Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔԿԱԳ-ի ո՞ր ծառայությունների արժեքը կավելանա մի քանի անգամ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՔԿԱԳ-ի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների դրույքաչափերի փոփոխություն իրականացնել։ Ահա դրանցից մի քանիսը։ «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել ամուսնալուծության գրանցման ժամկետը լրացուցիչ վճարի դիմաց կրճատելու ծառայության դիմաց սահմանված տուրքը՝ նպատակ ունենալով խթանել ընտանիքի պահպանումը։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ 18 տարին լրացած անձն իրավունք ունի փոխելու անունը, որը ներառում է անունը, ազգանունը, հայրանունը:


Անվան փոփոխման գրանցումը թույլատրվում է առանց այն հիմնավորող պատճառների: Ներկա պահին գործող կարգավորման պարագայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձը կրկնակի դիմում է ներկայացնում՝ փոխելու իր տվյալը՝ կարճ ժամանակ անց վերադառնալով նախկին տվյալին կամ անվան փոխման դիմում է ներկայացնում՝ իր տվյալում փոխելով ընդամենը մեկ տառ: Առաջարկվում է բարձրացնել անվան փոխման համար սահմանված պետտուրքի դրույքաչափը:


Օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ քաղաքացիական կացության ակտային գրանցման համար ներկայացվող փաստաթղթերն առավել շատ ու բազմազան են և ուսումնասիրության տեսանկյունից՝ աշխատատար: Օրինակ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամուսնության պետական գրանցման համար կատարվող աշխատանքի ծավալը և դրան հատկացվող ժամանակը զգալիորեն զիջում է օտարերկրյա պետության քաղաքացիների վերաբերյալ ամուսնության գրանցման համար կատարվող աշխատանքի ծավալին ու տրամադրվող ժամանակին, հետևաբար՝ նպատակահարմար է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ միայն ամուսնացողներից մեկի ՀՀ քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնության գրանցման համար սահմանել պետական տուրք:


Նույն հանգամանքից ելնելով՝ նպատակահարմար է օտարերկրյա քաղաքացիների համար հայրություն (մայրություն) ճանաչելու համար բազային տուրքի չափը սահմանել բազային տուրքի երեսնապատիկի չափով, ինչպես նաև՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման մասին ակտային գրանցման համար սահմանել պետտուրք՝ բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով: Մյուս կողմից՝ պետության համար ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտներում օտարերկրյա քաղաքացիների ներգրավման դեպքերում ևս կբարձրացվեն պետտուրքերը։


Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարելու գործառույթը հիմնականում կիրառվում է դիմողի գրանցման և անձը հաստատող փաստաթղթում առկա անհամապատասխանության պարագայում՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ անձի անհատական տվյալները նրա անձը հաստատող փաստաթղթին համապատասխանեցնելու նպատակով: Մինչդեռ, քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կատարելու արդյունքում հաճախ առաջանում է անձը հաստատող փաստաթղթի փոփոխության անհրաժեշտություն: Տվյալ դեպքում անձը կստանա ընտրության հնարավորություն՝ իր վերաբերյալ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ իր տվյալները համապատասխանեցնելու անձը հաստատող փաստաթղթին (փոփոխություն կատարելու գործառույթի միջոցով), որի համար կսահմանվի պետտուրք՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով:


Մյուս դեպքում անձը կունենա իր կողմից ներկայացվող փաստաթղթերի հիմքով իր վերաբերյալ կատարված ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կատարելու հնարավորություն՝ անհրաժեշտության դեպքում կատարված ուղղմանը համապատասխան փոխելով իր անձը հաստատող փաստաթուղթը։ Նշված ծառայության համար պետտուրքը սահմանված է բազային տուրքի հնգապատիկի չափով:


Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական վկայականի կրկնօրինակը հանդիսանում է էլեկտրոնային փաստաթուղթ, որի կորստի դեպքում այն էլեկտրոնային եղանակով դիմողին կրկին տրամադրվում է անվճար։ Ըստ նախարարության՝ նպատակահարմար է վկայականի կրկնօրինակի տրամադրման համար սահմանված պետտուրքի դրույքաչափը սահմանել բազային տուրքի յոթնապատիկի չափով: Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար կսահմանվի պետտուրք՝ բազային տուրքի հնգապատիկի չափով:

Լրահոս

Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան
Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան
Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Կիևում հրթիռի հարվածից վնասվել է ադրբեջանական ռեստորան
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»