Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ընդհանուր հարահոսի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի արած «էքսցենտրիկ» հայտարարություններից մեկը:


Ինչ-որ խանութում կառավարության աշխատակազմի ինչ-որ ներկայացուցչի ասել են, թե կանխիկով ապրանքի գինն այլ է, անկանխիկ՝ այլ: Փաշինյանը, դրա մասին պատմելով, ուղղակիորեն փրփրեց.


«...Փակե՛ք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի՛, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ»: Մեկ րոպե, էլի, ստո՛պ: Փաշինյանի պաշտոնը պետական համակարգում վարչապետ չէ՞:


Իսկ վարչապետն, ի՞նչ է, այլևս խանութ բացող-փակո՞ղ է, այո՞: Ենթադրենք նույնիսկ, որ Փաշինյանի պատմածը այդպես էլ եղել է: Ենթադրենք: Անգամ ենթադրենք, որ խանութում խախտում է կատարվել: Այդ խանութը փակելը կամ խախտում կատարած վաճառողին, խանութի տիրոջը պատասխանատվության ենթարկելը վարչապետի գործն ու գործառո՞ւյթն է: Ո՛չ, իհարկե:


Երկրում ի՞նչ է, արդեն հարկային կառույցներ, տեսչական, վերահսկողական այլ մարմիններ չկա՞ն, չեն գործո՞ւմ: Կարող էր, չէ, նույն Փաշինյանը իր կաբինետի ՊԵԿ նախագահին կամ այլ ստորաբաժանման պատասխանատուին հանձնարարել, թե այսպես ու այսպես. «Էն օրը էսինչ խանութում էսպիսի դեպք է արձանագրվել, գնացեք, ստուգեք, պարզեք, համապատասխան միջոցներ ձեռնարկեք ու զեկուցեք արդյունքների մասին»:


Բայց ոչ: Փաշինյանը միանգամից որոշում է, թե՝ «գնացե՛ք, փակեք էդ խանութը, իմ անձնական պատասխանատվությամբ»: Ինչպես ասում են՝ իյա՜, իրո՞ք: Առանց ստուգելու, առանց փաստերը արձանագրելու, հրապարակայնացնելու, առանց հանգամանքները պարզելու: Հենց էդպես, կամայականորեն... «Գնացեք ու փակե՛ք: Փակվելու է այդ խանութը, մինչև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի լինելու»:


Երևի պետք է երջանկությունից ցնծալ, որ շնչելու և արտաշնչելու հարցերին չի հասել ու չի հրամայում. «Չշնչե՛ք, մինչև անձնական թույլտվություն չտամ»: Այսինքն, ինչը Փաշինյանին դուր չի գալիս, միանգամից՝ «փակե՛լ, արգելե՛լ, կասեցնե՛լ, լիցենզիայից զրկե՛լ»:


Երևի հիմա կձևավորվի ՔՊ-ի՝ «խանութ փակող» ակտիվիստների շրջիկ խումբ, որը կգնա քաղաքից քաղաք, գյուղից գյուղ և կսկսի փակել խանութները՝ մոտավորապես այսպես. «Արա, հլա շուտ փակեք էդ խանութը, Նիկոլն ա ասել: Փակե՛ք ու ծափ տվեք, արա՜...»:


Գնում է խանութ, խանութն է փակում: Գնում է ներկայացման, դերասաններին է «խմբագրում», գնում է բանակցությունների՝ բանակցությունների առարկան է զրոյացնում: Գնում է գյուղ, գյուղացիներին սովորեցնում է, թե ինչպես ոչխար պահեն կամ ինչ ցանեն...


Մի չինացի էլ կար, հրամայել էր, որ բոլոր ճնճղուկներին խփեն, որ բրինձ չկտցեն: Խփեցին ու սովից ահագին կոտորվեցին: Իսկ բոլոր մեծուփոքր գործարարները պիտի աչքի առաջ ունենան, որ ցանկացած մի օր հերթը կարող է հասնել նաև իրենց, ու առավոտյան արթնանալով Նիկոլը կորոշի՝ դուք փող աշխատելու իրավունք ունե՞ք, թե չէ...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին
ՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնի
ՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները
Իրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան
Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են
Milliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծել
NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների
Կարևոր
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն
Axios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը
Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա
Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»
Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»