Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ինչպես հայտնի է, նախօրեին Երևանում կայացավ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարը, որը նվիրված էր կուսակցության հիմնադրման 10-ամյակին և առաջիկա քաղաքական փուլին, ի մասնավորի՝ 2026 թվականին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտոնական մասից առաջ տեղի են ունեցել ներքին քննարկումներ, որոնց ընթացքում հստակեցվել են կուսակցության առաջիկա քաղաքական ակտիվացման փուլերը, ինչպես նաև հնարավոր նախընտրական համագործակցությունների շուրջ մոտեցումները։ Քննարկումների ընթացքում շեշտը դրվել է փուլային գործընթացի վրա՝ առանց շտապ քայլերի։


Նշենք, որ համագումարը որոշում է ընդունել մասնակցել 2026 թվականին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին։ Նույն քվեարկությամբ լիազորվել է նորընտիր ղեկավար կազմին սկսել քննարկումներ՝ հնարավոր նախընտրական դաշինք ձևավորելու նպատակով։ Էդմոն Մարուքյանը իր ելույթում հայտարարել է, որ կուսակցությունը բացառում է որևէ համագործակցություն գործող իշխանության հետ։


Միաժամանակ նշվել է, որ կուսակցությունը դիտարկում է համագործակցության տարբերակներ գաղափարապես հարող քաղաքական ուժերի հետ։ Քննարկումները նախատեսվում է վարել առանց հրապարակայնացման՝ մինչև առարկայական պայմանավորվածությունների ձևավորումը։


«Փաստի» տեղեկություններով, շփումները գտնվում են նախնական փուլում։ Ի դեպ, Էդմոն Մարուքյանն իր ելույթում նաև ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման «ճանապարհային քարտեզ»:


Մեր ունեցած տեղեկություններով, սա բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում գործող դեսպանատներում՝ այն տեսանկյունից, որ Նիկոլ Փաշինյանը կարող է պարտվել առաջիկա ընտրություններում: Հավելենք, որ համագումարը Էդմոն Մարուքյանին վերընտրել է կուսակցության նախագահ։ Փակ քվեարկությամբ ընտրվել է նաև Կառավարման խորհրդի նոր կազմը։


Նշենք, որ կառավարման խորհրդում ընտրվել են ոչ միայն հին կուսակցականներ, այլև նոր դեմքեր: Ընդհանուր առմամբ, համագումարը շեշտել է, որ «Լուսավոր Հայաստանը» սկսում է կազմակերպչական և քաղաքական ակտիվացման փուլ՝ ուղղված 2026 թվականի ընտրություններին մասնակցությանը։ Մասնակցության ձևաչափը և հնարավոր դաշինքների հարցը կուսակցությունում նախատեսվում է հստակեցնել առաջիկա ամիսներին։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ռուսաստանը հայտարարեց, որ անհապաղ սկսում է հանել դիզելի արտահանման սահմանափակումները
Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի
«Ռիբար» նախագծի հեղինակներին ազատ են արձակել․ Զախարովա
Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում
Կա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ)
Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել
Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»
ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)
Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով
Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ
Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին
ՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնի
ՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները
Իրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան
Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են
Milliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծել
NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների
Կարևոր
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն
Axios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Լրացուցիչ նորություններ

...

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար