Դանիան և Միացյալ Նահանգները որոշել են ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը։
Հունվարի 14-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը հանդիպել են Ռասմուսենի և Մոցֆելդտի հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունից հետո, երբ նա Դանիայից պահանջել էր «անհապաղ լքել» Գրենլանդիան։








