Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տոտալ իշխանազավթման օրավուր մեծացող ախորժակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղական ինքնակառավարման համակարգը առանձնահատուկ կարևոր դեր է խաղում պետության ժողովրդավարական կառավարման կառուցվածքում, քանի որ այն ապահովում է բնակչության անմիջական մասնակցությունը համայնքային կյանքի կառավարմանը։ ՏԻՄ համակարգը թույլ է տալիս, որ քաղաքացիները և տեղական մարմինները որոշումներ կայացնեն իրենց համայնքների զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով տեղական կարիքներն ու առանձնահատկությունները։

Այն ապահովում է համայնքային խնդիրների արագ և արդյունավետ լուծում՝ նվազեցնելով կենտրոնացված կառավարման սահմանափակումները և մոտեցնելով որոշումները ժողովրդին։

Կարևոր է, որ ՏԻՄ համակարգը որոշակի գործառույթների իրականացման հարցում ապակենտրոնացվածություն է նախատեսում՝ իրականացնելով իշխանության իրացումը համայնքային մակարդակով, բայց երկրում կենտրոնական քաղաքական իշխանության ձևավորման ու գործունեության մասով մեծ ազդեցություն կարող է ունենալ տեղերում հանրային տրամադրությունների ձևավորման համատեքստում։

Ու ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներում ՏԻՄերի ձևավորման հարցում կարևորվում է քաղաքական ուժերի և թեկնածուների միջև քաղաքական պայքարը, թե տվյալ ինքնակառավարվող մարմինը ինչ ծրագրի շրջանակներում է իր քաղաքականությունը վարելու, և որոնք են դրա առավելությունները։ Բայց Փաշինյանի իշխանության գալուց հետո նրա գլխավորած ՔՊ-ն մարզերում քաղաքական պայքարի համատեքստում լուրջ խնդիրների բախվեց։

Առաջին խնդիրն այն է, որ մինչև հիմա էլ ՔՊ-ն քաղաքացիների կողմից չի ընկալվում դասական իմաստով որպես քաղաքական կուսակցություն, քանի որ այն չունի գաղափարախոսություն և չի կրում այնպիսի արժեքաբանական ատրիբուտներ, որ ունենում են քաղաքական կուսակցությունները։ Ուստի, մնում էր պայքարը տանել անձանց շուրջ։

Իսկ ՔՊ-ի կողմից առաջադրվող թեկնածուներին մարդիկ ո՛չ ճանաչում էին, ո՛չ էլ տեղյակ էին նրանց գործունեության մասին, քանի որ շատերի ամենամեծ գործը 2018 թվականի գարնանը Փաշինյանի կողքից քայլելն է եղել։

Եվ այդպես, իշխանությունները տեսան, որ իրենց հաղթանակի շանսերը փոքրանում են, դրա համար էլ Ընտրական օրենսգիրքը փոխեցին, ՏԻՄ ընտրությունների համակարգից դուրս հանեցին մեծամասնական տարբերակը, փոխարենն ամբողջությամբ դարձրեցին համամասնական, որպեսզի այն քաղաքական իմաստով տեղի ունենա Փաշինյանի «շուքի» ներքո։

Փաստացի, ՏԻՄ ընտրություններում ստացվում էր այնպես, որ մարզերում քաղաքացիներն ընտրում էին ոչ թե ՔՊ-ի թեկնածուներին, այլ իրենց ձայնը տալիս էին Փաշինյանին, ով շատ դեպքերում անձամբ մասնակցում էր քարոզարշավին կամ իր աջակցությունն էր հայտնում։Բայց նույնիսկ այս քայլն այնպիսի մեծ արդյունքներ չտվեց, ինչ որ ակնկալում էր իշխող քաղաքական թիմը։

Դրա համար էլ ՏԻՄ-երն իրենց վերահսկողության տակ վերցնելու նպատակով իշխանություններն անցան համայնքների խոշորացման տարբերակին, որի դեպքում նախ՝ կենտրոնական իշխանությունների լծակներն ավելի են մեծանում, հետո՝ խոշորացումից հետո կարիք էր զգացվում նոր ընտրություններ անցկացնել։

Բայց նույնիսկ այս պարագայում իշխանությունները մի շարք համայնքներում այդպես էլ չկարողացան հաջողություն գրանցել՝ չնայած շատ ժամանակ ցույց էին տալիս, թե իբր գոհ են ընտրությունների արդյունքներից։ Երբ Աբովյանում ՔՊ-ի սրտի թեկնածուն պարտվել էր գործող քաղաքապետին, Փաշինյանը հայտարարում էր, թե հաղթել է ժողովրդավարությունը։

Բայց հետագա իրողությունները ցույց տվեցին, որ իշխանությունները այնպիսի միջոցների են դիմում, որ ոչ թե ժողովրդավարությունը հաղթի, այլ միայն իրենք ամեն գնով զավթեն ՏԻՄ համակարգերի իշխանությունը։

Թերևս սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Փաշինյանն ու իր թիմը վախեր ունեն, որ տեղերում կարող է սկիզբ առնել իրենց հեռացման գործընթացը, ապա աստիճանաբար տարածվել հանրապետությունով մեկ։ Ուստի, իշխանությունները գործի են դրել ու դնում իրենց ունեցած բոլոր լծակները, որ բոլոր ՏԻՄ-երը զավթեն՝ թեկուզ ապօրինի կերպով։

Ու այս նպատակի համար առաջին հերթին կիրառության մեջ են դրվում «իրավապահ» լծակները։ Ընտրությունների նախօրյակին կամ անմիջապես հետո շատ «հանկարծ» իրավապահները սկսում են բացահայտել ընդդիմադիր թեկնածուների իբր չարաշահումները։

Պատահական չէ, որ այդպես ընտրությունների նախօրյակին քրեական գործեր հարուցվեցին Սյունիքում կամ այլ մարզերում համայնքապետերի ընդդիմադիր թեկնածուների վրա՝ տարբեր չարաշահումների գործերով, ինչը ազդեց նաև ընտրությունների արդյունքների վրա։

Ճիշտ է, հետո այդ գործերի մեծամասնությունն ուղղակի ժամանակի ընթացքում քանդվեց, բայց գործն արդեն արված էր։ Մյուս կողմից էլ իրավական մահակը գործի դրվեց արդեն ընտրված համայնքապետերի նկատմամբ։

Օրինակ՝ Վանաձորում արդեն ժողովրդի կողմից ընտրված ընդդիմադիր քաղաքապետին կալանավորեցին ու չթողեցին, որ պաշտոնավարի։Ընդհանրապես, իշխանություններն այդպիսի մոտեցմամբ ցույց են տալիս, որ ուղղակի թքած ունեն ժողովրդի քվեի վրա, իրենց համար ամենակարևորը տեղական կառավարման համակարգը զավթելն է։

Եթե իրենց պետք է, անգամ ընտրված ու գործող համայնքապետերին կարող են հեռացնել։ Տարբեր ճնշումների արդյունքում այդպես պաշտոնանկ արվեց Ալավերդու քաղաքապետը։ Հիմա էլ ճնշումներ են գործի դրել Գյումրին «զավթելու» նպատակով։ Եվ արդեն խոսվում է, թե հերթում Սիսիան համայնքն է։

Ահա, այսպիսին է Հայաստանում Փաշինյանի կողմից ստեղծված հակաժողովրդավարական համակարգը։

Չնայած, զարմանալի բան չկա, ինչպես իշխանազավթմամբ եկան իշխանության, ինչպես հետո զավթեցին ՍԴն, բուհերը, դատական համակարգի մի մասը, այլ ինստիտուտներ, այդպես էլ շարունակում են տոտալ իշխանազավթման փորձերը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Մենք ոչ մի բան, զրո ենք զիջել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նախկին թալանչիները կպատժվեն․ Փաշինյանը կրկին հիշեց Գագիկ Խաչատրյանին (տեսանյութ)
Թրաֆիքինգ, կոկաին՝ թաքցրած տներում, միլիոններ՝ պահարանում, կեղծ դոլարներ՝ փոխանակման կետում
Խոշոր հրդեհ՝ Ակունք գյուղում. մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
ՈՒՂԻՂ․ Փաշինյանն եկավ ԱԺ. սուր հարցուպատասխան սկսվեց
Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքով
ՔՊ-ական Եղոյանի և թուրք գեներալի հայտարարությունները ՀՅԴ-ի հետ կապված նույնն են․ Իշխան Սաղաթելյան
Խաղաղություն, բայց չենք մոռանա․ Ալիևի կոշտ ուղերձը Հայաստանին
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով
Ես նիկոլական եմ ու դրանից ինձ լավ եմ զգում. Գարիկ Սարգսյան
ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Ղազարյան
ՈւՂԻՂ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը
Եկեղեցին՝ թիրախում, Ալիևի՝ կոշտ հայտարարությունները․ Թուրքիան նախազգուշացնում է Ռուսաստանին
Իրանում Boeing-ի խուճապը, Լոս Անջելեսի վթարն ու Վարշավայի ռումբի ահազանգը․ ցնցող կադրեր
Ռազմաբազան հանելն արկածախնդրություն է. Իշխան Սաղաթելյան
Ռազմաբազան հանելն արկածախնդրություն է. Իշխան Սաղաթելյան
Ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի. Լիլիթ Մինասյանը պնդում է՝ ընդդիմությունն այս թեզի մեջ է
Գուցե Քոչարյանի քաղաքական ուժի ներկայացուցիչներին հարցնեք «Լինսի» հիմնադրամի գումարների մասին
25 եվրո Փաշինյանին՝ Խաղաղության մրցանակի հետ միասին․ Խաղացողների թիվն աճե՞լ է
Խոշորացման վերջին պրոցեսները սկսել են տեղավորվել նոր բդեշխների, գուբերնատորների տրամաբանության մեջ

Լրացուցիչ նորություններ

...

25 եվրո Փաշինյանին՝ Խաղաղության մրցանակի հետ միասին․ Խաղացողների թիվն աճե՞լ է

«Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը

Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է

ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Խտրականության «աստվածները» դատապարտում են

«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են

ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ, և նա Էդգար Ղազարյանն է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին

Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա

«Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ

«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը

«Հրապարակ»․ Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները

«Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք»

Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»

«Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում

ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Իջևանում հույսը Դաշնակցությունն է

Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»