Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Մեկ էլ ե՞րբ էր այսքան ուրախ ու այսքան երջանիկ եղել

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը, գիտեք, մեկնել էր Ռուսաստան, մասնավորապես, Թաթարստանի մայրաքաղաք Կազան՝ այնտեղ անցկացվող «ԲՐԻԿՍ+» գագաթաժողովին մասնակցելու: Հստակեցնենք, որ Փաշինյանը ոչ թե ամբողջ գագաթաժողովին էր որոշել մասնակցել, այլ միայն դրա շարունակությանը, այն է՝ «ԲՐԻԿՍ+»-ին:Սա, ինչպես ասվում է՝ պաշտոնական վարկածով: Իսկ դատելով այն ամենից, ինչ տեղի ունեցավ նախօրեին Կազանում, ինչպես գագաթաժողովի նիստի ընթացքում, այնպես էլ՝ դրանից հետո, Փաշինյանն այնտեղ մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետ-ատետ «փսփսալու» համար: Համենայն դեպս, տիրապետող տպավորությունը, ու, ի դեպ, ոչ միայն մեր ընկալումը, այդ էր:Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը տարբեր հարթակներում ունեցել էին հանդիպելու հնարավորություն, սակայն հետևողականորեն խուսափել էին դրանից: Իսկ այս անգամ հանդիպեցին, և ինչպես բացահայտ երևաց նրանց հանդիպումից, այն սպասված էր, անգամ՝ ցանկալի: Հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի համար: Այստեղ երկար մեկնաբանությունների ու հիմնավորումների կարիք նույնիսկ չի զգացվում:Բավարար է ծանոթանալ այն լուսանկարներին, որոնցում պատկերված են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը: Ավելին, այն, թե ինչպիսի երջանիկ, ժպտառատ հայացքով է Փաշինյանը նայում Ալիևին, ինչպիսի անթաքույց ուրախությամբ, այնքան բնութագրական է, որ հավել յալ մեկնաբանությունները նույնիսկ կարող են փչացնել լուսանկարների հաղորդած տպավորությունն ու ընկալումային զգացողությունները: Ասենք միայն, որ վերջին անգամ Փաշինյանն այդչափ կամ դրանից մի փոքր ավելի երջանիկ տեսք ուներ թերևս միայն Նյու Յորքում գտնվող «թուրքական տանը», երբ հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, նաև լուսանկարվել նրա հետ ու նրա ընծայած՝ աշխարհում թյուրքական տիրապետության իրականացմանը նվիրված «գրքով»:Ալիևի հետ հանդիպումից երջանկացած Փաշինյանի պատկերով լուսանկարներն ակամայից հիշեցրեցին, թե ՔՊ-ի առաջնորդը դեմքի ինչպիսի թունոտ, զայրալից, ցասումնառատ արտահայտություններ էր ունենում, երբ պատասխանում էր Արցախի, արցախցիների իրավունքների, շրջափակվման մեջ գտնվող մեր հայրենակիցների վիճակի մասին հարցերին:Դժվար չէ վերհիշել նաև նրա դեմքի բորբոքված արտահայտությունը թեկուզ խորհրդարանական հարցուպատասխանների ժամանակ: Կարելի է հակադարձել՝ դե, այդ դեպքերում նրան տհաճ հարցեր են տվել, ընդդիմադիրները նրան տհաճ են, իր հասցեին ինչ ասես, որ չեն ասում: Միգուցե: Բայց մյուս կողմից՝ ստացվում է՝ հայ ընդդիմադիրներն ավելի տհա՞ճ են Նիկոլ Փաշինյանի համար, քան Էրդողանն ու Ալիևը, հը՞: Մի՞թե կա մեկ այլ՝ միջազգայնորեն ճանաչելի ֆիգուր, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ ավելի շատ հրապարակավ ծաղրած, նվաստացրած, վիրավորած լինի Փաշինյանին: Չկա: Ալիևը Նիկոլ Փաշինյանին ինչ ասես, որ չի ասել, սկսած հարբեցողից, վերջացրած՝ «նա օլդու Փաշինյան»-ով, որ ներկայիս Ադրբեջանում բավականին տարածված՝ հայերին ծաղրող երգի է վերածվել: Այստեղ դեռ չենք խոսում նրա իրականացրած հանցագործությունների մասին: Եվ ահա, այդ Իլհամ Ալիևին Փաշինյանը այսպես անբռնազբոսիկ ժպտում է, երջանիկ զրուցում և այլն: Ինչ վերաբերում է Փաշինյանի ու Ալիևի ոչ միայն ընդհանուր սեղանի շուրջ «փսփսոցին», այլև միանգամայն պաշտոնական ու առանձին հանդիպմանը, ապա նախ՝ պաշտոնական վարկածը. «Կողմերը քննարկել են երկ կողմ խա ղ ա ղու թյան օրա կար գ ի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»: Այստեղ միակ «դրական» կողմը (սարկազմով, իհարկե) այն է, որ Կազանում Ալիևն ու Փաշինյանը վերելակում առանձնանալու և թղթի կտորի վրա միմյանց երկտողեր գրելու կարիք արդեն չունեին: Ամեն ինչ բացահայտ են անում: Ու այն պահը, երբ Փաշինյանը Ալիևին արագ-արագ ինչ-որ բաներ էր ասում, շատերի մոտ հստակ տպավորություն է թողել, որ ՔՊ-ի ղեկավարը հաշվետվություն էր տալիս իրեն հանձնարարություն-պահանջներ ներկայացնող Ալիևին: Դե, «հաշվետու լինելու» նյութ էր կար. բառացիորեն Կազան մեկնելու շեմին Փաշինյանի ՔՊ-ն վավերացրեց Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու «կանոնակարգը», որն ընդդիմությունը բոյկոտել է՝ բնորոշելով հակասահմանադրական ու հակապետական: Ըստ երևույթին, հաշվետվություն տալուց բացի, Փաշինյանն իր ՔՊ-ի համար նոր հանձնարարություններ ստացավ, որոնց բովանդակությանը ծանոթանալու համար երևի երկար սպասելու կարիք չի լինի: Փաստն այն է, որ Փաշինյանի՝ նման հանդիպումների հետևանքները ցույց են տալիս, որ հաշվի են առնվել «ադրբեջանական ժողովրդի շահերը», «թուրքական ժողովրդի շահերը»: Մի առիթով նկատել ենք, կարծում ենք, ամենևին ավելորդ չէ հիշեցնել ու ընդգծել. երբ Փաշինյանն ու Էրդողանը, Փաշինյանն ու Ալիևը միմյանց ժպտում են, գոհ-ուրախ նկարվում և այլն, ուրեմն սպասեք նոր աղետների, կորուստների, դժբախտությունների: Չենք չարագուշում: Փաստերն ենք արձանագրում: Ու նախազգուշացնում ենք»:

Լրահոս

Լուսանկարներ. Ահա, թե ինչու չի կարելի մահացած մարդկանց լուսանկարները պահել ընտանեկան ալբոմում
Թրամփի մանկության տունը վաճառվել է 1,93 մլն դոլարով՝ լքված բնակարանից ժամանակակից առանձնատան վերածվելուց հետո
Իրանի աջակցությունը վայելող հութիները վերջին օրերին լայնածավալ հարձակում են իրականացրել Եմենի արևմուտքում (տեսանյութ)
Սեպտեմբերի 14-20 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահույթ ապահովելու
Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման յոթ պայման
«Հանկարծակի ցնցումները սկսվեցին, ես շnկի մեջ եմ». Ֆրանսիայում գնացքի վթարի հետևանքով վիրավորվել է ավելի քան 40 մարդ
Դանակաhարnւթյnւն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը մաhաgել է
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդա
Երկու ուղևորի կապել են հենց օդում՝ թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով
ՔՊ-ում մեկը մյուսին մեղադրում են խաղամոլության, կաշառակերության մեջ. սա լուրջ է. Արամ Թորոսյան (տեսանյութ)
15-ամյա պատանին 2 օր առանց սննդի ու ջրի անցկացրել է շրջված նավակի վրա՝ Ալյասկայի սառը ջրերում, և ողջ է մնացել
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը զգուշացնում է
Պուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանա
Սա շանտաժ է`ՀՀ քաղաքացիների նկատմամբ. քաղաքագետ (տեսանյութ)
36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում
Պայթյուններ՝ զինագործարանի պահեստներում
Ռեկորդային շոգի պատճառով թույլատրել են, որ ֆրանսիական շամպայնը առաջին անգամ բարձրացնի ալկոհոլի պարունակությունը մինչև 15 տոկոս
Պատերազմ ե՞ք հայտարարում Ռուսաստանին, լո՞ւրջ, այդպիսի մի տխմար էլ կար, հիմա հոգեբուժարանում է . Հայկ Նահապետյան (տեսանյութ)
Սևքարի անտառպետությունում 1,5 խմ ուռենի տեսակի վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել (Լուսանկարներ)
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը