Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զովաշենում սպանված Մարինեն ու ամուսինը Հայաստան էին եկել հարսանիքի մասնակցելու. Մանրամասներ


Կոտայքի մարզի Արամուսում և Զովաշենում համայնքներում օրերս սպանված 4 անձանցից (2 ամուսնական զույգ) մեկը Ռոստովում ապրող հայտնի էնդոկրինոլոգ Մարինե Հայրապետյանն էր։

Հոկտեմբերի 12-ին հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ դաշտում, հայտնաբերվել են ամուսիններ Արմենուհի Ղ.-ի և Գևորգ Ղ.-ի մարմինները՝ հրազենային և եղանի հարվածի հետքերով։ Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել էր։ Հոկտեմբերի 14-ին էլ հայտնի էր դարձել, որ այդ նույն տղամարդը Զովաշենում էլ ևս 2 անձի է սպանել։ Նույն օրը քննչական կոմիտեն հայտնել էր, որ ամուսիններին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

SHOT տելեգրամ ալիքը հայտնում է, որ Զովաշենում սպանված ամուսիններ 44-ամյա Մարինե Հայրապետյանը և նրա 46-ամյա ամուսինը՝ Վահե Մարտիրոսյանը, ՌԴ–ից Հայաստան էին եկել արձակուրդի ժամանակ։

Ամուսիններն իրենց «Audi» մակնիշի մեքենայով ճանապարհին կանգնել են հանգստանալու Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի մոտակայքում գտնվող տաղավարում։ Այդ պահին արդեն մեկ ամուսնական զույգին սպանած տղամարդը մոտեցել է զույգին ու պահանջել իրենց մեքենայի բանալիները։ Ստանալով մերժում` կրակել է նրանց վրա։ Սպանվածների դիերը թողել է տաղավարում ու այդ մեքենայով հեռացել։
Հայրապետյանի և նրա ամուսնու անհետանալու մասին տեղեկացել են մեկ օր անց ու դիմել են տեղի ոստիկանություն։ 61-ամյա հանցագործին՝ Թ․Խ․-ին, ավելի ուշ ձերբակալել են։ Նա մինչ այդ էլ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ սպանել էր Արամուս գյուղի իր հարևաններին։
Հայրապետյանի և Մարտիրոսյանի դիերը տեղափոխվել են Դոնի Ռոստով։

Մարինա Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է, նա էնդոկրինոլոգ էր և Դոնի Ռոստովի «Դավինչի» կլինիկայում նաև սոնոգրաֆիա էր իրականացնում, ուներ 21 տարվա փորձ։ Դաժանաբար սպանված ամուսինները 15-ամյա դուստր ունեն։

Նշենք, որ ամուսինները Հայաստան էին եկել ազգականի հարսանիքին մասնակցելու համար։

Լրահոս

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց
Կարևոր
Իրավապաշտպան ՀԿ-ների բաց նամակը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ հայ գերիների հարցով
Նիկոլին «դոպինգ» է պետք. Պուտինին «ինադու» նախընտրական նվեր կանեն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Ուժեղ փոթորիկը և ծովային ալիքները լուրջ ավերածություններ են գործել Ֆիլիպիններում (տեսանյութ)
Ուկրաինա, Իրան, Ռուսաստան․ գլոբալ ճգնաժամի նոր փուլ. Ամերիկացիներին կոչ են արել անհապաղ լքել Իրանը (տեսանյութ)
Սլովակիան չի պատրաստվում ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Ռուբիո․ զինաթափման վերահսկողությունը պետք է դառնա բազմակողմանի հարց
Դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
ԱՄՆ-ը հայտարարել է իր միջուկային ներուժը ընդլայնելու պատրաստակամության մասին
ԱՄՆ‑Իրան, Ուկրաինա, Բելգորոդ և Մոսկվա․ աշխարհը ճգնաժամի եզրին
Պակիստանում մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
Կարևոր
Ռուսաստանը պատրաստ է քննարկել «Թրամփի երթուղուն» միանալու հնարավորությունը․ Կոպիրկին
Բաքվի դատավճիռները խախտում են միջազգային նորմերը և սպառնում են Արցախիցիների իրավունքներին. Ղազարյան
Աբու Դաբիում անցկացված բանակցությունները ցույց են տվել դրական դինամիկա Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում
Լավրովը մեկնաբանել է ԵԱՀԿ նախագահի հետ բանակցությունները
ՈՒՂԻՂ. Միքայել Սրբազանի գործով դատական նիստը
ՀՀ Կառավարությունը խիստ հետևում է, ցանկացած որոշում, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն ընդունում են Ռուսաստանի դեմ
Politico․ Բրյուսելում աջակցում են Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնմանը
Կրեմլը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Օմանում
Օմանի ԱԳ նախարարը խորհրդակցություններ է անցկացրել Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ

Լրացուցիչ նորություններ

...

«Չայնիի» ոլորաններում բախվել են մարդատար «Գազել»-ը և «Dodge»-ը․ կան վիրավորներ

«Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ «Mercedes»-ով վրшերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, «Գադյուկա» բարում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու

Ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ

Մարտունիում պայթյուն է տեղի ունեցել. Մանրամասներ

Ավտոմրցաշարի ժամանակ 30-ամյա տղամարդ է կյանքից հեռացել (տեսանյութ)

Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

Բախվել են «Mercedes»-ը, «Nissan Rogue»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong» մակնիշի ավտոբուսը․ կա վիրավոր

Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել

Իսակովի պողոտա տանող հատվածում բախվել են «Opel»-ը, «BYD»-ը և «Porsche»-ը. երեք տուժած կա

Հրազդանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը, «Լադա»-ն և «Hyundai Elantra»-ն

«Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բшխվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն

Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում

Ծաղկաձորի ճոպանուղու կայանատեղիում մերկասառույցի պատճառով բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «Mercedes»-ը

Նախորդ շաբաթ տուժել է 96, զոհվել՝ 6 մարդ

Առուշանյանն էլ էր ցնցված, նրանց անձնական թեմաներից անգամ տեղյակ չէր. Լրագրողը մանրամասներ է հայտնում Գորիսում տեղի ունեցած ողբերգական դեպքից (տեսանյութ)

Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր. ՆԳՆ

Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում

Ողբերգական ավտովթար՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին. բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա 1 զոհ