Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Աստված մեզ հետ է, ա՛պ ջան, լավ պիտի լինի». կամավոր Մերուժան Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մերուժանս կամ, ինչպես իրեն հաճախ ասում էին, Մոժս, շատ աշխույժ էր: Մուրճը՝ ձեռքին, անընդհատ ինչ-որ բան էր վերանորոգում, անընդհատ շարժման մեջ էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Մերուժանի մայրիկը: Նա ծնվել է Գյումրիում, այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը, նրա ապրած շատ կարճ կյանքը: Մայրիկն ասում է՝ դպրոցական տարիներին որդու հետաքրքրությունների շրջանակը մաթեմատիկան ու ֆիզիկան էին: «Գուցե ֆիզիկան ավելի շատ, քան մաթեմատիկան: Անտարբեր չէր անգլերենի նկատմամբ, դա պայմանավորված էր նաև ուսուցչուհու գործոնով, որին շատ էր սիրում»: Դպրոցն ավարտելուց հետո Մերուժանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը: «Մերուժանը շատ ընդունակ էր, բայց ծույլ էր, չէր սովորում: Դասախոսները, որոնց մոտ պարապում էր, ասում էին՝ գիրք չի բացում, բայց մեր պատմածով ամեն ինչ ներկայացնում է: Միշտ նշում էին՝ որ մի քիչ պարապի, ջանք գործադրի, ավելի լավ արդյունքներ կունենա: Ընդունվեց համալսարան, մեկ տարի սովորեց և զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Երբ Մերուժանս բանակում էր, ամուսինս մահացավ: Երբ արդեն զորացրվեց, անցավ հեռակա ուսուցման արդեն Ինֆորմատիկայի բաժին, տեղափոխվեց Գյումրի, որ կարողանա և՛ սովորել, և՛ աշխատել»: Քառօրյա պատերազմի ժամանակ Մերուժանը ժամկետային զինծառայող է եղել, ծառայել է Տավուշի մարզում՝ Բերդում: «Այդտեղ էլ է անհագիստ եղել այդ օրերին, դիրքեր են բարձրացել. չլինելով Արցախում՝ կարծես զգացել էր պատերազմի շունչը, միշտ ասում էր՝ գիտեմ, թե դա ինչ բան է»: Պատերազմի հենց առաջին օրերից Մերուժանը լծվում է մարտի դաշտում կռվող տղաներին օգնություն հասցնելու գործին: «Պատերազմն սկսվելու օրը մենք հարսանիքի էինք մասնակցում Երևանում: Իր աչքին էլ ոչինչ չէր երևում: Տուն եկանք, ամբողջ գիշեր չքնեց, տաքսու վարորդի հետ պայմանավորվեց, որ առավոտյան հասնի Գյումրի: Տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչ աշխատանք է անում Մերուժանը՝ անվադողեր էր հավաքում, սնունդ, հնարավոր ամեն ինչ: Մարդիկ բերում էին, հավաքում էր ամեն ինչ, և ինքն էլ տեղ էր հասցնում ամենը, հասնում էր տարբեր թեժ կետեր: Գորիսում եկեղեցու քահանան ինձ ասաց՝ այնպիսի տղա ունեք, աննկարագրելի: Օգնությունը Գորիս էին հասցրել, չէին կարողացել որևէ մեկին գտնել, որ դատարկեն ապրանքը: Մոժս ամեն ինչ կազմակերպել էր, բեռնաթափել էին մեքենաները»: Հասկանալով ու զգալով, թե ինչ է կատարվում Արցախում այդ օրերին, Մերուժանը որոշում է ներգրավվել ռազմական գործողություններին: «Երբ արդեն տեսավ, թե ինչ է կատարվում, որոշեց, որ ինքն էլ պետք է միանա տղաներին: Ասում էր՝ 18 տարեկաններին պետք է օգնենք, նրանց կողքին կանգնենք, շատերը դեռ նոր-նոր են սովորում զենք բռնել: Այնպես էր խոսում, կարծես ինքն էլ այնքան մեծ էր: Հարսանիքից հետո բոլորս վարակվել էինք կորոնավիրուսով, տուն չէր գալիս, որ հանկարծ չվարակվեր: Իրեն ասում էի՝ արի տուն, պաչեմ, հոտդ առնեմ, կարոտել եմ: Ինքն էլ կատակով արձագանքում էր՝ ուզում ես պաչես, որ չգնա՞մ, միևնույնն է, պետք է գնամ: Հոկտեմբերի 17-ն էր, պահարանը բացեց՝ մա՛մ, ի՞նչ հագուստ ունեմ, որ չեմ հագնում: Հենց այդ օրն էլ մեկնեց մարտի դաշտ: Վստահ էր, որ հաղթելու ենք»: Մերուժանն անմահացել է հոկտեմբերի 21ին Հադրութի Սարուշեն գյուղում: «Իր եռանդն ու ակտիվությունը տեսնելով՝ Մերուժանին ջոկատի հրամանատար են նշանակում: Նրան ենթարկվում էին, սիրում ու գնահատում, հիմա այնքան պատմություններ եմ լսում Մերուժանիս մասին: Մերուժանս այդ մի քանի օրվա ընթացքում հասցնում է լինել տարբեր թեժ կետերում: Վեց տղաներն ընկնում են շրջափակման մեջ: Նահանջի հրամանին չի ենթարկվում. «Պետք է առաջ գնանք»: Այնքան մեծ հույս ուներ, որ հաղթելու ենք: Հիվանդ էի, ջերմությունս չէր իջնում, այդ գիշեր զանգեց, փաստորեն, հենց դեպքի գիշերն էր. «Մա՛մ ջան, ո՞նց ես»: Ձայնային հաղորդագրություն է թողել: Տղաներին ասում է՝ Աստված մեզ հետ է, ա՛պ ջան, լավ պիտի լինի: Սրանք իր վերջին բառերն են: Նաև ասել էր՝ եթե ինձ մի բան լինի, պապայիս մոտ կտանեք, կարծես կանխազգացում էր ունեցել»: Մեկ ամիս ընտանիքը սպասման մեջ է ապրել: «Ամեն տեղ իրեն էինք փնտրում: Եղբայրս ու տագրս գնացին Արցախ, իրենց տեղն ասել էին: Դիերը թուրքերի մոտ էին եղել: Նոյեմբերի 22-ին եղբորս ծննդյան օրն է: Այդ օրը նա զանգեց. «Նե՛լ, գտել եմ Մերուժանին, «նվերս» եղավ: Հարցրեցի՝ ո՞ղջ է: Եղբայրս արձագանքեց՝ ոչ: Այնքան մեծ հույս ունեի, որ գալու էր, այնքան մեծ հավատ ուներ: Մի կապոց մոմ էր բերել եկեղեցուց՝ մա՛մ, կվառես մոմերը, մինչև գամ: Պատերազմի օրերին ոտքով առավոտյան վաղ Գյումրիից Սուրբ Հովհաննես էր գնում: Ես էլ միշտ ասում էի՝ իր հավատքի շնորհիվ կփրկվի»: Ապրելու ուժի մասին: «Մերուժանն ինքն իրենով կյանք էր, այնքան եռանդ կար իր մեջ: Իրեն այնքան շատ եմ սիրել, կյանքիցս էլ շատ, իրենից հետո ուզում էի կյանքիս վերջ տալ: Բայց աղջիկս ասաց՝ մա՛մ, եթե քո հետ մի բան լինի, ես էլ քո հետևից կգամ: Ու ես սթափվեցի: Աղջիկս ինձ ուժ տվեց, որ կարողանամ ապրել: Իր համար էլ է շատ դժվար, հայրիկից հետո եղբորը կորցրեց: Հիմա աղջիկս ընտանիք է կազմել: Մեկս մյուսիս ուժ ենք տալիս: Գիտեմ, որ Մերուժանս կա, մեզ հետ է, այդ հույսով եմ ապրում, որ ամեն րոպե իմ կողքին է»: Երբ տիկին Նելլիի հետ զրուցում էինք Մերուժանի մասին, մի աղավնի եկավ ու նստեց նրանց պատշգամբում: Մայրիկն ասաց. «Կարծես տղայիս հոգին է, ինձ ասում է՝ միշտ կողքիդ եմ»: Հ. Գ. - Մերուժան Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գյումրու գերեզմանատանը՝ հայրիկի կողքին: ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Ավետիքի կալանավորումը վրեժխնդրություն է, որը նպատակին չի հասնելու. Անահիտ Ադամյան (տեսանյութ)
Պաշտպանական ծախսերն ավելացնելու Բրիտանիայի վարչապետի ծրագիրը քննադատել են ֆինանսավորման պակասուրդի պատճառով
Ո՞ր կենդանակերպի նշանին է բախտ վիճակվելու հուլիսի 2-ին, ո՞վ կսկսի կյանքը նոր կետից
Աֆղանստանը ավիահարվածներ է հասցրել Պակիստանում ահաբեկիչների դիրքերին
Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ
Եմենի ափերի մոտ առևտրային նավի վրա զինված հարձակում է եղել
Սամվել Կարապետյանը մենակով չպիտի «դեւին» սպանի, էդպես չի լինում (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին
Մոնակոյում կներկայացվեն Հայաստանի լավագույն բրենդներն ու մշակութային արժեքները. «Armenia Connection Monte Carlo 2026»
Թրամփն արտահայտվել է Կատարի նվիրած նախագահական նոր ինքնաթիռի մասին. Մենք չէինք կարողանա նման ինքնաթիռ կառուցել
Ֆեյք նկարիչը վրձինը ձեռքն է առել, խզբզելով է զբաղված. Ստեփանյանը՝ ԿԸՀ-ի և ընտրությունների մասին (տեսանյութ)
Անտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհ
Գագիկ Ծառուկյանը մշտապես ճնշման տակ է եղել․ «յալվար ընկած» ուզում են ցույց տալ` իբր իրենք ամուր են (տեսանյութ)
Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանը
«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Կրիստենսենի հետ
ԱՄՆ-ն շատ լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ․ Թրամփ
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին
Իրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
Կյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին
Ինչո՞ւ է տարեցտարի նվազում բուհերի դիմորդների թիվը. սոցիալական խնդի՞րն է դրա պատճառը․ մանրամասներ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

ՌԴ-ն սանկցիաների 2-րդ խոշոր փաթեթն է պատրաստում․ ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել

«Հրապարակ». «Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»

«Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում

Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ»

Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում

ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների արդյունքների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին. «Ժողովուրդ»

Դավիթ Ղազինյանը պահվում է ԱԱԾ մեկուսարանում․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները

Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»

Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»

Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին

Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»

«Հրապարակ»․ Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ

«Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները

Ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. Փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում

ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»

Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»

Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»