Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Նա իմ միակ որդին է, ուզում եմ տեսնել նրա հարսանիքը». Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը ձեռագիր նամակ է ուղարկել կնոջը

Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ ստացել է ամուսնուց ձեռագիր նամակ։


Euromedia24-ի հետ զրույցում Լինդան նշեց, որ այս նամակը  երկար սպասված էր այն ժամանակվանից, երբ Կարմիր խաչը լքեց Ադրբեջանը, չնայած նրան, որ հեռախոսով կապ էին հաստատում:


Լինդան պատմեց, որ նամակում Վիգեն Էուլջեքչյանը որդուն խնդրել է հետաձգել իր հարսանիքը. նա ուզում է այդ պահին իր կողքին լինել՝ նրանց իր երախտագիտությունը հայտնելու համար:  «Սա իմ միակ որդին է. ես ուզում եմ տեսնել նրա հարսանիքը», – պատմեց Լինդան:


Լինդան հուզմունքով նշեց, որ դժվար է բառերով նկարագրել իր զգացմունքները. «Ես ստիպեցի աղջկաս այն 10 անգամ կարդալ, քանի որ ես հայերեն չգիտեմ։ Մենք բոլորս հուզվեցինք այս նամակից», – ընդգծեց նա:



Նրա խոսքով, Վիգեն Էուլջեքչյանի ցանկացած հաղորդագրություն մեծ նշանակություն ունի, քանի որ այն հաստատում է, որ նա ողջ է: Սակայն, թեև նամակը որոշակի հույս է ներշնչում,  լուրջ մտահոգություններ կան կապված նրա երկարատև կալանքի հետ:


Լինդան նշեց, որ Կարմիր խաչի աշխատակիցների տեղեկություններով, Վիգենի համար բժիշկ են բերել, որ մեջքի ցավի պատճառով նա չի կարողանում քայլել. դեղորայքը կօգնի նրան:



Լինդան հավելեց. «Մեծ պատիվ է տեսնել բազմաթիվ կազմակերպությունների աշխատանքը բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։ Ուրախ եմ, որ մարդիկ հիշում են մեր բանտարկյալներին իրենց աղոթքներում. սա մեզ հույս է տալիս»:


Հիշեցնենք, որ 46-ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Ադրբեջանական զինված ուժերը Արցախում նրան առևանգել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին:


Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն» և «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:


2023 թվականի դեկտեմբերին, հայ գերիների ազատ արձակման ժամանակ, Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին:


Մանե Գևորգյան

Լրահոս

Իրանը քիչ հավանական է համարում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նոր հարձակումը
Մոսկվայում պատրաստվում են սաստիկ ցրտերին
Հրդեհ Երևան քաղաքի Խուդյակովի փողոցում
Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 10-ից 14-ին
«Սրբազան շարժման» ժամանակ դու կանգնած էիր հրապարակում և բոլորիս հետ հավասար պահանջում էիր Նիկոլի հրաժարականը, մոռացա՞ր․ Արթուր Հայրապետյանը՝ Տեր Վահան քահանային
Իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին. Տեր Հեթում քահանա
Ափսոս այն օրը, որ քեզ վստահեցինք մեր զավակների մկրտության սուրբ ու պատասխանատու գործը․ Արաքս Թադևոսյանը՝ Տեր Շմավոնին
Բացառիկ
«Դեմ ենք այս կործանարար գործընթացին»․ քահանաները շարունակում են իրենց հավատարմությունը հայտնել Վեհափառին
Ո՞ր դեպքում կարիք կլինի ամրագրել նոր հանդիպում՝ վիզայի դիմումին ընթացք տալու համար
Ամոթ, երիցս ամոթ. Շուշան Պետրոսյանը` Փաշինյանին միացած Տեր Աշոտին
Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարդկանց և նրանց հոգու փրկությանը. Տեր Փառեն
Քահանաներից մեկը մի քանի օր առաջ ամենավերջին բառերով էր բնութագրում Փաշինյանին ու տիրադավներին․ Իշխան Սաղաթելյան
ԱՄՆ Պետդեպարտամենտի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վենեսուելայում
Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին պետք է դադարեցնել համատարած այս աղմուկը․ Տեր Վահրամ
Խոշոր վթար Եղվարդում․ Հնդկաստանի քաղաքացիներ են տուժել
Քահանաները շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Վեհափառին
Թուրքիան ԵՄ-ին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ
Պապիկյանը զորամասում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին
Կարևոր
Քահանաներն իրենջ աջակցությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Տեր Զարեհ

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 10-ից 14-ին

«Դեմ ենք այս կործանարար գործընթացին»․ քահանաները շարունակում են իրենց հավատարմությունը հայտնել Վեհափառին

Ո՞ր դեպքում կարիք կլինի ամրագրել նոր հանդիպում՝ վիզայի դիմումին ընթացք տալու համար

Քահանաները շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Վեհափառին

Քահանաներն իրենջ աջակցությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին

Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիում (տեսանյութ)

Հանրապետության զգալի մասում ձյուն է տեղում

43 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

Հռոմի պապը նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարքին

Ինտերիեր դիզայնի արվեստը. Անոնս (տեսանյութ)

Դիտե´ք Euromedia 24-ը UCOM-ի 289-րդ և OVIO-ի 46-րդ ալիքներով (տեսանյութ)

ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)

Կոտայքի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով․ կա զոհ ու վիրավոր

Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում կիրառել է «Օրեշնիկ»․ՌԴ ՊՆ. Արգիշտի Քյարամյանը՝ ՆԳ նախարար կամ Գլխավոր դատախազ (տեսանյութ)

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Բաղրամյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև

Չեղարկվել են դեպի Երևան որոշ չվերթներ

Լույս չի լինելու․ հասցեներ

ՆԳՆ-ն Կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ընդգրկման հայտարարություն է տարածել

Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած եղբայրներից մեկը մահացել է