Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը՝ այլընտրանքային էլեկտրաէներգիայի և ջերմության աղբյուրներ գտնելու համար: Նա նշել է, որ քաղաքի բազմաբնակարան շենքերի կեսը (գրեթե 6000) մնացել է առանց ջեռուցման՝ կարևորագույն ենթակառուցվածքների վնասման պատճառով: Կիևում նաև ջրամատակարարման խափանումներ են լինում։
Նա նշել է, որ կոմունալ ծառայությունները քաղաքի սոցիալական հաստատություններին, այդ թվում՝ հիվանդանոցներին և ծննդատներին, էլեկտրաէներգիա են մատակարարել շարժական կաթսայատների օգնությամբ:
Կլիչկոյի խոսքով՝ իշխանությունները անում են ամեն ինչ՝ մատակարարումը հնարավորինս արագ վերականգնելու համար։ Նա նշել է, որ քաղաքային ծառայությունները գործում են արտակարգ դրության ռեժիմով։ Կիևի քաղաքապետը հավելել է, որ առաջիկա օրերին կանխատեսվում է, որ եղանակային վատ պայմաններ կլինեն։








