Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սարավան-«Զանգեր» կոչվող ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:








