ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ խնդրել է նրան զերծ մնալ Արևմտյան ափին սադրիչ գործողություններից և փոխել իր քաղաքականությունն այս ոլորտում, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Թրամփի՝ Ուեսթ Փալմ Բիչի (Ֆլորիդա) մոտ գտնվող Մար-ա-Լագո կալվածքում կայացած հանդիպման ժամանակ ամերիկացի առաջնորդը և նրա օգնականները «մտահոգություն են հայտնել Արևմտյան ափին ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խնդրել են Նեթանյահուին խուսափել սադրիչ գործողություններից և հանդարտեցնել» իրավիճակը։
«Սպիտակ տան ղեկավարը և նրա թիմը «բարձրացրին իսրայելցի նորաբնակիչների կողմից պաղեստինյան բնակչության նկատմամբ կիրառվող բռնության, Պաղեստինի ազգային վարչության ֆինանսական անկայունության և իսրայելական նորաբնակավայրերի ընդլայնման հարցերը»։
ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ Արևմտյան ափում մոտեցման փոփոխությունը անհրաժեշտ է Իսրայելի և եվրոպական երկրների հարաբերությունները վերականգնելու և, հավանաբար, Աբրահամի համաձայնագրերը (Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ) ընդլայնելու համար», – գրում է պորտալը։








