Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է ԱՄՆ-ի առաջարկը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է դառնալ վերջնական խաղաղ կարգավորման հիմք։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
ՌԴ նախագահը հաստատել է, որ Մոսկվան ստացել է արդիականացված ծրագիրը, որն, ըստ էության, նոր տարբերակ է։«Ես կարծում եմ, որ դա կարող է նաև հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար։ Սակայն այս տեքստը մեզ հետ մանրամասն չի քննարկվել: Եվ կարող եմ կռահել, թե ինչու»,- հավելել է ՌԴ նախագահը:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը կարող է ընտրության առջև կանգնել՝ պաշտպանել իր ինքնիշխան իրավունքները և ապահովել անհրաժեշտ ամերիկյան աջակցությունը՝ Ռուսաստանի համար օգտակար համարվող գործարքի շուրջ քննարկումների ֆոնին։








