ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն իր ջանքերի շնորհիվ է, որ Հյուսիսային Կորեան և Կորեայի Հանրապետությունը, ինչպես նաև Չինաստանն ու Թայվանը, պատերազմի մեջ չեն։
«Ես մշտապես կանխել եմ պատերազմը Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի, Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև Չինաստանի և Թայվանի միջև», - ասել է Թրամփը Նյու Յորքի Սիրաքյուս քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ։
«Եվ անթիվ այլ թեժ կետեր պատերազմի մեջ չեն հայտնվել միայն նախագահ Դոնալդ Ջոն Թրամփ անունով հայտնի մարդու շնորհիվ», - հավելել է ամերիկացի առաջնորդը։








