Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երեկ դեկտեմբերի 10-ն էր. ճիշտ 34 տարի առաջ այդ օրը տեղի ունեցավ ԼՂՀ անկախության հանրաքվեն: Այն ժամանակ ԼՂԻՄ տարածքում բնակվող ադրբեջանական փոքրամասնությունը Բաքվի ցուցումով հրաժարվեց մասնակցել հանրաքվեին, որին հետևում էին ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ, հասարակական գործիչներ: Հանրաքվեն կայացավ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկեց անկախության օգտին:


Հանրաքվեն հռչակագրի հետ դարձավ ԼՂՀ անկախության հռչակման ու պետականության ստեղծման օրինական իրավաքաղաքական հենքը: Իսկ մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ավարտի մասին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց, ինչպես ինքն էր նշել, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին»:


Փաշինյանն, իհարկե, «ծաղկաքաղ» էր արել, «փաստաթղթի» անվան ներքո անգամ փորձել էր «իրացնել» իր խմբագրած թերթում հրապարակված մի բան, ինչը, բնականաբար, ծաղրական ակնարկների տեղիք տվեց: Նաև որոշակի առանցքային փաստաթղթեր (նույն Քի Վեսթի բանակցությունների վերաբերյալ) բացակայում էին: Բայց մի հարցում իրավացի է. հրապարակված բանակցային փաստաթղթերը թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել: Ամենատարբեր անկախ փորձագետների և մեկնաբանների կարծիքները համընկան այն առումով, թե ինչու Փաշինյանը հիմա հրապարակեց այդ թղթերը: Հիմնականն այն է, որ Փաշինյանն այդպիսով փորձում է «ձեռքերը լվանալ» կամ ընդհանրապես «պարզաջրվել»՝ Արցախն ուրացողի, Արցախը ադրբեջանական տարածք ճանաչողի խարանից: Դե, առջևում ընտրություններ են, հասկանալի է...


Վերադառնանք, սակայն, հրապարակվածին ու պատկերացումներին: Այդ շարքում, կարծում ենք, ամենից առանցքայինը ԼՂ հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ) կողմից 2019 թ. հունիսին ներկայացված կարգավորման համաձայնության և կից փաստաթղթերի նախագծերի փաթեթն է: Ինչո՞ւ ենք դա համարում առանցքային: Ամեն ինչ չափազանց պարզ է. թե ինչ են բանակցել ՀՀ նախկին նախագահները, ինչ տարբերակներ են քննարկել, նրանցից ով երբ է առավել մոտ եղել խնդրի կարգավորման վերաբերյալ համաձայնությանը, սկզբունքորեն, արդեն կարևոր է միայն պատմաբանների և կոնֆլիկտաբանություն հետազոտողների համար: Փաստն այն է, որ երբ Տեր-Պետրոսյանը թողել է պաշտոնը, Արցախն ու ազատագրված տարածքներն էլ եղել են հայկական վերահսկողության ներքո: Նույնը՝ երբ Ռոբերտ Քոչարյանն է թողել պաշտոնը:


Նույնը՝ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Արցախը կար ու կա՛ր հայկական: Իսկ 2018-ին իշխանությունն անցավ Նիկոլ Փաշինյանին: Դա տեղի ունեցավ, ի դեպ, Արցախի համար նշանակալից օր՝ մայիսի 8-ին: Ու հենց այն պատճառով, որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ներկայացված (ի դեպ, ժողովրդից թաքուն պահված) կարգավորման առաջարկների հետ, հիշյալ՝ 2019-ի փաստաթուղթը ստանում է չափազանց գերկարևոր, եթե չասվի՝ առանցքային նշանակություն: Փաստաթուղթը հրապարակված է, բաց է, հիմա արդեն բոլորը կաող են տեսնել, թե ինչ էր առաջարկվում (հակիրճ՝ 5 շրջանների վերադարձ, այնտեղ ադրբեջանական զինուժի մուտքի արգելք, միջազգային խաղաղապահ ուժեր, ժամանակի ընթացքում՝ ԼՂՀ ճանաչման հնարավորություն, Բերձորի և Քարվաճառի հայկական վերահսկողություն՝ մինչև խնդրի վերաբերյալ վերջնական համաձայնությունը):


Իսկ ի՞նչ է կատարվել: Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն գործնականում մերժել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները: Ճիշտ է, հիշյալ առաջարկներին ՀՀ պաշտոնական պատասխանը Փաշինյանը չի հրապարակել: Սակայն նկատի ունենալով 2019-ի հուլիսից Փաշինյանի արած հայտարարություններն ու գործողությունները՝ կարելի է վստահաբար ասել, որ նա ոչ միայն մերժել է այդ առաջարկները, ոչ միայն անտեսել է, այլև հետևողականորեն «տորպեդահարել» դրանք: Այդ առաջարկների մերժումը, կարելի է ասել, «անդառնալիության կետն» էր, որից հետո 2020-ի պատերազմի հետհաշվարկն արդեն միացված էր: Բայց Փաշինյանն ու ՔՊ-ն հանրությանը ոչինչ չէին ուզում ասել, նրանք զբաղված էին դատարաններ ու, մասնավորաբար, Սահմանադրական դատարան գրավելով: Ինքը՝ Փաշինյանը, բավականին վարպետորեն, պետք է նկատել, «ուռռա-հայրենասեր» էր խաղում:


Ա՛յ, Մինսկի խմբի հիշյալ առաջարկություններն ստանալուց գրեթե անմիջապես հետո՝ 2019-ի օգոստոսին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, կհիշեք, Փաշինյանը բղավելով հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»: Լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի՝ 1992-ին արած արտահայտությունը կրկնելով՝ Փաշինյանը ծափեր ու ոգևորության հնչյուններ քամեց հրապարակում հավաքված բազմությունից... Թե ինչ ու ինչեր եղան հետո, կարծում ենք, այս անգամ հատուկ հիշեցնելու կարիք չկա: Հիմա Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ միայն չեն բղավում, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այլև արդեն 3 և ավելի տարի է, ինչ բացարձակապես ուրացել են Արցախը, հասել են Արցախի լրիվ հայաթափմանը, պատմականորեն ու հազարավոր տարիներ հայկական ու հայաբնակ երկրամասը ճանաչում են որպես ադրբեջանական տարածք: Այո, 2019-ին Մինսկի խմբի առաջարկները մերժելը անդառնալիության կետ կարելի է համարել:


Չնայած, հետագայում և նույնիսկ 2020-ի պատերազմի ընթացքում եղել են այլ հնարավորություններ ևս: Սակայն կհիշեք՝ Փաշինյանը չէր կամենում, որ իրեն դավաճան անվանեն, ու այդ էգոիստական պատճառով մերժել էր պատերազմը դադարեցնելու 2020 թ. հոկտեմբերի 19-ի առաջարկը ևս: Ու այն բանի համար, որ Փաշինյանին դավաճան չանվանեն, էլի մի քանի հազար հայ զինվորներ կյանքով հատուցեցին, հազարավորները վիրավորվեցին ու հաշմվեցին: Իսկ թշնամին էլ հայտնվեց Շուշիում... Բայց նույնիսկ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի գոյության և Արցախի հայության իրավունքների խնդիրը փակված չէր:


Փաշինյանը դա մեծ շքեղություն համարեց իրեն հանդուրժող մի հինավուրց, բայց քաղաքականապես մշտամանուկ ժողովրդի համար, և 2022-ի հոկտեմբերի 6-ին, Մակրոնի, Շառլ Միշելի օգնությամբ, Էրդողանի ու Ալիևի հետ այդ «օդանցքն» էլ փակեց՝ ճանաչելով Արցախը ադրբեջանական տարածք: Հասկանալի է, որ ներկայի համեմատությամբ 1994-ից առաջարկված ու բանակցված բոլոր տարբերակներն էլ կարող են ընդունելի թվալ, անգամ՝ Տեր-Պետրոսյանի «փուլայինը», որն իր իսկ իշխանության մաս կազմող գործիչների կողմից մերժվեց: Բայց այստեղ հիմնականը դա չէ: Ու ամենևին չարժե 30 կամ 20 կամ 10 տարի առաջ եղածի շուրջ վիճել: Առանցքայինն ու կարևորը այն է, ինչ արել է Փաշինյանը:


Առանցքայինն այն է, ինչ կատարվել է մեր ժամանակներում, հենց ա՛յս իշխանության գործունեության հետևանքով ու պայմաններում: Ու կատարվում է ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանն անտեղյակ էր, միամիտ էր, թյուրիմացության մեջ էր, «հայրենասեր» էր և այլն: Այդ ամենը կատարվել է գիտակցված ու հետևողականորեն: Գիտակցված, քանի որ այս հարցում այն ամենը, ինչ արել է Փաշինյանը, պարզապես սխալներ չեն, դրանք վրիպումներ կամ թյուրիմացություն չեն: Դրանք գիտակցված քայլեր են, որոնք հանգեցրել են ծանրագույն աղետի:


Ու սա արդեն նույնիսկ ինքը չի թաքցնում...


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը
Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ
5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ
Մոսկվայում այլանդակներ են անվանել Ուկրաինայի ղեկավարությանը
Սա ընտանեկան բռնության տեսակ է․ հորդորում եմ Աննա Հակոբյանին հետևողական լինել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
Ֆինանսական հաջողությունը շատ մոտ է. օգոստոսի վերջին կենդանակերպի որոշ նշաններ փող կունենան
Հարձակվել են դպրոցներից մեկի վրա Շվեդիայում. Կան վիրավորներ
Մեր աչքի առջև տեղի է ունենում դարի ողբերգությունը. Սաակաշվիլին` Վերին Լարսի մասին
Սպասե՛ք, Փաշինյանը գա ԱԺ՝ բարեվարքությունից բան չի մնա․ է՛լ հայհոյանք, է՛լ անկարգություն. Հակոբյան
Ավետիք Չալաբյանը դատարանից ազատ է արձակվել.Մոսկվան զգուշացրել է Թուրքիային (տեսանյութ)
Ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը
Կարևոր
Դատախազությունը կբողոքարկի Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու որոշումը
Ռուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանին գտնվող անցակետին
Ի՞նչ խնդիրներ կստեղծվեն ՀՀ-ում՝ Տիգրանաշենի հանձնման դեպքում․ Նահապետյանի մեկնաբանությունը (տեսանյութ)
Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է
Պառավաքար գյուղի բնակիչների տանը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել
Հայաստանը երրորդ երկիր է դիմել՝ գերիների հարցով. Ոչ ոք չգիտի՝ ով է Իրանում պատասխանատուն․ Թրամփ
«Ուժեղ Հայաստանը» եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հարություն Հարությունյանին
Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին․ ՊՎԾ
Կիևում առաջին անհրաժեշտության սննդամթերքի սուր պակաս է գրանցվել․ NYT

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ