Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«2026 թվականի ընտրությունները պետության համար գոյաբանական խնդիր են, ընտրությունների ճակատագիրն ընդդիմության ձեռքում է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Հայաստանի իշխանությունները 2025 թվականին շարունակում էին սպասարկել արտաքին քաղաքական օրակարգը, որը թելադրվում էր դրսից, և ներքին ամբողջ քաղաքական օրակարգը նպատակ ուներ հնարավորինս կոտրել այն դիմադրողականությունը, որը կարող էր ձևավորվել Հայաստանի ներսում, որպեսզի խոչընդոտի այդ արտաքին պատվերների կատարմանը։ Հայաստանի իշխանություններն այս առումով բավականին ներդաշնակ քաղաքականություն էին վարում։


Կարող եմ պնդել, որ 2025 թվականին Հայաստանը գրեթե լիովին մտավ արտաքին կառավարման տակ։ Ընդ որում՝ արտաքին կառավարման հիմնական օպերատորը, որն արտաքին կառավարում է հաստատել Հայաստանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների միջոցով, Ադրբեջանն է։


Սա չի նշանակում, որ գլխավոր ստրատեգները, շահառուները միայն իրենք են։ Թուրքիան, Մեծ Բրիտանիան, արտաքին մնացած խաղացողները Հայաստանի նկատմամբ արտաքին կառավարումն իրականացնում են Ադրբեջան օպերատորի միջոցով, որն էլ այդ արտաքին կառավարումը, բնականաբար, իրականացնում է Հայաստանի գործող իշխանությունների միջոցով։ Սա 2025 թվականին Հայաստանին վերաբերող թերևս ամենապարզ արդյունքն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։


Ընդգծում է՝ Հայաստանի ներքին օրակարգն ուղղված էր արտաքին այդ պատվերը սպասարկելուն, այսինքն՝ որքան հնարավոր է անխոչընդոտ դաշտ ստեղծել արտաքին այդ կառավարման նպատակները սպասարկելու համար։


«Կալանավորումները, ռեպրեսիաները, Հայ առաքելական եկեղեցու դեմ այս աննախադեպ հակաքրիստոնեական խայտառակ արշավը, Արցախի պարագայում Մինսկի խմբից հրաժարվելու մակարդակով հարցի փակումը, Հայոց ցեղասպանության օրակարգից փաստացի հրաժարումը, արհեստական դիսկուրս ձևավորելը «իրական և պատմական Հայաստանի» միջև, «Կրթությունը նորաձև է» նախագծի իրականացումը, այսինքն՝ հայ մարդու վերաձևավորմանն ուղղված՝ ուղեղի լվացման ծրագիրը։


Ցանկանում են հայ մարդուց կոսմոպոլիտ ինչ-որ ամիոբա կամ սուբստանցիա սարքել։ Այս ամենն ուղղված է արտաքին կառավարիչների կողմից իրենց նպատակներն անխոչընդոտ իրականացնելուն։ Հայաստանի նկատմամբ արտաքին կառավարում իրականացնողների համար շատ կարևոր է, որպեսզի 2026 թվականին գործող իշխանությունները գործիքակազմը իրենց ձեռքում պահպանեն, ամեն ինչ անում են, որպեսզի 2026 թվականին այս իշխանությունները վերարտադրվեն։ Տարվա վերջին աննախադեպ քաղաքական երևույթի ականատես եղանք, երբ եվրաբյուրոկրատիան ուղղակիորեն, առանց թաքցնելու միջամտեց Հայաստանի ներքին քաղաքական օրակարգերին, ընտրական օրակարգերին։


Եվրամիության արտաքին գործերի համար պատասխանատուի՝ Կայա Կալլասի շուրթերով ասվեց, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԵՄ-ին, որպեսզի նրանք օժանդակեն մեր երկրի այսօրվա իշխանություններին՝ նրանց դեմ իբր հիբրիդային պատերազմում։ Սա աննախադեպ և արտաքին միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, այսինքն՝ այս պարագայում եվրաբյուրոկրատիան, Արևմուտքի այն շերտը, որը կոչվում է խորքային պետություն, և որն այսօրվա ԱՄՆ-ի վարչախմբի գլխավոր հակառակորդներից մեկն է, ուղղակիորեն ֆինանսավորում է Հայաստանի իշխանություններին նախընտրական քարոզարշավում՝ 15 միլիոն տրամադրելով, խոստանալով տարբեր ծրագրերի ֆինանսավորում և այլն։


Սա դեռ բացահայտ է արվում, կարելի է միայն կռահել, թե ինչ ֆինանսական, վարչական, քաղաքական ռեսուրսներ են դրված, որպեսզի Հայաստանի այսօրվա վարչախումբը, որպես արտաքին կառավարման գործիք, պահպանի իր իշխանությունը Հայաստանում»,-նկատում է քաղտեխնոլոգը։


Կարծում է՝ 2026 թվականի ընտրությունները ստրատեգիական, գոյաբանական խնդիր են լուծում Հայաստանի Հանրապետության համար։ «Հայաստանը քաղաքագիտական սահմանումներով «failed state» է, քանի որ Հայաստանը, լինելով արտաքին կառավարման սուբյեկտ, ինքնուրույն չի տնօրինում ո՛չ իր անվտանգությունը, ո՛չ իր տնտեսական քաղաքականությունը։


Հիմա էլ աստիճանաբար քաղաքական և ռազմաքաղաքական իմպոտենցիային ավելանալու է նաև տնտեսական իմպոտենցիան։ Հայաստանի իշխանությունները նպատակաուղղված ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը կախման մեջ լինի իր հակառակորդ Թուրքիայից և Ադրբեջանից։ Այս բոլոր նախագծերը, որոնք կապված են, իբր թե, Ադրբեջանի տարածքով ապրանքների ներմուծման, նավթամթերքի շուկան դիվերսիֆիկացնելու հետ, այսինքն՝ ադրբեջանական նավթի ներմուծման հետ, էլ ավելի մեծ կախման մեջ են դնում Հայաստանի գոյաբանական, սոցիալ-տնտեսական վիճակը Ադրբեջանից։


Քո էներգետիկ կամ վառելիքային քաղաքականության գրավականը Ադրբեջանի նկատմամբ պառկած վիճակում լինելն է, որովհետև հենց ցանկանաս գլուխ բարձրացնել, ուղղակի կփակեն ամեն ինչը։ Քո հակառակորդ երկիրը չի թաքցնում իր ստրատեգիական նկրտումները՝ կապված Հայաստանի տարածքի հետ։ Որքան էլ խոսում են խաղաղության, նախաստորագրված փաստաթղթի, խաղաղության դարաշրջանի մեկնարկի մասին, այդ բլեֆների ֆոնին Ալիևը շարունակում է հայտարարել, որ կա «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտ, որ իրենք մեքենաներով են գալու Հայաստան, այլ ոչ թե տանկերով։


Անընդհատ խոսում են 300-ից 400 հազար ադրբեջանցի «փախստականների և նրանց ժառանգների՝ իրենց նախկին բնակավայրեր վերադարձի» մասին։ Պարտադրվում է, որ Հայաստանի հիմնական օրենքը վերաձևվի Ադրբեջանի, Թուրքիայի և այլ շահագրգիռ արտաքին աշխարհաքաղաքական ուժերի ճաշակով և նկրտումներով։ Այն պարագայում, երբ քո և՛ ռազմաքաղաքական ռեսուրսը, և՛ տնտեսական անվտանգությունը պառկեցնում ես հայատյաց պետության քմահաճույքի տակ, նշանակում է, որ քո տնտեսական անկախությունն էլ ես հանձնում քո տիրոջը։


Ուստի, 2026 թվականի ընտրությունները պետության համար գոյաբանական են»,-ասում է նա։ Ընդգծում է՝ դժվար է պատկերացնել, որ լեգիտիմ ճանապարհով ընտրությունների միջոցով այս իշխանությունը կարող է «50+1» ստանալ։ Ոչ մի նախադրյալ չկա դրա համար։ «Տեսնում ենք, թե ՏԻՄ ընտրություններում ինչ է կատարվում։ Այս իշխանությունը զրկված է էլեկտորալ բավարար ռեսուրսից, այս իշխանությունը զրկված է, ինչպես Եկեղեցու դեմ պայքարն է ցույց տալիս, փողոցային, զանգվածային ռեսուրսից։ Նման պարագայում իրեն մնում է ընդամենն ուժային գործոնով փորձել իրավիճակում ինչ-որ շտկում կամ բեկում մտցնել, ինչը փորձում են, բայց, ինչպես տեսնում ենք, դա էլ մեծ արդյունք չի տալիս։


Զուտ վարչական ռեսուրսը, այլ ոչ թե բանդիտիզմը, արկղերի գողացումը, մարդասպանությունը, ծեծ ու ջարդը, լավագույն դեպքում 8-ից 10 տոկոս է ավելացնում։ Եթե այսօրվա 15-16 տոկոսին գումարում ենք 10 տոկոս, և եթե դրան գումարում ենք Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ եղած «ֆեյք»՝ իբր ինքնուրույն կուսակցությունները, մի քիչ դժվար է պատկերացնել, թե ի՞նչ պետք է փոխվի վեց ամսում, որպեսզի առավելագույնս 25 տոկոսանոց ուժը կարողանա «50+1» ունենալ։


Վարչական ռեսուրսի պարագայում նրանց կարող են անակնկալներ սպասվել, վարչական ռեսուրսը «փախչելու» հատկություն ունի։ Ուստի, կարծում եմ՝ այս ընտրությունների ճակատագիրը ընդդիմության ձեռքում է, թե որքանով ընդդիմությունը կազմակերպված, խոհեմ կլինի, թե որքանով ընդդիմությունը պրակտիկ դաշտի աշխատանքում կլինի ամբիցիոզ, կուզենա իշխանություն վերցնել։ Մյուս կողմից՝ կկարողանա՞ լավագույն դեպքում մի քանի «շարասյունով» գնալ ընտրության, այլ ոչ թե 10-ով։ Այդ պարագայում, կարծում եմ, բավականին լուրջ շանսեր ունեն հետագայում կոալիցիոն իշխանություն ձևավորելու։ Այսօր թե՛ ընդդիմությունը, թե՛ հասարակությունը պետք է հստակ հասկանան մասնակցության բարձր տոկոսը՝ «50+1»-ը, որևէ շանս չի թողնում իշխանությանը վերարտադրվելու։


2026 թվականին որոշիչը ընդդիմության ռեսուրսը, վարքագիծն է լինելու, որտեղ իշխանության ռեսուրսը ստագնացիայի մեջ է։ Նա չի կարողանում ոչ մի կերպ ավելացնել իր ռեսուրսը։ Ամփոփելով՝ ընդդիմության առաջին խնդիրը բնակչության մեծ մասնակցություն ապահովելն է այս ընտրություններում։ Եվ երկրորդ՝ որքան հնարավոր է խոշոր միավորումներով հանդես գալ՝ ընտրությունների ժամանակ ձայների փոշիացումը թույլ չտալու համար»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Հարձակվել են դպրոցներից մեկի վրա Շվեդիայում. Կան վիրավորներ
Մեր աչքի առջև տեղի է ունենում դարի ողբերգությունը. Սաակաշվիլին` Վերին Լարսի մասին
Սպասե՛ք, Փաշինյանը գա ԱԺ՝ բարեվարքությունից բան չի մնա․ է՛լ հայհոյանք, է՛լ անկարգություն. Հակոբյան
Ավետիք Չալաբյանը դատարանից ազատ է արձակվել.Մոսկվան զգուշացրել է Թուրքիային (տեսանյութ)
Ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը
Կարևոր
Դատախազությունը կբողոքարկի Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու որոշումը
Ռուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանին գտնվող անցակետին
Ի՞նչ խնդիրներ կստեղծվեն ՀՀ-ում՝ Տիգրանաշենի հանձնման դեպքում․ Նահապետյանի մեկնաբանությունը (տեսանյութ)
Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է
Պառավաքար գյուղի բնակիչների տանը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել
Հայաստանը երրորդ երկիր է դիմել՝ գերիների հարցով. Ոչ ոք չգիտի՝ ով է Իրանում պատասխանատուն․ Թրամփ
«Ուժեղ Հայաստանը» եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հարություն Հարությունյանին
Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին․ ՊՎԾ
Կիևում առաջին անհրաժեշտության սննդամթերքի սուր պակաս է գրանցվել․ NYT
Ավետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանից
«Հանրապետականը ազգային պետության խորհրդանիշ է, ՔՊ-ն՝ կապիտուլյացիայի». Շարմազանով
Վերաարտահանման նվազումը որևէ ազդեցություն չի ունեցել տնտեսական աճի վրա. Եղոյան (տեսանյութ)
Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հասանովը կապ չունե՞ն ՀՀԿ-ի հետ, 11%-ը կապ ունի. Ղազարյան (տեսանյութ)
ԿԲ-ի նոր կայքում տվյալներ գտնելը հատուկ «հետախուզական հմտություններ» է պահանջում. Խաչատրյան (տեսանյութ)
Մեր դիպլոմը կարմիր չէ, բայց դա չի նշանակում՝ գիտելիք չունենք. Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ