Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հաջորդ տարի մեր հանրությունն իր մաշկի վրա է զգալու առկա տնտեսական ռիսկերի անմիջական հետևանքները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընդհանուր առմամբ, անցնող տարին, լինելով վերջին տարին նախընտրական փուլի իմաստով, չառանձնացավ այս իշխանության՝ խոստումները չկատարելու իմաստով։


Այս տարի ևս պետք է արձանագ րենք, որ օր վա իշ խ ա նու թյու ն ը գնաց ոչ թե իր՝ 2021 թվականին տված սոցիալական և տնտեսական խոստումների իրականացման, այլ հակառակ՝ իրենց հատուկ պոպուլիստական բացատրություններ, նոր սուտ խոստումներ տալու ճանապարհով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ ամփոփելով անցնող տնտեսական տարին։


Հիշեցնում է՝ այս իշխանությունը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեն։ «Արձանագրում ենք, որ սոցիալական որևէ խոստում չի իրականացվել։ Օրինակ՝ կենսաթոշակների միջին չափը պետք է դարձնեին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին համապատասխան։ Նախկինում, երբ դրա մասին խոսում էինք, ասում էին՝ դեռ կա ժամանակ, մեր խոստումները կիրականացնենք։


Իսկ հիմա, երբ սոցիալական որևէ խոս տում իրա կ ա նաց ված չէ, նո ր ի ց պատճառներ են բերում՝ իբր դրանք օբյեկտիվ են, փորձում են բացատրել և նորից մանիպուլացնել մեր հասարակությանը։ Բայց ակնհայտորեն երեք հիմնական, հավաքական սոցիալական խոստումները, որոնք չափելի են, այս տարի չեն իրականացրել և չեն իրականացնելու, խաբել են»։


Այնուհետև տնտեսագետը թվարկում է իշխանության չիրականացրած խոստումները։ «Այս իշխանությունները խոստանում էին տնտեսական համակարգի որակական «բարեփոխումներ», արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիա։ Իրականում ճիշտ հակառակ պատկերն ունենք՝ մեկ երկրից Հայաստանի տնտեսության կախվածությունը շարունակաբար մեծացավ։


Խոստանում էին ներդրումային բումեր, դրա ականատեսը չեղանք, հակառակը՝ կրկին ունեցանք կապիտալի «փախուստի» դրսևորումներ։ Խոստանում էին բարձր տնտեսական աճ՝ ի հաշիվ մեր երկրի տնտեսության ներուժի, բայց կրկին արձանագրեցինք, որ այն աճը, որն ունենք այս տարի, նախորդ տարիների համեմատ էապես նվազել է։


Դրանով նաև ապացուցվեց, որ բարձր աճի վրա ազդող հիմնական գործոնը ոչ թե ներքին է, այլ արտաքին, և պայմանավորված է արտաքին պատահական գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված իրավիճակով։


Խոստանում էին, որ ունենալու ենք ժողովրդագրական պատկերի էական բարելավում, բայց արձանագրվեց հակառակը՝ ժողովրդագրական իրավիճակը վատանում է՝ մոտենալով ճգնաժամի։ Այս տարի ունեցանք ծնունդների շարունակաբար նվազում, մահերի աճ, մահացության ցուցանիշի բնական հավելաճը նվազեց, ամուսնությունների թիվն է նվազում, ամուսնալուծությունների թիվն է աճում։ Այս վատացումն առավել ընդգծված երևում է հատկապես գյուղական բնակավայրերում, ինչը խիստ մտահոգիչ է։


Անընդհատ խոստանում էին աջակցություն բազմազավակ ընտանիքներին և այլն, իսկ այս տարվա վերջին նախագծերից մեկով 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն էապես իջեցրին։ Օրինակ՝ 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում տրամադրվելիք մեկ միլիոն դրամը դարձավ 500 հազար դրամ, 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 միլիոնը՝ կրկին 500 հազար դրամ։ Նաև խոստանում էին, որ կապահովեն փոքր ու միջին բիզնեսի զարգացում, անընդհատ շեշտում են՝ ապահովելու ենք նպաստից դեպի աշխատանք կարգախոսը։


Սակայն այս տարի արձանագրեցինք, որ միկրոբիզնեսի, փոքր բիզնեսի հարկային բեռը կրկնապատկվեց, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձավ 10 տոկոս: Միջին, փոքր և միկրո բիզնեսի հարկային բեռի ավելացումն այդ ոլորտում հանգեցրեց սնանկացումների, շատերը կորցրեցին բիզնեսը , դարձան նպաստառու կամ արտագաղթեցին։ Բացի այս ամենը, նաև պետք է արձանագրենք, որ այս տարի առաջին անհրաժեշտության ապրանքների էական գնաճ է արձանագրվել։


Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճում է այն դեպքում, երբ հաջորդ տարի չեն բարձրանալու կենսաթոշակների, անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձի չափերը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շարունակվում է, և այդպիսով կարելի է արձանագրել, որ հաջորդ տարի մեր թոշակառուները, նպաստառուները և աշխատող աղքատներն ավելի վատ են ապրելու, քան այս տարի, իսկ այս տարի էլ ավելի վատ են ապրել, քան նախորդ տարի, և դա նաև պայմանավորված է գնաճով»,-նկատում է մեր զրուցակիցը։ Ավետիսյանն ասում է՝ զիջումներ են անում իբրև անվտանգության համար, խաղաղության կեղծ խոսույթի ներքո խոստանում են ապահով և բարեկեցիկ կյանք։


«Զիջումները արձանագրվում են, իսկ խաղաղությունը մարդիկ չեն տեսնում։ Անցնող տարում ականատեսն ենք եղել ադրբեջանական նույն խոսույթին, սպառնալիքներին, տողատակով իրենց պահանջը առաջ մղելուն։ Իսկ տարվա վերջում ականատես եղանք նաև տնտեսական էքսպանսիայի ակնհայտ դրսևորումների, որոնք հիմա քողարկվում են տարբեր խոսույթներով, բայց ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն, ունենալով ռազմական հաջողություններ տարածաշրջանում, փորձում է հետագա իր նպատակներն իրագործել նաև փափուկ ուժի՝ տնտեսական էքսպանսիայի գործադրումներով, իսկ այս իշխանությունը դա ներկայացնում է իբրև սահմանների բացում, ապաշրջափակում։


Այս ան հաշ վարկ վար ժանք ն ե ր ը , ո ր անում են ադրբեջանական բենզինի, ցորենի ներմուծման ակցիաների տեսքով, ավելի շատ հիշեցնում են տնտեսական էքսպանսիայի ծիլեր, որովհետև բոլորս լավ գիտենք, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որևէ կերպ չեն հրաժարվել իրենց հեռահար նպատակներից և ծրագրերից, ուղղակի հիմա փոխել են իրենց մեծ և երկար ծրագրի գործիքակազմը, ռազմական ներխուժման սպառնալիքն ու գործադրումը փոխել են ավելի չերևացող՝ տնտեսական էքսպանսիայի գործադրումով։ Սա է իրականությունը, դրան էլ գումարենք չիրականացված խոստումների ֆոնին նոր սուտ խոստումները և անպատասխանատու վարքագիծը։ Կրկին փորձում են գտնել այլ մեղավորներ և նույն կերպ արդարացնել իրենց ակնհայտ ձախողումները և չիրականացրած խոստումները»,-նշում է տնտեսագետը։ Անդրադառնալով 2026 թվականից տնտեսական ակնկալիքներին, ասում է՝ քաղաքական պրոցեսներն ավելի են ակտիվանալու։


«Գիտեն՝ իրենց վարկանիշը սրընթաց անկում ունի, իսկ նրանք ամեն գնով իշխանությունը պահելու ձգտում ունեն, որովհետև ամենալավն իրենք գիտեն, թե ինչ են բերել մեր ժողովրդի գլխին, և դրան հետևելու է պատասխանատվության օրն ու ժամը, ու ամեն գնով իշխանություն պահելն իրենց նպատակը եղել է և շարունակում է մնալ։ Եթե հանրային հենարանը և վարկանիշը նվազում է, ապա այս նպատակը իրագործելու գործիքակազմն էլ ավելի է սրվելու, այն է՝ քաղաքական տեռորը և մնացած հակաժողովրդավարական գործիքակազմերը։ Իրենց հենարանը ուժային կառույցներն են՝ ուժի բիրտ գործադրումներով և հակաօրինական կեցվածքով։


Սա ենք տեսնելու, իսկ դա ակնհայտորեն էլ ավելի է խորացնելու տնտեսական առկա ռիսկերը, և նաև բացասական զարգացումները։ Անցնող տարում տեսանք օտարերկրյա կապիտալը խլելու դասական դրսևորում, իսկ նպատակը բացառապես քաղաքական էր։ Ավելի ինտենսիվ ենք ականատես լինելու այսպիսի երևույթների, դրանք ակնհայտ, շատ ուղիղ հետևանք են բերելու տնտեսական ռիսկերի, տնտեսական անվտանգության սպառնալիքների իմաստով։ Դրանց անմիջական հետևանքներն իրենց մաշկի վրա զգալու են մեր հանրությունը և հատկապես սոցիալապես անապահով խավերը, ավելի խոցելի տնտեսական վիճակում գտնվող մեր հանրությունը։


Մինչև հնարավոր իշխանափոխություն, այս ընթացքի ականատեսն ենք լինելու, և հուսանք, որ գոնե ընտրությունների միջոցով կձևավորվի նոր իշխանություն և բեկում կունենանք նաև տնտե ս ա կան ու սո ց ի ա լ ա կ ա ն ոլորտ ն ե րում իրա կան զարգացման իմաստով»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար․ Զելենսկի
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Կիևը գտնվում է աղետի եզրին․ Կլիչկո
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Սերբիա
Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ
«Սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»․ ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումը
Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել, եթե ԱՄՆ-ն համաձայնի վերացնել պատժամիջոցները․ ԱԳՆ
ՀՀ իշխանությունները Մոսկվայի խնդրանքով չեն արտաքսի ՌԴ քաղաքացիներին․ Սիմոնյան
Զախարովան հերքել է պնդումները, թե Նավալնին թունավորվել է գորտի թույնով
Ձերբակալվել է Ուկրաինայի արդարադատության նախկին նախարարը
ՌԴ 11 քաղաքացիների ազատ արձակումը Բաքվի կողմից կլիներ բարի կամքի դրսևորում․ Գալուզին
Ի՞նչ է բացահայտել Ալիեւը Մյունխենում․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին (տեսանյութ)
ԱՄՆ–Իրան բանակցությունները կանցկացվեն հաջորդ շաբաթ Ժնևում
Կարևոր
Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը․ Նաթան Սրբազան
Հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանը չլինի. Նաթան Սրբազան
Կոչ ենք անում դատապարտել մեր Սուրբ Եկեղեցու դեմ մղվող այս հակաքրիստոնեական արշավը. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
Կիևն աղետի եզրին է․ Կլիչկո
Փաշինյանը տիկնոջ հետ Հովհաննավանքում է

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ն ծեծի համար դատվողին պատգամավոր է դարձնում. Փաշինյանը սպառնացել է` լրացուցիչ միջոցների կդիմի

Ռուբիոն հաստատել է հաջորդ երեքշաբթի օրը Ուկրաինայի շուրջ բանակցությունների նոր փուլը

Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի. «Ժողովուրդ»

Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»

Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»

Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»

«Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»

ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»

Տիրադավների տանն ընկած կռիվը գնալով լրջանում է․ 8 մլն 520 հազար դրամ՝ «Վարչաբենդի» միջոցառման համար

Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա. «Ժողովուրդ»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ գործի է դրվել իշխանական պատժիչ մեքենան. «Հրապարակ»

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի դեմարշը Նիկոլին. «Իրավունք»

ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի. «Հրապարակ»

Ինչու է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»

200 մլն դրամից 36 մլն դրամը սանհանգույցների և լոգարանների սպասարկման համար․ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ծախսերը. «Ժողովուրդ»

Ալկոհոլ օգտագործածներին բուժօգնություն չցուցաբերելու դեպքով ՄԻՊ-ը սպասում է . «Ժողովուրդ»

Էրդողանին արդեն նոյեմբերին կփոխարինի որդին. Նախակրթարանի տարիքային շեմը կնվազեցվի մինչև 4 տարեկան (տեսանյութ)

ՔՊ-ականին ներում են, 8 հոգևորականի մեղադրանք առաջադրում․ Ձերբակալությունների «քավորը» Մեխակյանն է

«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»