Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Այս ամենի պատվիրատուների մասով ասելիք չկա»․ Նարեկ Սամսոնյանը առողջական խնդիրներ ունի

Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Տեղեկացա, որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն արդեն հայտնել է առողջությանս հետ կապված խնդիրների մասին, և ցանկանում եմ մի քիչ մանրամասնել իրավիճակը։ Նախ, մինչև մեզ ազատությունից ապօրինի զրկելը՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, ես պլանային վիրահատություն ունեի, որը պլանավորվել էր դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։


Քանի որ ռեժիմն ինձ «հետույք» բառի համար կալանավորեց, վիրահատությունը տեղի չունեցավ, իսկ բանտային պայմաններն էլ ավելի վատթարացրեցին իրավիճակը և մենք ստիպված եղանք դիմել ինձ բուժող բժշկին «Արմավիր» ՔԿՀ այց կատարելու համար։


Տվյալ դիմումը գրել էինք հունվարի 5-ին և ապօրինի կալանքի երկարացումից հետո հայտարարածս հացադուլի 7-րդ օրը բժիշկը հնարավորություն ունեցավ այցելելու և զննելու ինձ։ Այսինքն, դիմումը մուտքագրելուց 10 օր անց միայն բժշկին հնարավորություն տվեցին այցելել ինձ։ Հիմա, երբ բժիշկը ցուցել է շտապ վիրահատական միջամտություն, նույն ծառայությունն անհասկանալի պահանջներ է առաջ քաշում և ասում, որ տվյալ ցուցումը հնարավոր է իրականացնել նվազագույնը 10 օրում։


Այսինքն, ինձ առանց հանցակազմի առկայության պահում են ուղղակի գերության մեջ, վերադաս ատյանն ասում է՝ ապօրինի եք կալանավորել, դրանից հետո 3 ամսով նոր ապօրինի որոշմամբ երկարացնում են գերության ժամկետը, դրանից հետո ինձ ոչինչ չի մնում, քան հացադուլի միջոցով արտահայտել բողոքս, հետո ինձ՝ հացադուլավորիս, տեղափոխում են պատժախուց, իսկ արդեն հիմա ասում են՝ «10 օրից շուտ չենք կարող տեղափոխել, կարգն է այդպիսին»։ Հիմա պատկերացրեք, թե մենք ինչ աստիճանի բարոյազուրկ քրեական հանցագործ ռեժիմի հետ գործ ունենք։


Իմ հացադուլի նպատակներից մեկը հենց այս ամեն ինչը հնարավորինս լայն զանգվածների ցույց տալն էր։ Ոչ թե նրանց, ովքեր 2018-ից անցել են պայքարի բովով կամ նրանց, ովքեր իրենց սեփական մաշկի վրա զգացել են ռեժիմի անմարդկային էությունը, այլ նրանց, ովքեր միշտ «հեռու են եղել քաղաքականությունից»։


Այս ամենը ես ցանկանում էի մտցնել միջազգային հանրության փակ աչքերը, ինչն էլ այս ընթացքում արել է AntiFake.am-ի թիմը՝ հայտնի քաղաքական և հանրային գործիչների գործուն աջակցությամբ։ Հիմա հասել ենք հատակի հատակին, երբ սրանց իշխանության անմարդկայնությունն այլևս արձանագրված փաստ է և վստահաբար դեռ առաջիկա օրերին հատակի հատակից անդին է իջնելու։


Հիմա այս ամենի պատասխանատուների մասին. առավել քան վստահ եմ, որ ո՛չ «Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարությունը, ո՛չ էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն այս ամենում շահագրգռված չեն, անգամ՝ սրտացավ են, բայց այն մարդիկ, ովքեր ապօրինություններ թույլ կտան, ապագայում անձնական պատասխանատվություն են կրելու այս ամենի համար։


Նույն հաջողությամբ թե՛ դատախազությունում, թե՛ դատական համակարգում, թե՛ քննչական կոմիտեում, վստահաբար, կան առաքինի և իրենց մասնագիտությունը հարգող մարդիկ, բայց նրանք, ովքեր թաթախվել են քաղաքական հետապնդումների և ռեժիմի հրահանգները կատարելու պարտականության մեջ, ապագայում աներկբայորեն պատժվելու են դրա համար։ Ես այս ամեն ինչին շարունակում եմ քմծիծաղով նայել և, անկեղծ ասած, վստահ եմ, որ առջևում դեռ նոր «անակնկալներ» են լինելու։


Ես այդ անակնկալներին սպասում եմ, քանի որ գնալով ավելանում է այս ամենի անհատական պատասխանատուների ցուցակը։ Այս ամենի պատվիրատուների մասով ասելիք չկա, ինչ կար՝ ասվել է, բայց, ինչպես ասում են, խորհրդային բռնաճնշումների պատվիրատուն Ստալինն էր, բա այդքան մատնագիր գրողներն ովքե՞ր էին։ Հ.գ. Հացադուլի 9-րդ օրն ինձ որևէ պետական մարմնի ներկայացուցիչ չի այցելել, ՄԻՊ-ը չի այցելել՝ չնայած նրան, որ ես չեմ էլ սպասում իրենց, բայց գոնե ՄԻՊ-ի պարագայում դա պարտականություն էր։


Լավ մնացեք, և ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։ Վճռականությու՛ն, անձնազոհությու՛ն, հաղթանա՛կ։ Հացադուլավոր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան Հացադուլի 9-րդ օր Ապօրինի կալանքի 65-րդ օր «Արմավիր» ՔԿՀ, N6 պատժախուց 17.01.2026թ.

Լրահոս

Գիշերը Ռուսաստանը հարվածել է Կամենսկոյեին և Բորիսպոլին․ կան զոհեր ու վիրավորներ
Հայանիստ-Էջմիածին ճանապարհին բախվել են «Opel»-ը, «Mercedes»-ը, «Ford Transit»-ը․ կան վիրավորներ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում
«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է
Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»
Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն
Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա
Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել
Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան
Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան
Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)
Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել
Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են
Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր
ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը
Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով

Լրացուցիչ նորություններ

...

Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա

Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան

Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)

Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները

Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ)

Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է

Հայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

Գերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսը

Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. Մանուկյան

Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)

Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» Մոսկվա (տեսանյութ)

Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)

Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)

ՔՊ–ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ

Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան