Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տեր Սեբեոսը կիսում է կալանավորված սրբազանների տեսակետը․ ըստ նրա՝ Թշնամական կառավարությունը օր առաջ պիտի հեռանա


«Ես կոչ եմ անում աշխարհասփյուռ իմ քահանա եղբայրներին՝ ընդվզել բոլոր այն առաջնորդների դեմ, ովքեր մորթապաշտ և կարգազանց կեցվածքով համակարծիք են եկեղեցամարտ իշխանությունների հետ»,– Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորական՝ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյան, Euromedia24-ի հետ զրույցում անդրադարձավ վերջին զարգացումներին, կալանավորված Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանների վեհափառ հայրապետին ուղղված պահանջին, որ պետք է հապճեպ դադարեցնել Փաշինյանին միացած թեմակալ առաջնորդների լիազորությունները և նոր նշանակումներ անել թեմերում, այսպիսով պաշտպանել նաև քահանաների վրա հնարավոր ճնշումները և նրանց ինտեգրումները հակաեկեղեցական շարժմանը։

Տեր Սեբեոս քահանա իր համարձակ կեցվածքով ոչ միայն հրապարակային աջակցում է կալանավայրում այսօր գտնվող թեմակալ առաջնորդներին, այլ ամբողջովին կիսում է նրանց պահանջը և նրանց դիրքորոշումը, որ արտահայտել են եկեղեցին չուլան համարած Փաշինյանին միացած եպիսկոպոսներին վերաբերյալ։

Տեր Սեբեոսը համոզված է՝ երեք սրբազանների բանտարկությունն ինքնին «խոսուն ապացույց» է նրանց ընտրած ուղու մասին։
«Նրանց լինելը բանտում արդեն խոսում է իրենց կեցվածքի և ճշմարտացիության մասին։ Ինչ էլ որ նրանք ասեն այդ հալածանքների մեջ, մենք անվերապահ պետք է աջակցենք»,– ընդգծում է Տեր Սեբեոսը։
Ընդգծենք, ՌԴ թեմից միակ հոգևորականը, ով չի միացել նախորեին՝ եկեղեցուն և հոգևորականներին աջակցություն հայտնած քահանաների հայտարարությանը, և ցույց է տվել իր ընդվզումը եկեղեցու դեմ, դա այս օրերին պախարակվող Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայրն է՝ Տեր Հակոբ քահանա Սարոյանը, ով մինչև երեկ թաքցրել է իր հակումները և քաղաքական հայացքները իշխանության հանդեպ։
Այս հանգամանքի վերաբերյալ Տեր Սեբեոսը պատասխանեց․ «Ինչպե՞ս մեկնաբանեմ… 
Եթե մենք բոլոր այն եպիսկոպոսներին, ովքեր ժպտադեմ սեղմում են Փաշինյանի ձեռքը, անվանում ենք դավաճաններ, ապա նույն կերպ էլ կարող ենք անվանել Տեր Հակոբ Սարոյանին՝ դավաճան քահանա»։ Նա հավելեց, որ չի ցանկանում շատ ավելի խիստ որակումներ հնչեցնել։
Քահանայի խոսքով, եթե առաջնորդը չի ենթարկվում իր վերադասին՝ Հայրապետին, ապա նրա նկատմամբ հնազանդությունը նույնպես կորցնում է իր բովանդակությունը։ «հնազանդությունը չի կարող լինել միակողմանի և ընտրովի»։
Քահանան հիշեցրեց եկեղեցական հնազանդության սկզբունքը՝ ընդգծելով, որ այն չի կարող լինել ընտրովի․ «Եթե առաջնորդը չի ենթարկվում իր վերադասին՝ Հայրապետին, ապա մենք էլ պարտավորություն չունենք ենթարկվելու իրեն։ Դա պարզ կանոն է»։
Քահանան իշխանություններին անվանեց «թշնամական կառավարություն» և ընդգծեց․ «Թշնամական կառավարությունը օր առաջ պիտի հեռանա։ Հուսամ, որ հաջորդ հուլիսին այլևս չենք ունենա այս չարիքի իշխանությունը և նրա պարագլուխ Աղվեսին»,– եզրափակեց Տեր Սեբեոս քհն․ Ղալաչյանը։

Լրահոս

Արարատ լեռան տակ ստորգետնյա միջանցքներ են հայտնաբերել. գիտնականները փնտրում են Նոյյան տապանը
Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը
Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը
Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում
Եվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվել (տեսանյութ)
Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով
Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեք (տեսանյութ)
Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեք
Ջիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
Կարևոր
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին
«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին
Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ
Միրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը
Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ
Կարևոր
Քրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է
Ազատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալուն
Հնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու
Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»
Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. Ղազինյան
Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. Ղազարյան

Լրացուցիչ նորություններ

...

Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը

Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը

Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն

44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր

Սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը

ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը

Անթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդին

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են

Հասկանալի է, թե որ եկեղեցիների և աղանդների հետևորդ ու դաշնակից են Փաշինյանն ու նրա գլխավոր թիմակիցները․ Արմեն Այվազյան

Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը

Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո

«Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ)

Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ)

Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին․ ԱԱԾ

Փաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ)

Արցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով