Անկախ քաղաքական իրադրությունից՝ Չինաստանը կշարունակի աջակցել Վենեսուելային ինքնիշխանության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման հարցում, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Չինաստանն այսուհետ էլ հաստատակամորեն կաջակցի Վենեսուելային նրա ինքնիշխանության, օրինական իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման հարցում», - ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։Դիվանագետը հավելել է, որ «անկախ Վենեսուելայում քաղաքական իրավիճակից՝ Չինաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում և խթանելու երկկողմ զարգացումը, կմնա անփոփոխ»:








