Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Հայաստանի քաղաքական եւ հոգեւոր կյանքում լարումները նոր փուլ են մտնում։ Վերջին օրերին իշխանական ամենաբարձր շրջանակների հայտարարությունները (Ազգային ժողովի փոխնախագահ) ավելի քան ուղիղ են. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է ազատի Վեհարանը եւ հեռանա:


Վեհարանի արձագանքը եւ ներքին դիրքորոշումը Կաթողիկոսը բացահայտ մեկնաբանություններով հանդես չի եկել, սակայն վերջին ելույթի ժամանակ, երբ դիմավորեց ուխտագնացության մասնակիցներին, նա խոսեց «քաղաքական հալածանքների» մասին՝ առանց անուններ նշելու։ Այդ ելույթը շատերի կողմից ընկալվեց որպես հղում իշխանություններին։


Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Վեհարանից ներս կաթողիկոսը հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման՝ նույնիսկ իրավապահների կողմից կալանավորման դեպքում։ Նա ընդգծել է, որ չի հրաժարվելու կաթողիկոսությունից, անգամ եթե ստիպված լինի եկեղեցին ղեկավարել կալանավայրից։


Սա արդեն ինստիտուցիոնալ դիմադրության, կամքի դրսեւորում է։ Հատկապես, եթե այս տեղեկությանը հավելում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի տարածած՝ Կաթողիկոսին պաշտպանող հայտարարությունը, որ Հայաստանում պետք է իշխանությունը փոխվի: Քրեական գործի եւ ներքին ճգնաժամի գիծը Հանրությանը հայտնի է, որ Նաթան սրբազանի մասնակցությամբ ձայնագրության հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։


Ըստ բաց աղբյուրների՝ Նաթան սրբազանը արդեն հրավիրվել է հարցաքննության՝ քննչական մարմիններում։ Իրավապահներից «Ժողովուրդ» օրաթերթին փախանցած տեղեկությունների համաձայն՝ քննությունը կարող է ներառել նաեւ խուզարկություններ Վեհարանում եւ կաթողիկոսի ձերբակալություն։ Այս ամենը հանրային դաշտում ընկալվում է ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլեւ որպես հարված՝ ուղղված հոգեւոր հաստատության հեղինակության վրա։


Միեւնույն ժամանակ, կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան, ով, ըստ տեղեկությունների, պատրաստվում է պատարագ մատուցել Հովհաննավանքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, նոր սկանդալի առիթ է դառնալու:


Իրավաբանորեն՝ կարգալույծ քահանան չի կարող կատարել ծիսական արարողություն, սակայն, ըստ որոշ աղբյուրների, այդ միջոցառման շուրջ նախատեսվում է զանգվածային հավաք եւ հնարավոր քայլերթ դեպի Էջմիածին։ Կաթողիկոսի եւ իշխանության միջեւ ձգվող լարվածությունը վերածվել է պետություն-եկեղեցի հարաբերությունների խոր ճգնաժամի։


Երբ հոգեւոր իշխանությունը դառնում է քաղաքական պայքարի օբյեկտ, վտանգվում է հենց հանրային հավասարակշռությունը։»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»