Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

1 տոննա Կոկայինի գործով մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ով է նա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 1 տոննա Կոկայինի հանրահռչակ քրեական գործով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից բացի եւս մեկ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվել։


Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս «ՄՐԳԵնԻ»ՍՊԸ-ի փաստացի տնօրեն Գագիկ Բադալյանն է։Հայտնել էինք, որ Հայաստանի վերջին տասնամյակի ամենախոշոր թմրանյութային ՝ 1 տոննա կոկաինի քրեական գործը դատարանում է:


Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Գնել Գասպարյանին:Քրեական գործով մեղադրյալի աթոռին են 5 անձ։ Սամվել Սեմյոնի Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով «Կոկային» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև խմբի կազմում, նախնական համաձայնությամբ թաքցնելով մաքսային հսկողությունից ՀՀ պետական սահմանով ապօրինի է տեղափոխել վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով «Կոկային» տեսակի թմրամիջոցը:


Մեղադրյալներ են Մելիտա Ղազարյանը , Լևոն Աթաջանյանը , ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը , Գագիկ Բադալյանը: Հիշեցնենք, որ գործի շրջանակում ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ «Մրգենի» ՍՊԸ-ի փաստացի սեփականատերը՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ընկերության տնօրեն Լեւոն Աթաջանյանը (ՌԴ քաղաքացի) եւ պահեստապետ Ս.Գ.-ն ներգրավված են եղել նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ մեկ տոննա կոկաին ներմուծելու ու իրացնելու գործընթացում:


Ավելին՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մյուսների նկատմամբ կիրառվել էր կալանք. նրանք ավելի ուշ ազատ արձակվեցին։Հավելենք, որ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսի 27-ին, ինչը քաղաքական առումով գործին հավելում է լրացուցիչ ստվեր։


Սկզբում հաղորդվեց՝ մոտ մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել, ապա ԱԱԾ տնօրենը ԱԺ-ում հստակեցրեց՝ իրական քաշը 788 կգ է, 42 արկղ, յուրաքանչյուրը՝ 20-25 կգ, որը հաստատվել էր փորձաքննությամբ։


Բայց գործի ճշգրտումը չփրկեց իրավապահ համակարգին իրավական քաոսից։Մոտ 2 տարի Քննչական կոմիտեն չուներ հստակ ճանապարհ՝ գործը տանի դատարան, թե դադարեցնի հետապնդումը, արդյունքում գործը մտավ դատարան։ Ինչ է սպասվում՝ կհետևենք գործի ընթացքին։


Փաստացի 1տոննա կոկային գործը դատարանում է ,իսկ ընկերության ղեկավարները,որի միջոցով թմրանյութը հայտնվեց Հայաստանում,չկան»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել
«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար
Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»
«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ
Արարատ լեռան տակ ստորգետնյա միջանցքներ են հայտնաբերել. գիտնականները փնտրում են Նոյյան տապանը
Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը
Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը
Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում
Եվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվել (տեսանյութ)
Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով
Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեք (տեսանյութ)
Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեք
Ջիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
Կարևոր
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին
«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին
Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ
Միրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը
Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ
Կարևոր
Քրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Լրացուցիչ նորություններ

...

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի

«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել

«Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին

«Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում

«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը

«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը

Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է

«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը

«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը

«Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ

«Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել

«Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն