Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ջրի շիշը բռնելով հայտնի դարձած ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ոչ միայն «վիրավորված քաղաքացի» է, այլեւ իշխանական պատգամավոր, որը, փոխանակ հերքի հրապարակվածը կամ փաստերով ապացուցի իր՝ «պատվի ու արժանապատվության» խախտումը, ընտրել է ավելի հարմար ճանապարհ՝ փորձել պատժել ԶԼՄ-ին դատարանի միջոցով։


Ու ցավալի է, որ Գավառի նստավայրի դատավոր Արթուր Աղամալյանի վարքագծից տպավորություն է ստեղծվում, թե դատարանը պատրաստ է կատարել այդ քաղաքական պատվերը։ Փաստաբան Գարիկ Սահակյանի փոխանցմամբ, 12.11.2025-ին Գավառի դատարանում նախնական դատական նիստի ժամանակ քննարկվողը կողմերի ներկայացրած ապացույցների գործին վերաբերելի եւ թույլատրելի լինելն էր։ Ըստ օրենքի՝ դատարանը նախ պետք է գնահատեր հայցվորի՝ այս դեպքում Հայկ Սարգսյանի ներկայացրած ապացույցների վերաբերելիությունն ու թույլատրելիությունը, ապա միայն անցներ պատասխանող ընկերության նյութերին։


Փոխարենը, դատավորն անհասկանալիորեն շրջանցել է այս կարգը եւ առանց մեր՝ «Ժողովուրդ» օրաթերթի պատասխանող կողմի ապացույցների վերաբերյալ դիրքորոշումը լսելու, միանգամից թույլ է տվել, որ հենց հայցվորի ներկայացուցիչը մեկնաբանի մեր առարկության հիմքում ընկած հանգամանքը հիմնավորող գրավոր ապացույցը։ Սա արդեն ոչ թե տեխնիկական վրիպակ է, այլ կողմերի հավասարության բացահայտ խախտում։ Փաստաբան Սահակյանը դատարանում անմիջապես մատնացույց է արել դատավարական կոպիտ սխալը, բաց տեքստով վրդովմունք է հայտնել դատավորի հանդեպ՝ նշելով գործողության ոչ իրավաչափությունը եւ այս գործով դատավորի առերեւույթ կաշկանդվածությունը։


Դրան հաջորդել է միջնորդություն նիստը հետաձգելու մասին՝ նպատակ ունենալով 15.12.2025-ին պատճառաբանված բացարկի միջնորդություն ներկայացնել գործը քննող դատավորի նկատմամբ: Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ դատավորը «սայթաքել» է՝ հօգուտ իշխանության ներկայացուցչի, ուստի իրավական բոլոր մեխանիզմներով պաշտպանելու ենք մեր իրավունքները։ Առաջիկայում մանրամասն կանդրադառնանք այս նորաթուխ դատավոր Արթուր Աղամալյանի՝ դատավոր դառնալու հանգամանքներին, անցած ճանապարհին եւ դրանով ի ցույց կդնենք նրա անաչառության իրական պատկերը:


ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես դատարանների անկախության երաշխավոր թիվ մեկ կառույց, պարտավոր է մանրազնին ուսումնասիրել այս դեպքը, քանի որ դատավորը ակնհայտորեն իշխանությունից իր կախվածությունը չի կարողանում թոթափել: Իսկ շիշ բռնող Հայկ Սարգսյանը, որը հարազատ կուսակցության ներսում ստացել է խիստ նկատողություն, եւ նրա գլխին դամոկլյան սրի պես կախված է հեռացման վտանգը, պետք է հիշի, որ իշխանությունից դուրս թռչելը րոպեների հարց է, եւ Հովիկ Աղազարյանի ճակատագիրը իրենից հեռու չէ, SMS-ներն էլ՝ ավելի խայտառակ, ինչպես նկարագրում են հենց իր ՔՊ-ական գործընկերները: Շարունակելի»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան
Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան
Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Կիևում հրթիռի հարվածից վնասվել է ադրբեջանական ռեստորան
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»