Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ալիևը զինվում է, մինչ Փաշինյանը վաճառում է խաղաղության պատրանքներ. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.


Ալիևը հերթական անգամ հանդես եկավ իր ֆորումներից մեկում՝ դատարկ Արցախում։ Եթե նա այդքան հավես ունի այդ միջոցառումներին անուններ հորինել, ապա մենք, հաստատ, դրա ժամանակը չունենք։ Կրկին խոսելով «հայկական օկուպացիայի» և «հայկական ագրեսիայի» մասին, Ալիևը հայտարարեց․ «Ադրբեջանը պետք է զգոն լինի և մի քանի անգամ ուժեղ՝ հակառակորդից»։ Այդ նպատակով նա կոչ արեց շարունակել ռազմական ներուժի ավելացումը, ինչը նա իրականացնում է բավական հաջողությամբ․ ոչ միայն ավելացնում է իր ներուժը, այլև՝ Փաշինյանի ձեռքերով նվազեցնում հայկականը։ Այսպիսով, Հայաստանի համար Ադրբեջանը հստակորեն հակառակորդ է։ Ամեն ինչ իր անունով է կոչված։ Հակառակորդ, որի դեմ զինվում է Ադրբեջանը։


Մինչդեռ Փաշինյանը շարունակում է համոզել հայ ժողովրդին հավատալ խաղաղության իրականությանը։ «Այս իրականությունն ունի իր արտահայտված դրսևորումները», – ասում է նա՝ նկատի ունենալով բենզալցակայաններում հայտնված ադրբեջանական բենզինը։ Փաստացի, Բաքվի համաձայնությունը մեզ օգտագործել որպես շուկա, մեր հաշվին գումար վաստակել և այդ գումարով զենք գնել, որով էլ մեզ սպառնալու են, ներկայացվում է որպես խաղաղության նշան։ Ալիևը Հայաստանին անվանում է հակառակորդ, իսկ Փաշինյանը համառորեն կրկնում է․ «Խաղաղությունը արդեն իրականություն է»։


Ակնհայտ է, որ նրա պատկերացրած իրականությունը այլընտրանքային է։ ՔՊ-ին արժեր Եվրոպայից ոչ թե փիար մասնագետներ բերել, այլ բժշկական որոշակի մասնագիտացում ունեցողներ։ Սովորաբար Ալիևի նման հայտարարություններից հետո ջրի երես է դուրս գալիս Սիմոնյանը և առանց երկար մտածելու ասում է, թե Ալիևի բոլոր այդ խոսքերը միայն իր ներքին լսարանի համար են։ Մինչդեռ իրականում, իբր, Բաքուն խաղաղ ու պուպուշ է։ Այսինքն՝ փորձում է համոզել մեզ, որ Ալիևը իր ժողովրդին ստում է, բայց հայերին միշտ ճշմարտությունն է ասում։ Բայց նույնիսկ եթե հավատանք այդ վարկածին, դա ինչպես կարող է համատեղվել խաղաղության հետ։ Այսինքն՝ մեր կողքին ապրում է մի ժողովուրդ, այնքան թշնամական տրամադրված, որ նրա նախագահը ստիպված է ստել այդ ժողովրդին՝ մեր դեմ կռվելու ցանկության մասին։


Եվ սա՞ է խաղաղությունը։ Ավելին՝ մեր իշխանությունը պատրաստվում է թույլ տալ, որ 300 000 թշնամական ժողովրդի ներկայացուցիչներ գան ու ապրեն մեզ հետ։ Ուստի պատմությունները, թե Ալիևը Հայաստանի հետ թշնամության մասին խոսում է միայն իր ժողովրդին հաճոյանալու համար, այնքան էլ մխիթարական չեն։ Պարզապես իշխանությունը հայ ժողովրդին համարում է միամիտ ու անգործունյա և վստահ է, որ մենք կհավատանք ցանկացած անհեթեթության։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ռազմատենչ հայտարարություններից հետո սովորաբար տալիս է ինչ-որ «խորը» հոգեվերլուծական բացատրություն․ իբր մեր երկու ժողովուրդները չեն կարող զգալ խաղաղությունը, քանի որ վնասված են։


Բայց փաստն այն է, որ Ադրբեջանը այնքան չի կարող զգալ խաղաղությունը, որ մեզ հակառակորդ է անվանում և զինվում է մեր դեմ։ Փաստորեն՝ նրանց բենզինը մեր բենզալցակայաններում, ցավոք, «խաղաղության արտահայտված դրսևորում» չէ, այլ հնարավորություն, որ հայերը իրենց գրպանից ֆինանսավորեն իրենց դեմ ուղղված ագրեսիան։ Փաշինյանի ներկայացրած երևակայական իրականությունը այն իրականությունն է, որտեղ մենք փոխանակել ենք ինքնահարգանքն ու ինքնությունը անվտանգության հետ։ Վատն այն է, որ այդ իրականությունը երևակայական է։


Նրանց համար, ովքեր կարծում են, թե արժանապատվությունը կորցնելը խաղաղության ու հարմարավետ կյանքի դիմաց շահավետ գործարք է, կա վատ լուր․ գործարքը չի կայացել։ Փաշինյանը ստիպեց Հայաստանին զոհողության գնալ, բայց դա անպտուղ էր։ Ադրբեջանը շարունակում է սրել մեր դեմ սրված դաշույնը։ Ամենավատն այն է, որ Փաշինյանը շարունակելու է նոր զոհաբերություններ անել՝ փորձելով հետ բերել կորցրածը։ Հետևաբար կարևոր է նրան կանգնեցնել։


Երբ Փաշինյանը հեռանա ընտրությունների արդյունքում, Հայաստանի անկումը կդադարի, և կսկսվի վերականգնումը։

Լրահոս

Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով
ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան
Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը
«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը
Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ)
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
Կարևոր
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Թոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի
Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը
Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն
Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան
Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը
«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան
Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալը. Փաշինյան
Ինքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհից
Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում