Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կոնջորյանի առանձնատան թեման Հակակոռուպցիոնը ստուգում է. կհամարձակվե՞ն ասել իրականությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից շքեղ առանձնատան գնման աղմկահարույց պատմությունը նոր զարգացում ունի: Մեր տեղեկություններով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Կոնջորյանի գործարքը ստուգման է ենթարկվում, քննարկվում է՝ առկա՞ են արդյոք կոռուպցիոն բնույթի գործողությունների հատկանիշներ, թե՞ ոչ։


Հիշեցնենք, որ հետաքննող լրագրողները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն՝ Կոնջորյանը և կինը 2024 թվականի հուլիսին Առինջում ձեռք են բերել առանձնատուն, որը հայտարարագրում ներկայացվել է 54 մլն դրամով՝ հիպոթեքային վարկով (նշվում է նաև՝ վարկը տրամադրել է «Հայէկոնոմբանկ»-ը)։


«Հետք»-ը հաշվարկ է ներկայացրել, որ նույն կառուցապատողի հայտարարած գներով նման գույքի արժեքը կարող է ստացվել շուրջ 75.6 մլն դրամ, այսինքն՝ տարբերությունը կազմի մոտ 21.6 մլն դրամ։


Նույն հրապարակման մեջ նշվում է նաև, որ 54 մլն դրամը պատահական թիվ չէ, քանի որ եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմով (հիպոթեքի մասով) գործարքի պայմանագրային արժեքի համար առկա է 55 մլն դրամ շեմ՝ հարկային արտոնությունից օգտվելու համար։ Այսինքն , ստացվում է, հարմարացրել են տան գինը այնպես, որ եկամտահարկի վերադարձ լինի շքեղ առանձնատան համար և Կոնջորյանն էժանով դառնա դղյակի տեր:


Իհարկե, Կոնջորյանը հրապարակումից հետո հերքել է որևէ «զեղչ» ստանալու փաստը, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հակակոռուպցիոն մարմնում այժմ փորձում են հասկանալ՝ գործարքում եղել են գնի մանիպուլյացիայի ու հնարավոր արտոնությունից օգտվելու կասկածելի տարրե՞ր, թե՞ խոսքը սովորական շուկայական գործարքի մասին է։


Մնում է սպասել՝ հասկանալու թե արդյոք հակակոռուպցիոն կոմիտեն կհամարձակվի ամբողջ ծավալով բացահայտել ՔՊ ղեկավարին առնչվող իրականությունը, թե թեման կդառնա օդում թողած պղպջակ: Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին պարտավոր է (եթե իսկապես ստուգում է ընթանում) ոչ թե լռությամբ «սառեցնել» թեման, այլ հրապարակային ներկայացնել՝ ի՞նչ է ստուգվում, ի՞նչ փաստաթղթեր են պահանջվել, և ինչ ժամկետում սպասել արդյունքի։


Հակառակ դեպքում ստացվում է պարզ բանաձև՝ երբ մեղադրյալը իշխանական է, հակակոռուպցիան վերածվում է քաղաքական լվացքատան․ մի քիչ աղմուկ, մի քիչ «ստուգում» և վերջում՝ ոչ մի պատասխանատվություն։ «Ժողովուրդ»-ը կհետևի ստուգումների ընթացքին ու արդյունքներին։


Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերից Հայկ Կոնջորյանի կինը դարձել է «Հայփոստ»-ի տնօրեն, ինչը անհնար էր պատկերացնել՝ Կոնջորյանի ՔՊ խմբակցության ղեկավար չլինելու դեպքում, եւ այժմ նա ստանում է ամսական մի քանի մլն դրամ աշխատավարձ: Թերևս մի ստուգում էլ անհրաժեշտ կլինի՝ պարզելու թե ինչպես հենց Կոնջորյանի կինը հաղթեց տնօրենի մրցույթում»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում
Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)
Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին
Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի
Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը
Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան
Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է
Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը
Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք»
Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան
Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին
Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը
Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել

Լրացուցիչ նորություններ

...

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար