Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Անցած շաբաթ տեղի ունեցավ Փաշինյանի կողմից վաղուց և պաթոսով հայտարարված հարձակումը Մայր տաճարի վրա։ Տասը հոգևորական, որոնց ՔՊ-ն մեծ դժվարությամբ էր հավաքագրել (նույն այդ տասը. թիվը չի աճում՝ չնայած իշխանությունների տիտանական ջանքերին), ուժայինների ուղեկցությամբ եկան Մայր տաճար, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մատուցում էր Սուրբ Պատարագ։ Քարոզչական ԶԼՄ-ների հայտարարություններին հակառակ, նրանց ոչ մի հավատացյալ չէր ուղեկցում. միայն տեսախցիկներից թաքնվող քաղաքացիական հագուստով ուժայիններ։


Վերջիններիս հովանու ներքո տիրադավները փորձեցին ինչ–որ բան գոռալ մեգաֆոնով, սակայն հավատացյալների բազմությունը, վանկարկելով «Հուդաներ», թույլ չտվեց նրանց խոսել։ Հավատացյալների ճնշման տակ սադրիչները ստիպված եղան նահանջել։ Այդ ամբողջ ընթացքում տաճարից անխափան հնչում էր Կաթողիկոսի ձայնը, որը մատուցում էր Պատարագը։ Շատ ականատեսներ նշում են, որ ձևավորվել էր հստակ տպավորություն. ուժայինները ոչ միայն ապահովում էին այդ տասը տիրադավների անվտանգությունը, այլև կատարում էին մեկ այլ խնդիր՝ պարտադրել այդ հոգևորականներին մասնակցել այս «ակտիվությանը»։ ԶԼՄ-ներում ավելի ու ավելի հաճախ այդ «ակտիվիստների» խմբին ուղղակիորեն անվանում են իշխանությունների պատանդներ, իսկ լրագրողները գտնում են ապացույցներ, որ այդ մարդիկ Փաշինյանի ինտրիգների մեջ ներքաշված են ոչ լիովին կամավոր։ Այսպես, պարզվել է, որ նրանցից ոմանց արգելված է Հայաստանից դուրս գալ (այդ թվում՝ Վազգեն Միրզախանյանին, որի ծառայության վայրը իրականում Բալթյան երկրներն են)։


Հնարավոր է, որ այդ տասը հոգին պարզապես Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հերթական զոհերն են (թե որքանով է դա արդարացնում նրանց վարքը, մեր որոշելիքը չէ)։ Այսպիսով, կարելի է արձանագրել. Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների բազմամսյա ջանքերին։


Փաշինյանի հետևից չեն գնում ոչ միայն հավատացյալները, այլև հոգևորականները, և նույնիսկ վախեցնելով ու ուժով ստիպելով մասնակցել չար գործին՝ իշխանությունները հաջողում են միայն մի քանի հոգու դեպքում։ Հայ ժողովուրդը ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Աշխարհի յուրաքանչյուր քաղաքում, ուր Փաշինյանը մեկնում է, նրան դիմավորում են զայրացած հայերի ցույցերը։ Եվ եթե, հավաքական իմաստով, որևէ Մակրոն պատրաստ է Փաշինյանին մեղքերի թողություն տալ Ցեղասպանության մոռացության փորձերի համար, ապա Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում ապրող հայերը պատրաստ չեն։ Վերջին օրերին Սանկտ Պետերբուրգ ժամանելով՝ Փաշինյանը բախվեց հայ հավատացյալների հերթական բազմությանը, որը բողոքում էր նրա անօրինականություններից՝ Հայ եկեղեցու հանդեպ: Նրանք Նիկոլին բազմաթիվ հարցեր ունեին և հրավիրեցին հայկական եկեղեցի՝ զրույցի, սակայն Փաշինյանը խուսափեց այդ հանդիպումից։ Այնուամենայնիվ, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի մեկ ներկայացուցչի Փաշինյանը ստիպված էր ուշադիր լսել։ Երևանում ծնված Միխայիլ Պիոտրովսկին, որը ԱՊՀ երկրների ղեկավարների համար կազմակերպել էր շրջայց Էրմիտաժում (որի անփոխարինելի տնօրենն է), հյուրերին տարավ երկու դահլիճ՝ նվիրված Հայաստանին, նրա փառքին, պատմությանը և մշակույթին։ Պուտինի ներկայությամբ Պիոտրովսկու շուրթերից հնչեցին բազմաթիվ փաստեր հայոց պատմության մասին, հենց այն փաստերը, որոնք այնքան ջանասիրաբար խեղաթյուրում է Ադրբեջանի «գիտությունների ակադեմիան», և որոնց մոռացությունը պահանջում է հենց Փաշինյանը։


Շատ ցավալի է, որ Ալիևը չներկայացավ այդ միջոցառմանը, երևի նա գիտեր, թե ինչ է անում. հավանաբար, նրան դժվար կլիներ պահպանել դեմքը՝ լսելով Պիոտրովսկուն։ Ենթադրելի է, որ Փաշինյանն էլ որոշակի անհարմարություն էր զգում այդ շրջայցի ընթացքում, սակայն Էրմիտաժի տնօրենին հակաճառել ուղիղ Պուտինի ներկայությամբ նույնը չէ, ինչ երևանյան թատրոնների անպաշտպան աշխատակիցներին խիստ նկատողություն անել այն բանի համար, որ նրանք չեն թողնում պատմական հիշողությունը մոռացության մատնել, կամ հայ երեխաներին հանդիմանել «անցյալը» նկարելու համար։


Կանի՞ Փաշինյանը որևէ հետևություն այս դրվագից, որը բավականին հստակ ցույց է տալիս Ռուսաստանի դիրքորոշումն այն «քննարկման» հարցում, ցույց կտա ժամանակը, թեև հույսը քիչ է։ Այնուամենայնիվ, Փաշինյանի դիրքորոշումը հայոց պատմության վերաբերյալ շուտով բոլորովին կդադարի կարևորություն ունենալ. մոտենում է 2026 թվականը՝ ընտրությունների տարին, այն տարին, երբ հայ ժողովուրդը վերջապես կգտնի Փաշինյանի դեմ միջոց։ Փաշինյանի յուրաքանչյուր քայլով հայերը ավելի հստակ արտահայտում են իրենց բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ, և ոչ մի սուտ չի օգնի «Քաղաքացիական պայմանագրին»՝ ստանալ ձայներ։ Շատ շուտով Փաշինյանը, իր փորձերով՝ սպանել Եկեղեցին և հայ ինքնությունը, կհայտնվի անցյալում։


Եվ այդ ժամանակ Հայաստանի համար ծանր ժամանակները կավարտվեն, ինչպես արդեն շատ անգամ եղել է մեր պատմության մեջ։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Կարևոր
Մայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Դատարանում պարզ է դառնում՝ ով է թալանչին․ Սերժ Սարգսյան
ԿԸՀ նախագահը ՍԴ-ում կմկմում էր․ չենք վստահում, ընտրությունների արդյունքներով 60 հազար ձայն կորավ
Մարդկանց իրավունքները պետք է պաշտպանել՝ անկախ նրանց հայացքներից․ Արամ Աբրահամյան
Ռուս սահմանապահների հեռացո՞ւմ, TRIPP-ի ճակատագիրը և Շաքիի գործը. ի՞նչ է սպասվում Հայաստանին
Կարևոր
Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ)
ՀՀ-ում աննախադեպ իրավիճակ է․ ընդդիմադիրները կալանավորված են․ Իվետա Տոնոյան
Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում
Փաշինյանը կգնա այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն չունենա․ Աննա Մկրտչյան
Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական․ Սերժ Սարգսյան
Թող Նիկոլը հրաժարական տա․ վստահ եք, որ ՔՊ-ից ոչ մի ձայն չի՞ գալու․ Շարմազանով
Ասիայում ու Եվրոպայում նոր լարվածության օջախներ. Պաշտոնանկություն՝ Զինված ուժերում
Պայթյուններ, ավիավթարներ ու վտանգավոր պահեր․ տեսարաններ, որոնց անհնար է անտարբեր նայել
Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը
«Դա նույնն է, թե պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է»․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին
Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ
Իրանի ԱԳ նախարարը Քուվեյթի վրա հարձակումն անվանել է «պատերազմի պատրաստի սցենար»
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին
Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը

Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա

Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են

17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար

Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին

Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է

Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները

Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր

Չեն տրվել Փաշինյանի շանտաժին

Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ

Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ

Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում

Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան