլոց հետ ներկայանում են ոչ միայն անուն ազգանունով, այլ ներկայացնում են նաև այն ընկերությունը, որտեղ աշխատում են):

Անգամ ֆուտբոլային ակումբի հետ՝ Ռեալի երկրպագու եմ:
Այս շարքն իսկապես անվերջ է, կապված նրա հետ, թե, որ ժողովրդի մասին ենք խոսում՝ պատմամշակութային ժառանգությամբ աշխարհագրությամբ ու այլ առանցքային գործոններով պայմանավորված:Ինքնության 3-րդ շերտը դա էթնիկ/ազգային ինքնությունն է, երբ մարդը բացի ինդիվիդուալ ինքնանույնականացումից ու ինչ-ինչ խմբերի հետ իրեն ասոցացնելուց, իրեն համարում է նաև որևէ ժողովրդի, ազգի կամ պետության ներկայացուցիչ: Մեկն ասում է ես հայ եմ երկրորդը՝ իտալացի եմ, երրորդը՝ ամերիկացի չորրորդը՝ բուշմեն և այլն:

Այսինքն, մեզանից ամեն մեկի գիտակցության մեջ առկա է նաև այդ երրորդ շերտը՝ ինքնանույնականացումը առավել մեծ էթնիկ խմբի, ազգի կամ պետության հետ:Յուրաքնաչյուր մարդու ինքնությունն, ահա, եռաշերտ է:
Տասնյակ հանգամանքներով պայմանավորված՝ ինքնության այդ շերտերն անհատի գիտակցության մեջ ունենում են տարբեր նշանակություն ու գտնվում են շատ տարբեր ու մշտապես փոփոխվող, տրանսֆորմացվող հարաբերակցության, կորելացիայի մեջ: Ժամանակակից շվեդի մտածողության ու վարքի գուցե առավել թելադրող ու կարևոր շերտը դա ինքնության ինդիվիդուալիստական շերտն է, չեչենական մի աուլում բնակվողների համար գուցե իրենց բնակավայրի՝ խմբային ինքնությունը, պաղեստինցիների դեպքում գուցե էթնիկ/ազգային շերտը:
Ահա,պատմամշակութային, աշխարհագրական և այլ իրողություններով թելադրված, ավանդաբար հայ ժողովրդի ինքնության մեջ շեշտված, ընդգծված առավել մեծ կաևորություն է ունեցել հենց խմբային ու էթնիկ/ազգային ինքնության շերտերը:
Շատ եք հանդիպել, որ մեր ու ավագ սերնդի հայերը առավել մեծ կաևորություն են տալիս հարևանությանը, բակին, թաղին, համայնքին, ընտանիքին, բարեկամությանը, հայությանը և այլն: Կարճ ասած, հայերի ինքնության կառուցվածքում խմբային ու էթնիկ/ազգային բաղադրիչն ավանդաբար առավել մեծ կարևորություն է ունեցել: Դրա համար շատ հաճախ կոչվել ենք ավանդապահ, պահպանողական, պատրիարխալ և այլն:

Ահավասիկ, երկու առանցքային և այլ երկրորդական գործոններով պայմանավորված, այսօր հայերի ինքնության այդ երեք շերտերի կորելացիայի մեջ տեղի է ունենում հեղափոխական տրանսֆորմացիա: Ու սա ամենախոշոր ու հիմնարար բանն է, որ տեղի է ունենում այսօր՝ վրիպելով քաղաքական գործիչների, փորձագետների, լրագրողների ու շատերի աչքից:
Որքան էլ զարմանալի թվա, այս մասին մեկ-մեկ ու իրեն ձեռնտու համատեքստում խոսում է միայն իշխանությունը. խմբային ու էթնիկ/ազգային ինքնության շերտերը մաշվում են՝ առաջ մղելով ինքնության անհատական շերտը: Հնչող բոլոր, անգամ աշխարհաքաղաքական հարցերի արմատը հենց այստեղ է գտնվում:Որո՞նք են այդ երկու առանցքային գործոնները: Առաջինն արևմտյան աճող մշակութային ազդեցությանը զուգահեռ ընթացող տեղեկատվական ու տեխնոլոգիական հեղափոխությունն է, համացանցի, սոցիալական ցանցերի այսօրվա բումը, երբ մեզանից յուրաքնաչյուրը դարձել է, պատկերավոր ասած, մեկ օգտահաշիվ, և ամեն օր մի քանի ժամ անցկացնելով հեռախոսում, իր կամքից անկախ, խորացնում է իր ինքնության հենց անհատականության շերտը:

Պատկերացնու՞մ եք, օրինակ, որ ֆեյսբուքյան կամ այլ օգտահաշիվները ձեզ ներկայացնեին ոչ թե սոսկ անհատական անուն ազգանունով այլ ամեն գործողություն անելիս ի ցույց դրվեր նաև ձեր ազգային պատկանելիությունը: Չէիք էլ նկատի, թե ինչպես ժամանակի ընթացքում այդ շերտերը աճող կարևորություն կստանային ձեզ համար:Երկրորդ զարկերակը դա, անշուշտ, վերջին տարիներին հայ ժողովրդի կրած աղետալի պարտությունն է պատերազմում և շարունակվող ճգնաժամը:
Պարտությունները պատերազմում, ինչպես ճապոնացիների դեպքում էր 2-րդ համաշխարհայինից հետո, առաջ են բերում էթնիկ/ազգային ինքնության խորը ճգնաժամ: Կապիտուլյացիան ծնում է թերարժեքության բարդույթ: Որքան ուժեղ է արտահայտված ժողովրդի ինքնության 3-րդ բաղադրիչը, այդքան տրավմատիկ է լինում պարտության հարուցած ճգնաժամը. առաջանում է անգամ թերարժեքության բարդույթ, որի հաղթահարումը կարող է տասնամյակներ պահանջել: Ի՞նչ է դա: Երբ մարդը սկսում է մտածել, որ այն ազգային միավորը, որին պատկանում է ինքը, ի զորու չէ հաղթել, թույլ է, վատն է և այլն: Նման հազարավոր արտահայտություններ դուք լսել եք 2020 թ. պարտությունից հետո:

Հավատացեք, նույնը տեղի էր ունենում նաև ճապոնացիների հետ պարտությունից հետո: Մարդիկ սկսում են ամաչել իրենց ազգային պատկանելիությունից, չեն հավատում սեփական հավաքական ուժերին ու ինքնապաշտպանական բնազդով վանում են, իրենցից հեռացնում են ինքնության այդ շերտը: Դա է պատճառը, որ օրինակ հայության հավաքական շահերին վերաբերող որևէ խնդիր այսօր չի շարժում ժողովրդի հավաքական միտքը, նրա մարմինը:

Դա է պատճառն անգամ, երբ փողոցում մեկն այսօր անօգնական վիճակում է, բայց անցորդ հայրենակիցն իրեն հաճախ պահում է օտարի նման՝ չի միջամտում: Այսինքն, Հայաստանում ապրում է այնպես, ինչպես կապրեր, օրինակ, Շվեդիայում՝ շուրջբոլորի հետ ընդհանրական հավաքական ինքնության բացակայության տրամաբանությամբ: Հարևանները իրար չեն ճանաչում շատ հաճախ:Ահա, այս երկու առանցքային գործոններով թելադրված, հայ ժողովրդի ինքնությունն այսօր գտնվում է հեղափոխական տրանսֆորմացիայի փուլում:

Կարճ ասած, հայը փոխվում է: Ժողովուրդների ինքնության տրանսֆորմացիան ինքնին ճգնաժամ է, որն անխուսափելիորեն ընթանում է տրավմաների ճանապարհով: Դժբախտ են այն սերունդներն, իհարկե, որոնք հենց նման կամրջող ժամանակներում են ապրում (հիշու՞մ եք չինական անեծք-իմաստությունը՝ ապրեք մեծ փոփոխությունների ժամանակներում):

Այսպիսով, հայ ժողովուրդն այսօր ապրում է իր էթնիկ/ազգային ինքնության ամենախորը ճգնաժամերից մեկը: Նրանք, ովքեր հայտ են ներկայացնում «փրկելու» նրան, նախ պիտի հասկանան տեղի ունեցողը, դրա խորքային պատճառները, իրական մասշտաբը: Պիտի ունենան նաև շատ հստակ պատկերացում ու հաշվարկ, թե ինչ ուղղությամբ են ուզում տանել ինքնության ընթացիկ տրանսֆորմացիան, ու այդ ճանապարհներից որն ինչ ապագա է խոստանում մեր ժողովրդին այս տարածաշրջանում ու փոփոխվող աշխարհում»:

Լրահոս

Կարևոր
Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը. Daily Mail
Շտապ
Իրանը հարվածում է Իսրայելին կասետային զինամթերքով (տեսանյութ)
Լույս չի լինի հետևյալ հասցեներում
Բժիշկը զգուշացնում է սուրճից ամբողջությամբ հրաժարվելու հետևանքների մասին
Իրանը հարձակվել է Իրաքում և Հորդանանում գտնվող ռազմական օբյեկտների վրա
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում
Շտապ
Թեհրանում կրկին պայթյուններ են որոտացել
Կարևոր
Երեկ սպանված Խամենեիի թոռնուհին ընդամենը 14 ամսական էր (Լուսանկար)
Գարնան առաջին շաբաթը երջանկություն կբերի կենդանակերպի 4 նշանի
Կարևոր
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը
Արարատի մարզում ամուսինը ծեծել է կնոջը․ աղջկա հայրն ու եղբայրը օգնության են հասել
Շտապ
Մեր nւժերը այժմ ինտենսիվ հшրվածներ են հասցնում Թեհրանի սրտին, և դա միայն կուժեղանա առաջիկա օրերին․ Նեթանյահու
Կարևոր
Իրանի դեմ գործողության ընթացքում զnհվել է երեք ամերիկացի զինվnր, հինգը վիրավnրվել է․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Շտապ
ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը
Սերբիայի դեսպանատունը Թեհրանում վնասվել է, անձնակազմը տարհանվում է Բաքու․ Վուչիչ
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին
ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ
Մահմուդ Ահմադինեժադը, ենթադրաբար, սպանվել է․ ILNA
ԱՄԷ-ում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 58–ը

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան