«Իրավունք» թերթը գրում է.
«Իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով: Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների` գաղափարի հեղինակը եղե լ էՇիրակից ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ինչի մասին նա բարձրաձայնել է կուսակցական նիստի ժամանակ:
ՔՊ-ականները մեծ ոգեւորությամբ են ընդունել Սարուխանյանի առաջարկը, ավելին՝ ասում են, թե Նիկոլ Փաշինյանը նույնիսկ գովեստի խոսքեր է հնչեցրել նրա հասցեին:
Եվ ահա անմիջապես գործի են լծվել. Փաշինյան Նիկոլի «պատարագներին» որպես «գռուպա պոդեժկի» աշխատող շրջիկ «հավատացյալները» թղթերով շրջում են գյուղերի ու քաղաքների կանգառներում եւ ստորագրություններ փորձում կորզել ժողովրդից՝ սկսելով հենց Շիրակի մարզից:








