ԵՄ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, այդ մասին դեկտեմբերի 10-ին հաղորդել են եվրոպական լրատվամիջոցները։Նրանց տվյալներով, մասնավորապես, պլանավորվում է սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից նավթի փոխադրման հետ կապված ինը ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։
Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում կընդգրկվի ևս 43 նավ։ Եվրոպական ԶԼՄ-ների տվյալներով՝ պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, կվերաբերեն «Վալդայ» քննարկումների ակումբին։ԵՄ-ի մշտական ներկայացուցիչների կողմից պատժամիջոցները հաստատվելուց հետո դրանց պետք է հավանություն տրվի ԵՄ-ի ավելի բարձր մակարդակով։
Այնուհետև դրանք կհրապարակվեն ԵՄ-ի պաշտոնական հանդեսում։








