Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մոլդովայի ընտրությունների արդյունքները՝ ահազանգ Հայաստանի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ներկայացնում ենք քաղաքագետ Աղվան Պողոսյանի վերլուծական հոդվածը՝ «Փաստի» համար:Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսին, ինչը քաղաքական ուժերին մոտ վեց ամիս ժամանակ է տալիս նախապատրաստական աշխատանքներն առավել ակտիվացնելու համար:


Մինչ հայաստանյան քաղաքական դաշտը մտնում է նախընտրական փուլ, իշխանություններն սկսել են քաղաքական ճնշումների նոր փուլ՝ ձերբակալելով գործարար Սամվել Կարապետյանին, իրականացնելով հակաեկեղեցական արշավներ և հարուցելով քրեական գործեր ընդդիմադիր տարբեր գործիչների դեմ, ինչի վառ օրինակ է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։


Ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ ստեղծվում է տպավորություն, որ իշխանությունները երկիրը տանում են դեպի անկայունություն, ինչն էլ սպառնում է ներքին և արտաքին անվտանգությանը:2026 թվականի ընտրություններում Հայաստանի առջև ծառացած հնարավոր մարտահրավերները գնահատելու համար կարելի է ուշադրություն դարձնել այն պետությունների փորձին, որոնք նույնպես հանդիսանում են Արևմուտքի և Արևելքի միջև աշխարհաքաղաքական պայքարի թիրախ: Հայաստանը Եվրոպական միության «Արևել յան գործընկերության» ծրագրի անդամ է Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին:


Այս բոլոր երկրները տարբեր աստիճանի ներգրավված են երկկողմանի հակամարտությունների մեջ: Առավել արդիական օրինակներից է Մոլդովան, որտեղ ընդդիմությունը բախվել է Մայա Սանդուի գլխավորած իշխող կուսակցությանը: Վերլուծելով Մոլդովայի ընտրությունները՝ փորձագետները հաճախ օգտագործում են «քաղաքական տեխնոլոգիա» հասկացությունը՝ զուգահեռներ անցկացնելով սփյուռքի վրա հիմնված այն մարտավարության հետ, որը կիրառվել է նաև Լեհաստանում։


Ինչո՞ւ է այս երկիրն այդքան հետաքրքիր Արևմուտքին։ Պատճառը պարզ է՝ այն սահմանակից է Ուկրաինային և կարող է դառնալ զենքի մատակարարման կարևոր լոգիստիկ կենտրոն: Մեկնաբանելով Մոլդովայի ընտրությունների արդյունքները՝ Բելառուսի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսեյ Բել յաևը նշել է, որ ընտրությունները բացահայտեցին խոր տարբերություններ «Մոլդովան երկրի ներսում» և «Մոլդովան սփյուռքում» հասկացությունների միջև:


Սփյուռքի զգալի հատվածը, որը բնակվում է Եվրոպայում և ունի երկքաղաքացիություն, ապահովեց եվրոպամետ ուժերի հաղթանակը: Քննադատության է ենթարկվել նաև Ռուսաստանում և Արևմուտքում ընտրատեղամասերի անհամաչափ բաշխումը, որը սահմանափակում էր Ռուսաստանում գտնվող մոլդովացիների քվեարկելու հնարավորությունը:Սակայն այս ամենը բարենպաստ չի անդրադառնում մոլդովացիների վրա։ Ստորև՝ Մոլդովայի ընտրությունների արդյունքների հնարավոր բացասական հետևանքները:


Տնտեսական անկում. Մոլդովան համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, որտեղ բնակչության զգալի մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, չնայած այն հանգամանքին, որ երկրում ռազմական գործողություններ չեն իրականացվում: Դա հիմնականում պայմանավորված է իր արտադրանքի՝ հատկապես ռուսական շուկաների կորստով:


Ռումինականացում և ինքնիշխանության կորուստ. Ռումինիայի քաղաքացի Մայա Սանդուն աջակցում է միութենական տրամադրություններին, ինչը կարող է հանգեցնել Մոլդովայի աստիճանական ռումինականացմանը և ինքնիշխանության կորստի սպառնալիքին:Մոլդովան դիտվում է որպես հակառուսական աշխարհաքաղաքական նախագծի մի մաս, որտեղ նրան վերապահված է «արևմտյան շահերը Ռուսաստանի Դաշնության դեմ առաջ մղելու հենահարթակի» դերը՝ հատկապես Մերձդնեստրի հարցում: Արևմուտքը կարող է հպարտանալ «Արևել յան գործընկերության» ծրագրում իր ձեռքբերումներով: Ուկրաինայի փորձը խոսուն է:


Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները դարձան Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման դրսևորումներից մեկը, որտեղ Մոլդովան ծառայում է որպես աշխարհաքաղաքական շահերի իրականացման դաշտ:Արևմտյան ազդեցության գերակայություն. Բազմաթիվ փաստեր և հայտարարություններ են վկայում Մոլդովայի քաղաքական գործընթացների վրա Արևմուտքի զգալի, եթե ոչ գերիշխող ազդեցության մասին:


Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի խոսքերով. ներկայում Ռուսաստանը չունի այդ ազդեցությանը հակազդելու համարժեք լծակներ: Ավելին, ընդդիմության համախմբվելու անկարողությունը և նրա պասիվությունը վկայում են լավ մշակված քաղաքական մեխանիզմներին դիմակայելու դժվարության մասին: Նման քաղաքականության գինը մոլդովացիների համար մնում է հարցական։Մոլդովայի խորհրդարանական վերջին ընտրություններն անցկացվեցին արտաքին ուժեղ ազդեցության ներքո, որը, ըստ որոշ փորձագետների և քաղաքական գործիչների, գերազանցապես արևմտյան էր:


Սա կարող է վկայել «Արևել յան գործընկերության» ծրագրի արդյունավետության մասին, որի դրամաշնորհներն ու սոցիալական նախագծերը դանդաղ, բայց հետևողականորեն մասնակից երկրների հասարակություններում սերմանում են պառակտումներ և անհամաձայնություններ իրենց մերձավոր և խոշոր գործընկերների հետ:


Վերադառնալով Հայաստանում սպասվող ընտրություններին՝ կցանկանայի նշել, որ պետությունը կարող է բախվել լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են հասարակության պառակտումը և տնտեսական ճգնաժամը՝ եվրոպացի առաջնորդների կողմից իրենց «ամուր ընտանիքում» ընդունվելու անվերջանալի խոստումների ներքո։

Լրահոս

Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան
Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան
Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Կիևում հրթիռի հարվածից վնասվել է ադրբեջանական ռեստորան
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»