Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայկ Կոնջորյանին հարց տալու համար՝ «Ժողովուրդ»-ի լրագրողները զրկվել են ԱԺ հավատարմագրից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության եկավ խոսքի ազատության, լրագրողների ազատ գործունեության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության լոզունգներով, այսօր, անցանկալի հարց հնչեցնելու համար՝ լրագրողներին զրկում է Ազգային ժողով մուտք գործելու իրավունքից։ Ակնհայտ է, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է լրատվամիջոցի նկատմամբ։ Խնդրո առարկան լրագրողների հնչեցրած հարցերն են, որոնք ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի համար անցանկալի են եղել։


Եվ հետագայում նման «անցանկալի» հարցերը կանխելու նպատակով նա դիմում է գրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին։ Վերջինս, իրավական ընթացակարգերի իմիտացիա ապահովելու նպատակով ըստ էության, հուշել է՝ ինչպես ձևակերպել դիմումը, որպեսզի հնարավոր լինի լրագրողներին զրկել հավատարմագրումից՝ արդյունքում 2 օրում թե՛ նախազգուշացում, և թե՛ զրկման որոշում է կայացնելով։ Բնականաբար, այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անմիջական գլխավորությամբ և համաձայնությամբ։ Ապօրինությունների ժամանակագրությունը Դեկտեմբերի 3-ին, երբ հերթական անգամ ԱԺ ՔՊ խմբակցությունը չկարողացավ քվորում ապահովել, ArmLur.am-ի լրագրող Սոնա Գրիգորյանը մոտեցել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և հարց ուղղել՝ «Ինչու ՔՊ-ն չի կարողանում ապահովել ՔՊ պատգամավորների մասնակցությունը նիստերին»։ Կոնջորյանը ժպիտով լրագրողին «լավ օր» է մաղթել և հեռացել՝ առանց որևէ մեկնաբանություն տալու։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, հրապարակվել է կարճ հոդված այն մասին, որ Հայկ Կոնջորյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն չորրորդ անգամ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են Ազգային ժողովի նիստերը։ Այդ հրապարակումից հետո որևէ արձագանք կամ քայլ չի եղել։


Սակայն դեկտեմբերի 16-ին Հայկ Կոնջորյանը դիմել է ԱԺ աշխատակազմին՝ նշելով, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 12։30-ի սահմաններում, Սոնա Գրիգորյանը մոտեցել է իրեն, մեկնաբանություն խնդրել, ինքը հրաժարվել է, իսկ հաջորդ օրը հրապարակվել է հոդված։ Այսինքն՝ նախկին լրագրող Հայկ Կոնջորյանը փաստացի բողոքել է, որ լրագրողը իրացրել է իր մասնագիտական իրավունքը՝ առանց իր հետ նախապես համաձայնեցնելու։ Սա «ժողովրդավարության» նոր չափորոշիչ է։ Սակայն դրանով ՔՊ պատգամավորը չի սահմանափակվել։ Դեկտեմբերի 16-ին, երբ «Ժողովուրդ օրաթերթ»-ի և ArmLur.am-ի լրագրողները հետաքրքրվել են մանիպուլատիվ հնարքներով ձեռք բերված Կոնջորյանի թանկարժեք առանձնատան թեմայով, պատգամավորը դրսևորել է անսանձ զայրույթ և անմիջապես դիմում գրել՝ պահանջելով արգելել լրագրողների մուտքը Ազգային ժողովի տարածք։


ԱԺ աշխատակազմի մասնակցությամբ իրավական աբսուրդ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, օրենքի տառը «պահպանելու» պատրվակով, կայացրել է բացահայտ ապօրինի և աբսուրդային որոշումներ։ Դեկտեմբերի 17-ին Սոնա Գրիգորյանը նախազգուշացվել է, որ դեկտեմբերի 3-ին՝ սահմանված վայրից դուրս հարց է տվել Հայկ Կոնջորյանին և նյութ հրապարակել։


Երկու օր անց՝ նույն պատգամավորի գրության հիման վրա, նա զրկվել է հավատարմագրումից։ Որոշման մեջ նշվում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։52-ից 12։55-ի սահմաններում, Սոնա Գրիգորյանը և Քնար Մանուկյանը մոտեցել են Կոնջորյանին, վերջինս հրաժարվել է հարցազրույց տալ, ինչից հետո լրագրողները շարունակել են իրենց մասնագիտական գործունեությունը՝ մինչև նրա աշխատասենյակի դուռը։ Պատգամավորը, էթիկայի ոչ մի նորմ չպահպանելով, դուռը «շրխկացրել է» լրագրողների դեմքին: Այսինքն, հարց տալու և տեղեկատվություն ստանալու իրենց սահմանադրական ու մասնագիտական իրավունքն իրացնելու համար, լրագրողները զրկվել են ԱԺ հավատարմագրումից և փաստացի՝ Ազգային ժողով մուտք գործելու իրավունքից։


Քնար Մանուկյանի դեպքում Դավիթ Առաքելյանը թույլ է տվել կրկնակի ապօրինություն։ Դեկտեմբերի 18-ին նա ստացել է գրություն, ըստ որի՝ դեկտեմբերի 16-ին շարունակել է լրագրողական գործունեությունը՝ միացված տեսախցիկով շարժվելով դեպի Հայկ Կոնջորյանի աշխատասենյակ։


Մինչդեռ Քնար Մանուկյանը նախապես բանավոր թույլտվություն է ստացել ԱԺ անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակցից և շարժվել է թույլատրված ուղղությամբ։ Այս հանգամանքը ֆիքսված է նաև տեսախցիկներով։ Չնայած դրան, Դավիթ Առաքելյանը նույն արարքի համար երկու օրվա ընթացքում նախ՝ դեկտեմբերի 18-ին նախազգուշացում է հայտարարել լրագրողին, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 19-ին՝ զրկել հավատարմագրումից։ Եզրակացություն Սա ոչ թե կարգապահական գործընթաց է, այլ բացահայտ քաղաքական հաշվեհարդար անկախ լրագրության նկատմամբ։ Սա խոսքի ազատության կոպիտ խախտում է, իրականացված Ազգային ժողովի բարձրագույն ղեկավարության կողմից։


Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը և Դավիթ Առաքելյանը իրենց գործողություններով Ազգային ժողովը վերածել են փակ, լրագրողներից վախեցող կառույցի, որտեղ հարց տալը պատժվում է, իսկ իշխանության ներկայացուցիչների անգործությունն ու ձախողումները թաքցվում են վարչական բռնությամբ։ Այս մարդիկ ո՛չ միայն բարոյական իրավունք խոսելու ժողովրդավարությունից չունեն, այլ նաև իրենց գործողություններով ապացուցում են, որ պատրաստ են խեղդել ցանկացած ձայն, որը համարձակվում է հարցնել, հետաքրքրվել և բացահայտել ճշմարտությունը»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով
Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին
Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)
Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում
Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)
Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին
Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի
Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը
Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան
Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է

Լրացուցիչ նորություններ

...

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար