Ֆրանսիայում հունվարի 8-ի երեկոյան մոլեգնած «Գորետի» ցիկլոնն առանց էլեկտրականության է թողել 380 000 տուն, հիմնականում հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Նորմանդիայի տարածաշրջանում, այս մասին հունվարի 9-ին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Enedis էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունը կառավարող ընկերությանը։
Enedis-ը հայտարարել է, որ ներկայում առանց էլեկտրականության է մնացել 380 000 տուն, հիմնականում՝ Նորմանդիայում (266 200)։ Բրետանում առանց էլեկտրականության է մնացել 21 000, Պիկարդիայում՝ 18 500, իսկ Իլ դը Ֆրանսում՝ 13 500 տուն։
Ըստ հեռուստաալիքի՝ տարերային աղետների կանխարգելման մասնագետ Գայել Մուշկետի խոսքով՝ տարերքի հարվածի հետևանքների վերացման համար կպահանջվի մի քանի օր։








