Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ է լինում, երբ մեկ անձը Հայաստանում չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Մի առիթով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կառավարությունն ինքն է: Նույն առիթին արձագանքելով՝ մենք էլ նշել էինք, որ Փաշինյանը ոչ միայն կառավարությունն է, այլև ԱԺ-ն, դատախազությունը, բոլոր ատյանների դատարանները, ԱԱԾ-ն ու ՊՊԾ-ն, նաև՝ ՔՊ-ն:


Բայց, ահա, նույն ՔՊ «կարկառուններից» մեկն օրերս, օրինակ՝ հայտարարում էր, թե, ի տարբերություն այլ կուսակցությունների, ՔՊ-ն մեկ անձի կուսակցություն չէ, կապված չէ բացառապես մեկ անձի որոշումների հետ, ժողովրդավարական եղանակներով է ղեկավարվում: Մի խոսքով՝ մի այնպիսի պատկեր նկարագրեց, որ ամենից դեմոկրատական երկրների ամենից ժողովրդավար կուսակցությունները նախանձից կկանաչեն:


«Կարկառուն» քպականների երևակայության մեջ, հնարավոր է, այդպես է: Բայց միայն այնտեղ: Ժողովրդական բանահյուսությունը ու հատկապես Ղազարոս Աղայանը բացարձակապես ոչ մի տվյալ չեն հաղորդում Գյուլնազ տատի կուսակցական պատկանելության մասին:


Սակայն դատելով Փաշինյանի կարկառուն քաղաքական մերձավորների հայտարարություններից՝ տատին, կարծեք թե, քպական էր: Չնայած, եթե այն ժամանակներում ՔՊ լիներ, մեր բազմաչարչար ժողովուրդը արդեն մի 100 տարի առաջ վերջնականապես պատմության գիրկը անցած կլիներ: Ինչ վերաբերում է առկա իրականությանն ու վերոնշյալ պնդումներին, ապա մի կուշտ ծիծաղելուց հետո, իհարկե, անհրաժեշտ է ընդգծել, որ ՔՊ-ի՝ մեկ անձի կուսակցություն չլինելու մասին ամպագոռգոռ հայտարարությունները տարօրինակ են հնչում:


Ախր, գրեթե բոլորն էլ բացահայտ տեսնում են, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության կամ հանձնարարության ոչ մի քպական չի համարձակվի որևէ միկրոֆոնի մոտ բերանը բացուխուփ անել և ինչ-որ բան ասել: Առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության, քպականներն անգամ վախենում են Արարատ լեռան ուղղությամբ նայել:


Եթե հանկարծ մեկնումեկը մոտները Արցախ կամ Արարատ, կամ Արևմտյան Հայաստան ասի, անմիջապես կսկսեն վախվորած այսուայնկողմ նայել. հո տեսնող չեղա՞վ, որ Փաշինյանին հասցնի ու նրանից ջղայն «սմս» ստանաք... Միով բանիվ, ՔՊ-ից ավելի միահեծան, ավելի ավտոկրատ, ավելի հակադեմոկրատական ու բացառապես մեկ անձի քմահաճույքով շարժվող կուսակցություն կամ քաղաքական միավոր-խմբավորում հազիվ թե լինի: Ի դեպ, բազմաչարչար ժողովրդի մասին:


Ոչ միայն տողերիս հեղինակը, այլև շատ ու շատ հայրենակիցներ թեթևակի զարմանքով և ոչ առանց ուրախության նոտայի նկատեցին, որ վերջին կիրակին մեր երկրում բավականին հանդարտ բարոյահոգեբանական միջավայրում անցավ: Իսկապես, ոչ մի նյարդային հանրային միջադեպ, ոչ մի հիստերիկա, ոչ մի լարում ու վայրիվերո հայհոյախոսություն:


Մի բան, որ կտրուկ հակասության մեջ է Փաշինյանի իշխանավարման շրջանում իշխանությունից շարունակաբար արտանետվող ատելության, թշնամանքի, ներհասարակական բաժանումների ու սադրանքների ամբողջության հետ: Կիրակնօրյա եզակի ու հարաբերական հանդարտությունը ուներ շատ պարզ բացատրություն. Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէր:


Հայտնի է, որ Փաշինյանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, հանդիպելու իր և իր կուսակիցների համար ատելի ԵԱՏՄ-ականների հետ: Եվ մինչ Փաշինյանը քաղցր-մեղցր ժպտում էր իր և իր բազմաթիվ կարկառունների կողմից թշնամի և չուզող հռչակված Ռուսաստանի ղեկավարի ու մյուսների հետ, նրա քպականները, խոսակցականով ասած՝ «հով լռված» էին Ֆեյսբուքի պատատակերին:


Առավելագույնը՝ ինչ-ինչ վարկաբեկիչ ու զազրախոսական «նյութեր» էին շրջանառում: Ինչ էլ հիմա ասվի, փաստն այն է, որ այս կիրակի ոչ մի քպական «շրջիկ հավատացյալների» խումբ չնկատվեց Հայ առաքելական եկեղեցու որևէ վանքում: Բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագները կատարվեցին ըստ կարգի, հնչեց Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, հիշատակվեցին նաև հանիրավի կալանավորված սրբազանները, ու դրանով պայմանավորված՝ ոչ մի «քաղաքացիական հագնված» կարմիրբերետավոր գազազած չհարձակվեց որևէ հայ մարդու վրա, քաշքշելով դուրս չհանեց եկեղեցուց: Ոչ մի կարգալույծ կամ տիրադավ «քահանա» գլուխն իր «բնից» դուրս չհանեց:


Ու հենց նաև այս հանգամանքը ակնառու ապացույցն է այն բանի, որ ՔՊ-ն ոչ թե սոսկ «մեկ անձի կուսակցություն» է, այլև մեկ անձի անընկալելի քմահաճույքներն ու չարառիթ հրահանգները անխոս կատարող «կուսակցություն»: Կամ էլ՝ պետք է ընդունել, որ մնացած բոլոր քպականները Հայ առաքելական եկեղեցու թշնամի են դիրքավորվում բացառապես Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական ներկայության պայմաններում:


Չկա (բացակա է) Նիկոլ Փաշինյանը, չկա ատելություն ու ներքին թշնամանք ամենայն ազգայինի նկատմամբ: Լավ, բա եթե ՔՊ-ն «մեկ անձի կուսակցություն» չէ, հապա ինչո՞ւ ոչ մի տեղ խմբովի պատարագի չգնացիք, երբ Փաշինյանը Հայաստանում չէր: Բա գնայիք, մի կեղծ «պատարագ» անեիք, մանավանդ՝ քպական դարձած «միկրոավտոբուսի» եպիսկոպոսներով:


Բա, իբր հավատացյա՜լ եք, եկեղեցու նվիրյա՜լ... Ու գիտե՞ք, դա ևս ապացուցում է այն, որ նախորդ դեպքերի վերաբերյալ միանգամայն ճշգրիտ էին տրվող բնորոշումները, որ դրանք ընդամենը քաղաքական հանրահավաքներ կամ կուսակցական միջոցառումներ էին՝ կազմակերպված ՀԱԵ եկեղեցիների տարածքում՝ այդ եկեղեցիներից մի քանիսն, ի դեպ, ապօրինի զավթելով:


Ու վերը ասվածը բերում է նաև մեկ այլ անխուսափելի հետևության. «մերձեկեղեցական» այս ամբողջ աղմուկի բուն նպատակը, որ հետապնդում են ՀՀ իշխանությունն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, Հայ առաքելական եկեղեցին քանդելն է, որպես համահայկական կառույց՝ վերացնելը կամ առնվազն՝ բաժանումների ենթարկելը:


Բնական է, որ հաջորդ կիրակի Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի նախորդ հանդարտությունը Հայաստանի ու հայ ժողովրդի «քթից բերել»: Պատահական չէ, որ երեկվանից սկսեցին լուրեր շրջանառվել դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռի վրա արդեն ուժայիններով գրոհելու, Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ բռնություն գործադրելու, անգամ կալանավորելու փաշինյանական մտմտումների մասին:


Դե, պե՞տք է ժողովրդի Նոր տարին հարամ անել, թե՞ ոչ: Այ, դա ՔՊ-ի մոտ արդեն 7 տարի ստացվում է՝ տոներ փչացնել, աղետի, լացի, ողբի, կորստի պատճառ ու շարժիչ դառնալ:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով
Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին
Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)
Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում
Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)
Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին
Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի
Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը
Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան
Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է

Լրացուցիչ նորություններ

...

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար