Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սեփական մշակութային ժառանգության և արտաքին մշակութային հոսքերի հակադրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող երկիր է, որի ինքնության հիմքում ընկած են բացառիկ մշակութային ժառանգությունն ու արժեքները։


Սակայն ժամանակակից աշխարհում, երբ գլոբալիզացիան, տեխնոլոգիական առաջընթացը և տեղեկատվական հեղափոխությունը լուրջ ազդեցություն են ունենում ազգային ինքնությունների ձևավորման և պահպանման վրա, առավել քան երբևէ հրատապ է դառնում մշակութային քաղաքականության և դրա հետ կապված առանձին հայեցակարգի ձևավորումը։


Մշակութային հայեցակարգի առկայությունն ու դրան համապատասխան քայլերի ձեռնարկումը ոչ միայն կարող է պայմաններ ստեղծել մեր մշակութային ժառանգության պահպանության ու գալիք սերունդներին փոխանցման համար, այլև ապահովել ամուր գաղափարական հիմք՝ ինքնության ամրապնդման, ազգային արժեքների զարգացման և արդի մարտահրավերներին դիմակայելու համար։


Առաջին հերթին անհրաժեշտ է ընկալել, որ մշակութային ժառանգությունը պարզապես անցյալի արտացոլում չէ, այլ կենդանի, շարունակաբար զարգացող համակարգ, որի մեջ ներառված են ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական արժեքները՝ ճարտարապետություն, գեղանկարչություն, գրականություն, լեզու, ժողովրդական տոնակատարություններ, սովորույթներ և հավատալիքներ։


Այս ժառանգությունը դարեր շարունակ ձևավորել է հայ ժողովրդի ինքնագիտակցությունը, աշխարհընկալումը և սոցիալական կապերը։ Սակայն այսօր, երբ արտաքին ազդեցությունները, արտաքին մշակութային հոսքերը և շուկայական հարաբերությունները հաճախ գերակշռում են տեղական մշակութային դաշտում, մեծանում է վտանգը՝ կորցնելու այն եզակիությունն ու ինքնատիպությունը, որ դարեր շարունակ պահպանվել է հայ մշակույթի մեջ։


Հասկանալի է, որ գործող իշխանությունների կողմից տարվող ապազգային քաղաքականության շրջանում մեր արժեհամակարգի պահպանումը նրանց համար առաջնային չէ, սակայն խնդիրն ուղղակի համազգային նշանակություն ունի՝ նաև հաշվի առնելով հենց այդ հանգամանքը։


Առանց մշակութային հայեցակարգի, որը կհիմնվի ազգային արժեքների ու ժառանգության վրա և միաժամանակ կպատասխանի ժամանակակից աշխարհի պահանջներին, մշակութային ոլորտը դառնում է անկառավարելի, մասնատված և ենթակա արտաքին ազդեցությունների։ Մշակութային քաղաքականության բացակայության պայմաններում մշակութային կյանքի ակտիվությունն ընդամենը սկսվում և ավարտվում է հատվածային նախաձեռնությունների և անհատական նախագծերի վրա, երբ չկան հստակ առաջնահերթություններ, ռազմավարական ուղղություններ և համակարգված մոտեցումներ, որոնք կապահովեին մշակութային ժառանգության պահպանումը, արդիականացումը և հանրայնացումը։ Արդյունքում բազմաթիվ արժեքավոր հուշարձաններ, արվեստի գործեր, լեզվական և բանահյուսական ավանդույթներ հայտնվում են մոռացության կամ անտեսման եզրին, իսկ նոր սերունդները հաճախ չեն ճանաչում ու չեն ընկալում սեփական մշակութային արմատները։


Դա հանգեցնում է մշակութային ինքնության թուլացման, ազգային ինքնագիտակցության դեգրադացման և հասարակության արժեքային համակարգի ճգնաժամի։ Ներկա պայմաններում, երբ երիտասարդ սերունդը հաճախ գտնվում է արտաքին մշակութային ազդեցությունների՝ հատկապես զանգվածային ու սպառողական մշակութային հոսքերի ներգործության տակ, կենսական կարևորություն ունի հատուկ մշակութային քաղաքականության միջոցով երիտասարդներին հասու դարձնել հայկական մշակութային գանձերը։


Ու այս տեսանկյունից կարելի է կիրառել նաև կրեատիվ լուծումներ։ Ժամանակակից մշակույթը պետք է ունենա ոչ միայն պահպանողական, այլև զարգացող ու փոփոխվող բաղադրիչ, որպեսզի կարողանա արձագանքել ժամանակի մարտահրավերներին, ներգրավել երիտասարդներին, ստեղծել նոր մշակութային բովանդակություն և ձևավորել մրցունակ մշակութային միջավայր։


Սակայն խնդիրն այն է, որ մշակութային ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները հաճախ չեն ծառայում երկարաժամկետ նպատակների, չեն նպաստում համայնքային ու տարածաշրջանային մշակութային կյանքի աշխուժացմանը, նորարարական նախագծերի իրականացմանը կամ մշակութային կրթության զարգացմանը։ Հայաստանը, լինելով փոքր պետություն և հաճախ արտաքին սպառնալիքների ենթարկվող երկիր, չի կարող իրեն թույլ տալ մշակութային ոլորտում անորոշություն և պետական քաղաքականության բացակայություն։


Անհրաժեշտ է հաշվի առնել, որ մշակութային ժառանգությունն ու ինքնությունը դարձել են նաև փափուկ ուժի գործիք՝ դիվանագիտության, միջազգային հարաբերությունների և պետական իմիջի ձևավորման մեջ։ Առանց մշակութային նպատակաուղղված քաղաքականության Հայաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը միջազգային հարթակներում ու չի կարողանա պատշաճ կերպով ներկայացնել իր արժեքներն ու ժառանգությունը, պաշտպանել դրանք միջազգային մակարդակում, ինչպես նաև նպաստել մշակութային տուրիզմի զարգացմանը, ազգային բրենդի ձևավորմանը և արտահանվող մշակութային արտադրանքի մրցունակության բարձրացմանը։


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով
Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին
Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)
Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում
Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)
Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին
Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի
Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը
Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան
Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է

Լրացուցիչ նորություններ

...

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար