ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ համագործակցող երկրների նկատմամբ 25%–ի չափով մաքսատուրքերի սահմանման մասին։
«Անմիջապես ուժի մեջ է մտնում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բիզնես իրականացնող ցանկացած երկիր կվճարի 25% մաքսատուրք Միացյալ Նահանգների հետ կատարվող բոլոր գործարքների համար։ Այս որոշումը վերջնական է և պարտադիր։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար», - ասել է Թրամփը։








