Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սուրբ Գեղարդի մանրակերտն է նվիրաբերվել Ալեքսի պատրիարքին. Հայր Ասողիկը փաստեր է ներկայացնում

«Դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ են նվիրել, նվիրում են և նվիրելու են և դա բացառապես եկեղեցու իրավունքն է և որևէ մեկն այդտեղ ասելիք կամ անելիք չունի․ եկեղեցին է որոշում, եկեղեցին՝ նվիրում։ Բայց եկեղեցին գիտի, թե ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Ամբողջ քրիստոնեական աշխարհը գիտի, որ Հայաստանում կա Սուրբ Գեղարդ, որը անխաթար է, անվնաս է և մշտապես Սուրբ Էջմիածնում է»,– այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։


Նա պարզաբանել է, որ նվիրաբերվել է Գեղարդի մանրակերտը․ «Այդպիսի մանրակերտ կարող եք գնել ցանկացած հուշանվերային խանութում, եկեղեցու տարածքում»,– ասել է Տեր Ասողիկը՝ նշելով, որ մանրակերտի մեջ զետեղվել է կոթառի միջից դուրս բերված փշրանքը․ «Դա չի խաթարել Գեղարդի ամբողջականությունը և պատմական տեսքը, իսկ կոթառի միջից դուրս բերելը դա չի նշանակում Գեղարդը մասնատել,  կտրել և այլն, ինչը որ շատ դատապարտելի կերպով շրջանառվում է»:


Հայր Ասողիկը մանրամասնել է, որ այդ մանրակերտը նվիրել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Ալեքսիին՝ նրա ծննդյան 75–ամյակի առիթով և այսօր այն պահվում է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Կոստանդին, Սուրբ Հեղինե մենաստանում։


Նրա խոսքով՝ Գեղարդը համաքրիստոնեական սրբություն է, պարզապես Աստծո ողորմությամբ դարձել է Հայ եկեղեցում պահվող սրբություն։


«Մեր եկեղեցին, ինչպես 18-րդ դարում Նոյան տապանի բեկորը նվիրաբերել է ռուսաց կայսրուհուն, ինչպես Վազգեն վեհափառը Եթովայի կայսերն է նվիրաբերել Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը, ինչպես Գարեգին Առաջին վեհափառը Սուրբ Անդրեասի մասունքը նվիրաբերել է Ալեքսի պատրիարքին, այնպես էլ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը իր լիակատար իրավունքով իր եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի կարող է նվիրաբերել: Դա եկեղեցու հովվապետի բացառիկ և լիակատար իրավունքն է, որևէ մեկը այստեղ իրավունք չունի ձայն անգամ արձակելու»,– ասել է հոգևորականը: 


Հայր Ասողիկը նաև հայտնել է, որ վկայի կարգավիճակով է հրավիրվել Քննչական կոմիտե։

Լրահոս

Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն
Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին
Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ
Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով
Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը
Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ
66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի
Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա
Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը
Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա
Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ»
ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը
Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան
Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները
Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Կարևոր
19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Անթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդին
Թուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավոր
Ջրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճում

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը

Անթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդին

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են

Հասկանալի է, թե որ եկեղեցիների և աղանդների հետևորդ ու դաշնակից են Փաշինյանն ու նրա գլխավոր թիմակիցները․ Արմեն Այվազյան

Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը

Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո

«Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ)

Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ)

Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին․ ԱԱԾ

Փաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ)

Արցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾ

ՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածել

Ամենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակ

ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ)

Էներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ)

Ի՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ)

Դիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ)