Ֆիլիպինների հարավում Trisha Kerstin 3 լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի՝ ևս 11 զոհի մարմնի հայտնաբերումից հետո, այս մասին հաղորդել է GMA News հեռուստաալիքը:Ֆիլիպինների առանյա պահպանության ծառայության տվյալներով՝ փրկվել է 316 մարդ:
Նավում եղել է 332 ուղևոր և անձնակազմի 27 անդամ։Մարդատար լաստանավը, որը նավարկում էր Զամբոանգա քաղաքից դեպի Ջոլո քաղաք, խորտակվել է հունվարի լույս 26-ի գիշերը՝ Բասիլանի նահանգի Բալուկ կղզուց ոչ հեռու:Կատարվում է հետաքննություն տեղի ունեցածի պատճառը պարզելու համար։








