Գրենլանդիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մաս. կղզին ընտրում է Դանիան։ Այս մասին հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը Կոպենհագենում կայացած մամուլի ասուլիսում։
«Եթե մենք հիմա ստիպված լինեինք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Դանիայի միջև, մենք կընտրեինք Դանիան։ Մենք կընտրեինք ՆԱՏՕ-ն, Դանիայի Թագավորությունը և ԵՄ-ն», -ասել է նա։ Նրա խոսքով՝ կղզին հնարավոր չէ գնել, և Գրենլանդիան կլինի Արևմտյան դաշինքի մաս։ «Գլխավորն այն է, որ մենք չենք վաճառվում։ Գրենլանդիան չի կարելի գնել։
Մեր գիծը բացարձակապես հստակ է. մենք ուզում ենք համագործակցություն, մենք ուզում ենք դաշինք։ Գրենլանդիան միշտ կլինի Արևմտյան դաշինքի մաս», – նշել է նա։








