Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արաբկիր համայնքի ավագանու նախկին անդամին և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահին մեղադրանքներ են ներկայացվել


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 2005-2007 թթ. ընթացքում Երևան քաղաքի նախկին Արաբկիրի թաղապետարանում հանցավոր սխեմաների կիրառմամբ կատարված բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև` համայնքի աղբահանության համար հավաքագրված գումարները հափշտակելու դեպքերի առթիվ դեռևս 2019 թ. դեկտեմբերին նախաձեռնված քրեական վարույթներից անջատված վերջին՝ երրորդ մասի նախաքննությունը՝ Արաբկիր համայնքի ավագանու նախկին ևս մեկ անդամի և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահի մասով:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2005-2007 թթ. ընթացքում Արաբկիր համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Հ․Շ․-ի և նախկին ավագանու 4 անդամների մասով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի և ևս երկու անձի մասով ևս նախաքննությունն ավարտվել էր, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էին դատարան։

Նշված հանցագործությունների առնչությամբ վարույթի՝ նախաքննության փուլում գտնվող մասով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, ի թիվս Երևան քաղաքի նախկին Արաբկիր թաղային համայնքի ավագանու այլ անդամների, Է․Կ․-ի կողմից, պաշտոնավարման ժամանակահատվածում, առերևույթ մի շարք չարաշահումներ կատարելու հանգամանքը։Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբկիր համայնքի ավագանու նախկին անդամները, այդ թվում՝ Է․Կ․-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է 158 500 000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Մասնավորապես՝ Արաբկիր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հանձնաժողովը համայնքի սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցի 3 շենքի թիվ 60 բնակարանը, Փափազյան փողոցի 23 շենքի Կուլտուրայի տունը և Կոմիտասի փողոցի 8 շենքի 126.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը (նկուղը) 2006 թվականի տարբեր ամիսներին կայացրած եզրակացություններով նպատակահարմար է գտել աճուրդային կարգով օտարել:Հաշվի առնելով, որ տվյալ տարածքները որևէ մեկին վարձակալությամբ հանձնված չեն և փաստացի ազատ են՝ դրանց օտարման գործընթացն իրականացնելու նպատակով, նախկին Արաբկիր համայնքի ավագանու՝ 10 անդամները, այդ թվում՝ Է.Կ.-ն, հիմք ընդունելով Արաբկիր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հանձնաժողովի եզրակացությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կայացրել են որոշումներ, որոնց համաձայն՝ Արաբկիր համայնքին պատկանող 79 քմ ընդհանուր մակերեսով հիշյալ բնակարանի, 446.75 քմ մակերեսով Կուլտուրայի տան և Կոմիտասի փողոցի 8 շենքի, 126.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի վաճառքներն իրականացվել են աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով կադաստրային և շուկայական արժեքից անհամեմատ ցածր գին՝ համապատասխանաբար 3.350.000 ՀՀ դրամ, 108.066.000 ՀՀ դրամ և 1.370.000 ՀՀ դրամ։

Դա այն դեպքում, երբ հիշյալ տարածքների շուկայական արժեքը նշված ժամանակահատվածում կազմել է համապատասխանաբար 13.600.000, 167.410.000 և 33.860.000 ՀՀ դրամ:Իր հերթին, համայնքի նախկին ղեկավար Հ.Շ.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հաստատել է ավագանու հիշյալ որոշումները, որով օրենքով իրեն վստահված հիշյալ տարածքները դրվել են աճուրդի և հետագայում մեկնարկային գնով վաճառվելու արդյունքում վատնման եղանակով հափշտակվել՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Այնուհետև Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարը, ի պաշտոնե հանդիսանալով հիշյալ տարածքների վաճառքի կապակցությամբ կազմակերպված աճուրդի կազմակերպիչը, անձնական այլ դրդումներով, ստորագրել և հաստատել է անշարժ գույքն աճուրդով օտարելու մասին արձանագրությունները, որից հետո, հիմք ընդունելով Արաբկիր համայնքի ավագանու որոշումը, աճուրդի արդյունքների վերաբերյալ կազմված կեղծ արձանագրությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ստորագրել և հաստատել է կարգադրություններ, որոնցով կազմվել են վերոհիշյալ տարածքները վաճառելու վերաբերյալ պայմանագրեր և համայնքի նախկին ղեկավարի հետ անմիջական կապ ունեցող անձանց և համայնքի միջև կնքվել են վերոհիշյալ տարածքների առուվաճառքի պայմանագրեր, դրանք սեփականության իրավունքով, շուկայականից անհամեմատ ցածր արժեքով վաճառվել են, այնուհետև գույքը ձեռք բերած անձինք դրանք շուկայական իրական արժեքով օտարել են այլ անձանց:

 Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ ՓԲԸ-ի աշխատակիցները 2007-2008 թվականների ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր համայնքում աղբահանության աշխատանքների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավաքագրել են ընդհանուր 103.692.392 ՀՀ դրամի չափով գումար և հանձնել Արաբկիր համայնքում աղբահանության աշխատանքներ իրականացնող ՓԲԸ-ի հաշվապահին (մահացել է 2010 թ.):

Վերջինս, օրինական հիմքերով ստանալով ընկերության կողմից իրեն վստահված նշված առանձնապես խոշոր չափերով գումարը, դրանից, ընկերության միակ մասնակցի և տնօրենի ցուցումով, համայնքային բյուջե է մուտքագրել ընդհամենը 24.459.926 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարը փոխանցել է վերջիններիս՝ այդպիսով նրանց հետ միասին հափշտակելով ընկերությունից օրինական հիմքերով ստացված 79.232.466 ՀՀ դրամը՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՓԲ ընկերության հաշվապահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ ավագանու անդամներից Է.Կ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ):

Հաշվի առնելով, որ մեղադրյալները (մեկի դեպքում՝ օրինական ներկայացուցիչը) չեն համաձայնել ոչ արդարացնող՝ մասնավորապես մեկի դեպքում վաղեմության ժամկետն անցնելու, մյուսի դեպքում՝ մահվան հիմքերով քրեական հետապնդումը դադարեցնելուն, նրանց վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ դատախազություն՝ այն դատարան ուղարկելու հարցը լուծելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Կարևոր
ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև
Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան
Մինչև հիմա որևէ կարևոր առաջարկ չեք ներկայացրել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Փաթեթը չեն թերթել, չեն տեսել կատարվող փոփոխությունները․ Գալյանը՝ Վարդևանյանին (տեսանյութ)
Նեպալում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է
Գյումրիում Կ.Գ.-ի կողմից ապօրինի զենք կրելու, խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Եթե այսօր չասենք՝ Քյարքի, նշանակում է՝ հրաժարվում ենք Ջերմուկի օկուպացված տարածքներից. Փաշինյան
Արդարության հաստատումը հետաձգել են փողով ու մաֆիոզ կապերով. Փաշինյան
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանում
Բանկային համակարգի հետ կապված ընդհանրապես ոչ մի մտահոգություն չունեմ. Փաշինյան
Մի խեղճի բռնում, 20 տարի նստացնում են, իսկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն արդարացվում են
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է. Իսրայելը զգուշացրել է Թուրքիային
Իրինա Յոլյանին չընտրեցին ԱԺ Տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու
Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ. Փաշինյան
Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն
Տրանսպորտում ուղևորների հետ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած երկու կին հսկիչներն ազատվել են աշխատանքից. քաղաքապետարան
ՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)
Հայաստանում յոթ ընկերություններ ազատվել են մաքսատուրքերից
Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ

Լրացուցիչ նորություններ

...

Տրանսպորտում ուղևորների հետ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած երկու կին հսկիչներն ազատվել են աշխատանքից. քաղաքապետարան

Հայաստանում յոթ ընկերություններ ազատվել են մաքսատուրքերից

«Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը

Հայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը

Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)

ՌԴ-ի պատճառով ԱՄՆ-ն մերժել է հայկական ավիաընկերությանը. Զելենսկին դիմել է Չինաստանին (տեսանյութ)

42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

Ռոբերտ Քոչարյանի հարցով Ռուսաստանից այս պահի դրությամբ ոչ ոք չի զանգահարել․ Ալեն Սիմոնյան

«Եթե հող չունես, դպրոցն ու մանկապարտեզն ո՞ւմ համար ես կառուցելու». Սենոր Հասրաթյան

Զինծառայողը մահացել է, բայց ՊՆ-ն շտապում է ապացուցել, որ դեպքը «բանակում չի եղել». Աբրահամյան

«Քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու ճանապարհին». Արամ Սարգսյանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մասին

«Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդկանց, այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում». Տիգրան Հարությունյանը՝ առաջնորդության, AI-ի և ապագայի մասնագիտությունների մասին

Ռուսաստանը սպառնում է Հայաստանին.Պետք է կանգնեցնել անմիջապես․ Թրամփը Իրանին (տեսանյութ)

Կասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով

Քոչարյանների գործը հասավ Սերժ Սարգսյանին. Մեդվեդևը սպառնում է Զելենսկուն (տեսանյութ)

Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի ծննդյան օրն է. նա կդառնար 53 տարեկան

Իր դիմումի համաձայն քահանա է կարգալույծ եղել. Մայար Աթոռ

Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է. Ռուսաստանը չի հանդուրժի․ Պուտին (տեսանյութ)