ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է պատմության մեջ մնալ որպես խաղաղարար։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Թրամփը, պարզ է, ցանկանում է պատմության մեջ մնալ որպես խաղաղարար։ Եվ նա փորձում է։ Երբեմն հաջողվում է, երբեմն՝ ոչ։ Բայց նա իսկապես փորձում է», - ասել է քաղաքական գործիչը։
Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև կարծիք է հայտնել, որ Թրամփի օրոք ռուս-ամերիկյան շփումները շատ ավելի արդյունավետ են դարձել։ «Եվ դա գործին օգուտ է», - նշել է Մեդվեդևը։








