Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եկեղեցու դեմ փաշինյանական պատերազմի «սերիաները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Բացի այն, որ Փաշինյանն իր ամբողջ էներգիայով, իշխանության ունեցած վարչական ամբողջ ռեսուրսով իրականացնում էր Վաղարշապատում քաղաքապետ նշանակելու գործողությունը, շարունակում էր նաև ՀԱԵ հերթական եկեղեցին «գրավելու», կարգալույծ քահանաներով կեղծ «պատարագների» մասնակցելու գիծը:


Այս անգամ՝ Խաչիկ գյուղում: Շատերը նկատեցին, որ կեղծ «պատարագի» մասնակիցների քանակը նվազում է կիրակիից կիրակի: Նկատեցին նաև, որ անցած երկու կիրակիներին Հովհաննավանքում ընդհանրապես գրեթե մարդ չկար, առավել ևս՝ քպական չկար, եթե չհաշվենք կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին: Այս մասին շատ է խոսվում: Իսկ իրականում վստահ ենք, որ այդ ամենը Փաշինյանին քիչ է հետաքրքրում:


Նա հստակ իր առաջ դրված խնդիրն է լուծում կամ փորձում լուծել, այն է՝ ամեն գնով զավթել Մայր Աթոռը, գրավել Վեհարանը և բռնի ուժով գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին: Լավ, ինչո՞ւ է Փաշինյանը, չնայած մասնակիցների փոքր թվին, իր քաղաքական ակցիաները, «պատարագային» հանրահավաքները ոչ միայն շարունակում, այլև ամեն անգամ մի նոր վանք, եկեղեցի թիրախավորում այդ նպատակով: Հնարավոր նպատակներից մեկն այն է, որ նա այդպիսով նշված վանքերը որոշակիորեն «կտրում է» Մայր Աթոռից: Համենայն դեպս, այն վանքերը, որտեղ նա ոտք է դրել ու որտեղ նրա համար «պատարագ» անվանման ներքո հակականոնական բեմադրություն է արվել, հանրությունն ընկալում է որպես պղծված սրբավայր:


Հակա-«պատարագով» այդ վանքերը հասարակության աչքում որոշակիորեն օտարվում են Հայ առաքելական եկեղեցուց: Դե, առնվազն այդպիսի հույս ունի Նկոլ Փաշինյանը ու դրան է ձգտում: Զուգահեռաբար, նա պառակտում է մտցնում հոգևորականության մեջ, գտնում է ինչ-ինչ «հոգևորականների», մեկին կամ երկուսին, հետո երեքին-չորսին, քիչ-քիչ, բայց գտնում է ու այդ չափով պառակտում: Ու դա անում է հետևողականորեն: Այո, շատերը ծաղրում են, հակա-«պատարագների» մասնակիցների նվազ քանակն են նշում և այլն: Բայց Փաշինյանը թքած ունի նման «մանրուքների» վրա:


Նրա պատերազմը Հայ առաքելական եկեղեցու դեմ է, և նա հետամուտ է իր առաջ դրված խնդրին. վանքերն է կտրում Եկեղեցուց, քրիստոնյաներին կտրում է պղծված վանքերից, միաբանության ներսում է պառակտում գցում, որպեսզի հաջորդող գործողություններով քայլ առ քայլ մոտենա Մայր Աթոռը զավթելուն: Դատելով Վաղարշապատի ընտրության արդյունքների 48 տոկոսից նաև ցուցադրաբար ոգևորվելուց՝ Փաշինյանը տրամադրված է մոտակա հեռանկարում իրականացնել իր «ջախջախիչ» հարձակումը Մայր Տաճարի, Մայր Աթոռի ու Վեհարանի վրա:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով
ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան
Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը
«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը
Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ)
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
Կարևոր
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Թոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի
Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը
Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն
Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան
Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը
«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան
Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալը. Փաշինյան
Ինքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհից
Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում