Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անդրանիկ Քոչարյանը ուժայիններին «բերման ենթարկեց» Բաքոյանի դեմքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ազգային ժողովում երեկ անդրադարձել էին 17 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին. քննարկվում էր 2008 թվականի մարտի 1-ի թեման, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչները փորձում էին արդարանալ՝ պատասխանատվությունը տեղափոխելով իրենց նախորդների, նախկին իշխանությունների կամ այլոց վրա։


Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ի՝ «Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացած վճռով արձանագրեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում պետությունը խախտել է կյանքի իրավունքը՝ ինչպես նյութական, այնպես էլ ընթացակարգային բաղադրիչներով, եւ փաստացի պատասխանատվություն է կրում մի շարք զոհերի մահվան համար։


Այս վճռից հետո Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը նախաձեռնել էր քննարկում ԱԺ լիագումար նիստերի դահլիճում։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, թե երեկվա քննարկման գաղափարի իրական հեղինակը ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է: Վերջինս, ըստ աղբյուրների, հրաժարվել է անձամբ հանդես գալ այդ նախաձեռնությամբ, քանի որ իր կողմից կազմակերպված նախորդ լսումները անցել էին լարված ու աղմկոտ մթնոլորտում՝ հանգեցնելով լուրջ հետեւանքների. Նարեկ Զեյնալյանը մանդատից հրաժարվելու մասին SMS ստացավ եւ լքեց ԱԺ-ն, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, ներքին գործերի նախարարը, ԲԴԽ նախագահը եւս հեռացան իրենց պաշտոններից։ Այդ պատճառով տեղեկություններ էին շրջանառվում, որ Անդրանիկ Քոչարյանը նախընտրել է գործընթացում «ներկայանալ» այլ պատգամավորի՝ երիտասարդ Ռուստամ Բաքոյանի միջոցով։


Ռուստամ Բաքոյանը, որը մինչ այս հրապարակային կերպով չէր անդրադարձել մարտի 1-ի իրադարձություններին, հանկարծակի ակտիվորեն առաջ է մղվել՝ նույն թեմայով լայնածավալ լսումներ կազմակերպելու նպատակով։


Ըստ նույն աղբյուրների՝ նիստին հրավիրված ուժային կառույցների ներկայացուցիչները, հյուրերը եւ ՀԿ-ների գործիչները եւս ընտրվել են Քոչարյանի «ղեկավարությամբ», եւ հենց նա է ապահովել նրանց ներկայությունը։ Այս հարցերի կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Ռուստամ Բաքոյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Բացարձակ անհեթեթություն է։


Գաղափարը իմն է, կազմակերպչական բոլոր աշխատանքները եւ հրավիրյալների ընտրությունը ես եմ իրականացրել։ Քննարկման գաղափարը առաջացել է «Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճռի հրապարակումից հետո:


Դիմել եմ իրավասու պետական մարմիններին, իմ թիմակիցներին, ստացել եմ դրական արձագանք եւ կազմակերպել հանրային քննարկումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Քոչարյանը եղել է «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի ղեկավար, ինքս հրավիրել եմ պարոն Քոչարյանին՝ մասնակցելու քննարկմանը»։ Պետք է արձանագրել, որ ամեն դեպքում գործնականում դա քննարկում էր ոչնչի մասին. քանի որ մարտի 1-ի տասը զոհերից գոնե մեկի սպանությունը մինչ օրս բացահայտված չէ: Փաշինյանը իշխանության է մոտ 8 տարի»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան
Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը
«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը
Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ)
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
Կարևոր
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Թոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի
Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը
Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն
Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան
Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը
«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան
Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալը. Փաշինյան
Ինքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհից
Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան
Բացառիկ
Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել
ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին

Լրացուցիչ նորություններ

...

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում