Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նախարարները ամանորին 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել. գաղտնի հավելավճարներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերին ՀՀ նախարարներն ու փոխնախարարները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցումներին դեկտեմբերի 25-ից ի վեր Կառավարությունը չի պատասխանում. հրաժարվում են հրապարակել նախարարների և փոխնխարարների ստացած պարգևների չափը: Այսպիսով, ոչ միայն ՀՀ ԱԺ պատգամավորներն են մեծ պարգևներ ստացել՝ մոտ 3 միլիոն-ական դրամներ, այլև նախարարներն ու փոխնախարարները ստացել են օրենսդիրներից զգալիորեն ավելի բարձր պարգևավճարներ՝ պետբյուջեի միջոցներից:


«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե դեկտեմբեր ամսին նախարարներն ու փոխնախարարները որքան գումար են ստացել՝ որպես պարգևավճար և հավելավճար (տես 1-ին լուսանկարը)։ Հունվարին՝ տոներից հետո, Կառավարությունը ժամանակ էր խնդրել 30 օրով՝ հարցին պատասխանելու համար(տես 2-րդ լուսանկարը)։ Սակայն հունվարի 9-ին ստացվեց պատասխանը Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի անունից. «Յուրաքանչյուր նախարարության աշխատողի վարձատրությունը և հաշվապահական հաշվառումն իրականացվում է նախարարության կողմից», – նշված է պատասխանում:


Այսպիսով կառավարության ղեկավարությունը հրաժարվել է հայտնել նախարարների ստացած պարգևավճարների չափը: (տես 3-րդ լուսանկարը)։ «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր նախարարներին ուղարկել է առանձին հարցումներ, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացվել: Մինչ այդ, Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են 7–8 միլիոն դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները՝ 4–5 միլիոն դրամ պարգևավճարներ:


Ի դեպ, տեսչությունների պետերն էլ՝ նախարարներին գրեթե հավասար խոշոր պարգևներ են ստացել՝ տեղակալները՝ փոխնախարարներին հավասար: 2025–26 թվականը, որպես նախընտրական տարի, ծանր է նստել քաղաքացիների, հարկատուների վրա, բայց հարուստ էր նախարարների ու փոխնախարարների համար: Տարակուսալի է, որ պետական բյուջեից վճարված այդ գումարները գաղտնի են պահվում Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի կողմից»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում
Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել
Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել
Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը
ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%
Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները
«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ Շարմազանով
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել
Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել
Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները
Բենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն
«Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով
«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ Սարգսյան
Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներով
Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել
Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել
Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկ

Լրացուցիչ նորություններ

...

Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել

Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը

Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները

Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել

Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր

Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո

Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով

Վարչապետի վրա ձու են նետել

Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության

Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն

Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ

6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում

40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է

Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ)

Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ

Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է

Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ)

Գելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել