Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Երեկ ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ չորս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ նույն մարդկանց ասելիքը նույն օրը հնչեր չորս տարբեր հանդիպումներում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց դեսպաններին. Կառավարության կայքում, սակայն, այս մասին տեղեկություն չկար, իսկ վարչապետի ֆեյսբուքյան էջում միայն ռիլ էր հրապարակված, որին կից տեղեկություն չկար հանդիպման բովանդակության վերաբերյալ:


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ընդունեց նույն դեսպաններին: Առանձին հանդիպմամբ ԵՄ նույն դեսպաններին խորհրդարանում ընդունեց նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:


Իսկ ՀՀ արտգործնախարարությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դարձյալ հանդիպեց նույն դեսպանների հետ: Պաշտոնական հաղորդագրությունները «ժլատ» էին այս առումով. «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպական միության, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ ընդլայնվող երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի` հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացումը»:


Կարելի է ասել, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների օրակարգը գրեթե ամբողջությամբ նվիրված էր դիվանագիտական շփումներին: Այս 4 հանդիպումները հասարակական եւ փորձագիտական շրջանակում առաջացրել են որոշակի մտահոգություններ։


Մասնավորապես, շրջանառվում են տեսակետներ, թե նման ակտիվ դիվանագիտական շփումները կարող են կապված լինել տարածաշրջանային նոր լարվածության եւ այն փաստի հետ, որ Խաղաղության հռչակագրի՝ օգոստոսի 8-ին ստորագրված դրույթներից որոշ կետեր վտանգված են Ադրբեջանի գործողությունների հետեւանքով. եւ այս ահազանգերը հնչեցնելու խնդիր ուներ իշխանությունը:


Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ՝ պարզելու՝ արդյոք նույն օրն անցկացված բազմաշերտ հանդիպումները պայմանավորված են խաղաղության գործընթացի շուրջ առաջացած խնդիրներով։ Ռուբինյանը, սակայն, հերքեց հանրային դաշտում շրջանառվող մտահոգությունները՝ նշելով, որ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ շփումները սովորական են «Հանդիպումները պարբերական են, դրանք տեղի են ունեցել նաեւ նախկինում:


Այստեղ որեւէ արտառոց կամ մտահոգիչ բան չկա»,- նշեց ԱԺ փոխնախագահը՝ ընդգծելով, որ խաղաղության օրակարգը մնում է կառավարության առաջնահերթությունը»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում
Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)
Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին
Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի
Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը
Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան
Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է
Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը
Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք»
Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան
Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին
Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը
Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել

Լրացուցիչ նորություններ

...

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար